Լոթար Վոլլեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոթար Վոլլեհ
Lothar Wolleh Selbstporträt.jpg
Ծնվել էհունվարի 20, 1930(1930-01-20)[1]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]
Մահացել էսեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1] (49 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքlothar-wolleh.de/english/index.htm
Lothar Wolleh Վիքիպահեստում

Լոթար Վոլլեհ (գերմ.՝ Lothar Wolleh, հունվարի 20, 1930(1930-01-20)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2] - սեպտեմբերի 28, 1979(1979-09-28)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն) — գերմանացի լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բեռլինի բարձրագույն կիրառական արվեստի դպրոցում (1946—1948): Ձերբակալվել է խորհրդային հրամանատարության շինծու մեղադրանքներով, նրան մեղադրում էին լրտեսության մեջ, դատապարտվել է 15 տարի հարկադիր աշխատանքների Վորկուտայի մոտ գտնվող ճամբարում: Կանցլեր Ադենաուերի Մոսկվա կատարած այցելությունից հետո մյուս ռազմագերիների հետ ազատ է արձակվել և վերադարձել է Բեռլին:

1956—1957 թվականներին սովորել է լուսանկարչության, գրաֆիկայի և նորաձևության դպրոցում, Արևմտյան Բեռլինում։ 1958 թվականին Շվեդիայում անցել է պատերազմից տուժած երիտասարդ մարդկանց համար նախատեսված վերականգնողական ծրագիրը, որն իրականացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: 1959-1961 թվականներին սովորել է Էսսենի Դիզայնի դպրոցում: Մինչեւ 1960-ականներին աշխատել է գովազդային լուսանկարչության ոլորտում, հիմնականում` Դյուսելդորֆոււմ:

1970 թվականին թողարկել է «ԽՍՀՄ. պետություն և մարդիկ» ալբոմը: Հետագայում աշխատել է որպես անկախ լուսանկարիչ: Առավել հայտնի է կարևոր նկարիչների նկարներով, թողել է այդպիսի հարյուրից ավելի աշխատանք, այդ թվում` Հենրի Մուրի, Ման Ռեյի, Գեորգ Բազելիցի, Ֆրից Բոտրուբայի, Ժան Տենգլիի, Ժոզեֆ Բոյսի, Գերհարդ Ռիխտերի, Գյունտեր Յուկերի և այլ նկարիչների լուսանկարները: 1977—1979 թվականներին շատ ժամանակ էր անցկացնում է Լեհաստանում, աշխատելով երկու լուսանկարչական շարքերի վրա:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլլեհի 1959-1979 թվականների աշխատանքների մեծ ցուցահանդես է կազմակերպվել 2005—2007 թվականներին Հոֆհայմի, Կոբլենցի և Բրեմենի թանգարաններում:

Ալբոմներ, կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • UdSSR: Der Sowjetstaat und seine Menschen. Stuttgart: Belser, 1970 (Հենրիխ Բյոլլի նախաբանով)
  • Lothar Wolleh: eine Wiederentdeckung: Fotografien 1959-1979. Bremen: Hauschild, 2005

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]