Լի Չժենշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Չժենշեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1]
ԾննդավայրԴալյան, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա
Մահացել էհունիսի 22, 2020(2020-06-22)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունֆոտոլրագրող
ԱշխատավայրՊեկինի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքred-colornewssoldier.com
 Li Zhensheng (photojournalist) Վիքիպահեստում

Լի Չժենշեն (սեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1], Դալյան, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա - հունիսի 22, 2020(2020-06-22)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), չինացի ֆոտոլրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կվանտունգի շրջանում աղքատ ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նա կորցրել էր մորը, ավագ եղբայրը՝ բանակի զինվորը Մաո Ցզեդոնան, սպանվել էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա օգնում էր հորը, նախ` շոգենավագանաց խոհարարին, հետո` հասարակ գյուղացուն։ 1960 թվականին ավարտել է Չանչունի լուսանկարչական դպրոցը։ 1963 թվականին նա աշխատանք էր ստացել «Հեյլունցզյան» օրաթերթում, բայց երկու տարի ուղարկվում է գյուղ, որպեսզի տեղում աշխատի և ուսումնասիրի Մեծ Նավավարի գործերը։

Վերադառնալով Հարբին և հասկանալով, որ նա քաղաքականությունից դուրս չի կարող զբաղվել լուսանկարչությամբ՝ նա միանում է հունվեյբիններին, ստեղծում հեղափոխական ֆոտոլրագրողների խումբ և լուսանկարում հասարակական կյանքի և «մշակութային հեղափոխության» մանրամասները։ Պաշտոնական կանոնագրին մոտ գտնվող լուսանկարները տպագրվել են մամուլում, բայց լուսանկարների մի մասը, որոնք անընդունելի էին բաց տպագրման համար, Լի Չժենշենը գաղտնի է պահել։ 1969 թվականի սեպտեմբերին նա կալանավորվել է մատնության պատճառով և կնոջ հետ աքսորվել ազգի թշնամիների համար ճամբար։ 1971 թվականին նրան ազատ են արձակել, 1972 թվականին նա նորից սկսել է աշխատել թերթում։ 1982 թվականին նա դարձել է Պեկինի համալսարանի պրոֆեսոր։

Ստեղծագործություն և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Պեկինում նրա լուսանկարներից 20-ը ցուցադրվել են «Թող պատմությունը կանխագուշակի ապագան» հավաքական ցուցահանդեսում։ 1999 թվականին նա սկսել է աշխատել Red-Colour News Soldier ալբոմի վրա, որում ներառված էին նրա 1964 -1974 թվականների լուսանկարները, և որը տպագրվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Ֆեյդոնի հեղինակավոր հրատարակչությունում (անգլ.՝ Red-Colour News Soldier, 2003): Ալբոմի լուսանկարները համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին, դրանց ցուցահանդեսները 2003-2007 թվականներին անցկացվեցին Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Li Zhensheng, Red-color news soldier: April 28, 2007-July 7, 2007/ Robert Pledge a.o., eds. Riverside: UCR/California Museum of Photography, 2007 (ցուցահանդեսի գրացուցակ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չժենշեն» հոդվածին։