Լյալիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյալիուս
Լյալիուս
Լյալիուս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Պերկեսազգիներ (Perciformes)
Ընտանիք Osphronemidae
Ցեղ Trichogaster
Տեսակ Լյալիուս (T. lalius)
Միջազգային անվանում
Trichogaster lalius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Լյալիուս[1] (լատ.՝ Colisa lalia), Osphronemidae ընտանիքին պատկանող Anabantoidei տեսակի ոչ մեծ ձուկ: Բնակվում է Հնդկաստանի (Բենգալիա, Ասսամ) գետերում: Հանդիպում է արևից տաքացած ջրերում: Սիրում է մնալ խիտ թփուտներում: Տարածված ջրավազանային ձուկ է:

Լյալիուսին նկարագրել է շոտլանդացի կենդանաբան Ֆրենսիս Բյուկենեն-Համիլթոնը 1882 թվականին։ Առաջին անգամ ձուկը տարվել է Եվրոպա 1869 թվականին: 1874 թվականին այն տարվել է Փարիզ հայտնի ձկնաբույծ Պիեր Կարբոնյեի (Pierre Carbonnier) համար, սակայն ձկների մեծամասշտաբ մատակարարումն իրականացվել է ավելի ուշ՝ 1903 թվականին, գերմանական ընկերությունների կողմից։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Dwarf gourami common color morph.jpg

Լյալիուսներն ունենում են մինչև 5-6 սանտիմետր երկարություն[2]: Ունեն շատ գեղեցիկ գունավորում: Մարմինը բարձր է, օվալաձև և կողքերից սեղմված: Մեջքի և սրբանի լողաթևերն ունեն երկար հիմք: Էգերի լողաթևերի ծայրերն ավելի կլորավուն են, իսկ արուներինը՝ սուր[3]: Արուները էգերից փոքր-ինչ խոշոր և վառ են: Փորային լողաթևերը դասավորված են կրծքային լողաթևերի դիմաց: Ամբողջ մարմնի երկայնքով իրար հաջորդում են կարմիր և կապտականաչ զոլեր, որոնք շարունակվում են նաև լողաթևերի վրա: Մեջքի, սրբանային և պոչային լողաթևերն ունեն կարմիր եզրագիծ: Էգերը կանաչամոխրագույն են՝ ավելի գունատ զոլերով:

1979 թվականին Գերմանիայի մասնագիտացված խանութների ջրավազաններում հայտվեցին հետաքրքիր մուտացիաների ենթարկված լյալիուսներ՝ «կարմիր լյալիուս» անունով: Այս տեսակի արուները գունավորված են մուգ կարմիր երանգներով, մեջքը և գլուխը փիրուզե-երկնագույն են: Կան նաև երկնագույն լյալիուսներ:

Կերակրման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Colisa lalia-ները լավ զարգանում են փոքր, տաք և բույսերով լի ջրավազաններում։ Զույգ լյալիուսներին բավարար է 15-20 լիտր տարողությամբ ջրավազան։ Նրանց անհրաժեշտ է 20 °C-ից ոչ պակաս ջերմաստիճան ունեցող ջուր։ Ջրի քիմիական բաղադրությունը առանձնահատուկ նշանակություն չունի։ Ինչպես այս ընտանիքի այլ ձկները, լյալիուսներն ունեն լաբիրինթոսային օրգան, որը հնարավորություն է տալիս ձկներին ապրել թթվածնով ոչ հարուստ ջրամբարներում։ Ակվարիումի ընդհանուր լուսավորությունը պետք է վառ լինի։ Ձկները նախընտրում են մուգ բնահող։ Սառը սենյակում խորհուրդ է տրվում ակվարիումը ծածկել կափարիչով, որպեսզի մթնոլորտային օդը շնչող լյալիուսները չհիվանդանան:

Այս ձկները խաղաղ են և բավականին վախկոտ: Պետք չէ նրանց պահել այլ տեսակի ձկների հետ, քանի որ նրանք կարող են պոկել լողաթևերը և հասցնել մահվան: Ամենակեր են, բայց նախընտրում են կենդանի կեր, խորհուրդ է տրվում լրացուցիչ կերակրել բուսական սնունդով (հազար, սպանախ, ջրիմուռ)։ Կարող են ցողել ջրով՝ ոչնչացնելով մոտակայքում թռչող միջատներին:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյալիուսները դառնում են սեռահասուն 4-5 ամսականում: Ինչպես ընտանիքի մյուս ներկայացուցիչները, արուները ջրի մակերևույթի մոտ կառուցում են փրփուրե բներ՝ օգտագործելով լողացող բույսեր: Էգերը շատ պտղաբեր են: Յուղի մեծ պարունակությամբ մանր ձկնկիթները բարձրանում են մակերևույթ, որտեղ արուն դրանք հավաքում է բնի մեջ: Ջուրը pH 6,5-7,0, dGH 10°, dKH մինչև 2°, ջրի ջերմաստիճանը սովորաբար 18°-24° է, ձվադրման ժամանակ՝ 22°-24°: Ձվադրումը կատարվում է զույգերով, ձվադրատեղի նվազագույն ծավալը 6 լիտրից ոչ պակաս է: Որոշ դեպքերում էգը պատրաստ չի լինում ձվադրման, և արուն սկսում է հետապնդել և հարվածել նրան: Եթե էգը չի կարողանում թաքնվել արուից, կարող է սատկել: Փրփուրե բնի մեջ էգը դնում է մինչև 600 ձկնկիթ: Ձկնկիթ դնելուց հետո էգին պետք է առանձնացնել: Ինկուբացիոն շրջանը տևում է 24-48 ժամ: Թրթուրները բնի մեջ մնում են ևս 4-5 օր։ Այդ ամբողջ ընթացքում արուն գտնվում է բնի մոտ և պաշտպանում է նրանց: Եթե թրթուրները դուրս են ընկնում բնից, արուն բերանով հավաքում է նրանց և վերադարձնում: Երբ արդեն փոքրիկները սկսում են լողալ, արուին պետք է հեռացնել: Առաջին երկու շաբաթվա ընթացքում փոքրիկներին անհրաժեշտ է ակվարիումի հարկադիր օդահագեցում, ինչը զգալիորեն բարձրացնում է կենսակայունությունը: Լյալիուսի ձագերը շատ մանր են, ուստի նրանց համար սկզբնական սնունդ կարող է համարվել ինֆուզորիաների լաբորատոր մոնոկուլտուրան (ցեղ Paramecium), անվաորդերը և ցիկլոպների ամենամանր նաուպլիները, պինդ եփված ձվի դեղնուցը: Կարելի է տալ SERA BABY կոմբինացված չոր կեր: 10 օր ակտիվ կերակրելուց հետո կարելի է անցնել Artemia salina-յով կերակրմանը: Երիտասարդ ձկները աճում են դանդաղ և ոչ հավասարաչափ: Ամբողջ աճող մատղաշ սերունդը, էգերի նման խղճուկ են գունավորված, և միայն կարմրանարնջագույն ծուռ գծերի հայտնվելուց հետո է արուներին հնարավոր տարբերել էգերից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 370. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.
  2. Froese, Rainer and Pauly, Daniel, eds. (2014). "Trichogaster lalius" in FishBase. February 2014 version
  3. Ristic, Mihajlo (1973), Sex, Nolit 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иван Петровицкий Аквариумные тропические рыбы. — Прага.: «Артия», 1984. — С. 168.
  • Лялиус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]