Մեգան Լի
Մեգան Լի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1995 (28 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, յություբեր, դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Kakao M |
Կայք | hellomeganlee.com |
Megan Lee (singer) Վիքիպահեստում |
Մեգան Լի (սեպտեմբերի 18, 1995, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կորեա-ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, որն առավել հայտնի է Make It Pop ֆիլմում կատարած Սուն Հայ Սոնի դերով և YouTube-ում ներկայացված իր հոլովակներով։ 2013 թվականի փետրվարին Մեգան Լին պայմագիր է կնքել Քիմ Թե Ուոյի (g.o.d խմբի նախկին առաջատար երգիչ) Soul Shop Entertainment լեյբլի հետ մինչև 2014 թվականի նոյեմբերին[1][2]։ Մեգան Լին XO-IQ-ի անդամ է, նկարահնվել է Nickelodeon-ի Make It Pop սերիալում[3]։ Նա մասնակցել է երաժշտական տաղանդների The Voice ամերիկյան շոուի 14-րդ եթերաշրջանին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին իր կարիերան սկսել է 10 տարեկանից՝ զբաղվելով դերասանությամբ, պարելով և երգելով։ Նա նկարահանվել է ՄաքԴոնալդսի, Verizon, և Nintendo (the Nintendo DS), Bratz, Wal-Mart, Big Lots, Trix մի շարք գովազդներում, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերում, ինչպիսիք են Crash հեռուստասերիալը, Kidz Bop, Nickelodeon-ի iCarly, Nickelodeon-ի Kid Choice մրցույթը, Disney-ի Get Connected-ը, 3 Minute Game Show և տարբեր անկախ ֆիլմային նախագծեր և հարավկորեական MBC Star Audition - The Great Birth (위대한 탄생) հայտնի շոուի 1-ին (և երկրորդ) եթերաշրջանին, որ ստեղծվել է Հարավային Կորեայի հիմնական հեռարձակման ցանցերից մեկում (MBC): MBC-ի Star Audition-ի երկրորդ եթերաշրջանում մի շարք այլ մասնակիցներից Լենա Փարկն անձամբ ընտրել է Մեգանին՝ դառնալով նրա մենթորը։ Մեգանը երկրորդ եթերաշրջանի ավարտին զբաղեցրել է 13-րդ տեղը[4]։
Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին նկարահանվել է Nickelodeon-ի Make It Pop շոուին[5]։ Նա շոուի երեք հիմնական աստղերից մեկն էր և հանդես է եկել "Sun Hi Song" անունով[6]։ Սերիալի համապրոդյուսերն է Նիք Քեննոնը[7][8]։
2008 թվականին Լին արժանացել է Nickelodeon-ի Երեխաների ընտրություն մրցանակին Լավագույն ելույթ կատերգորիայում։ Մեգան Լին մարմնավորել է Հյորրիին «Իմ առաջին սերը» կարճամետրաժ ֆիլմ/երաժշտական հոլովակում, որի ռեժիսորը եղել է Ռոքի Ջոն, իսկ Արդեն Չոյի մարմնավորում է Հյորրիին ծեր տարիքում։ 2008 թվականին Լին նկարահանվել է որպես Ջուլի Disney-ի "Disney Get Connected" հեռուստասերիալի մի քանի դրվագներում։ Նա նաև մարմանվորել է Ջի Սանին Crash-ի էպիզոդում, որում նկարահանվել է Դենիս Հոփերի, Թոմ Սայզմորի, Բրայան Թիի և Քելվին Հեն Յիի հետ միասին։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին գրել է օրիգինալ երգեր և որպես անկախ արտիստ թողարկել երեք սինգլ՝ "In The Future", "Love, Laugh & Live" և "Destiny": "Love, Laugh & Live"-ը Մեգանի առաջին պաշտոնական երաժշտական տեսահոլովակն է, որի ռեժիսորն է Սթիվ Նգույեն[9]։ "Destiny" երգի հիման վրա նույնպես նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորը Թիմոթի Թաուն է[10][11]։ Մեգան Լին թողարկել է երաժշտական տեսահոլովակ և երգ Kim Tae-woo-ի հետ, որը կոչվում է «Oppa»:
Մեգանի առաջին պաշտոնական երգը, որ թողարկվել է Soul Shop Entertainment-ի հետ աշխատելու ընթացքում, կոչվում է "8dayz" (կարդացվում է՝ 8 Days), որը թողարկվել է 2014 թվականի մայիսի 15-ին[12]։ Երգի ստեղծմանը մասնակցել է B2ST-ի Յոն Չուն Հյոնը, ինչպես նաև գերմանացի կոմպոզիտորներ Անդրեաս Բարտելը և Ռյուդիգեր Սչրամմը, ով նաև համագործակցել է K-pop-ի վետերան երգիչ Նամիի հետ[13]։
Մեգան Լիի վոկալը ներառվել են նաև g.o.d խմբի վերամիավորումից հետո ստեղծված "The Story of Our Lives" երգում[14]։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, և խումբի անդամները տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ երգել են միասին[15][16]։
2014 թվականի նոյեմբերի 10-ին Մեգան Լին հայց է ներկայացրել Սեուլի դատարան ընդդեմ Soul Shop Entertainment-ի՝ պահանջելով չեղարկել իրենց հինգ տարվա պայմանագիրը[17]։ Մեգանն իր նեկայացուցչի միջոցով պնդել է, որ իրեն բանավոր կերպով խիստ կերպով վիրավորել է ղեկավարության անդամներց մեկը, և վախեցնելու այդ տակտիկան օգտագործվել է նրանց կամքն իրեն պարտադրելու համար։ Նա նաև պնդել է, որ պայմանագիրը կնքվել է իր անունից, բայց առանց իր համաձայնության, իր անունով բանկային կեղծ հաշիվը նույնպես բացվել է առանց իր համաձայնության և իրեն վերաբերող ֆիանանսական հարցերը Soul Shop-ի կողմից կատարվել են ոչ թափանցիկ կերպով, ինչպես խոստացել էին իրեն լեյբլի հետ կնքված պայմանագրի համաձայն[18]։
2015 թվականի մարտին Մեգան Լին դարձել է XO-IQ-ի անդամ, որի կազմում ընդգրկված են եղել ֆիլիպինա-կանադացի Լուիզա Թրանկոն և սինգապուրա-կանադացի Էրիկա Թեմը[3]։
The Voice[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Մեգան Լին մասնակցել է ամերիկյան The Voice-ի 14-րդ եթերաշրջանին։ 2018 թվականի մարտի 6-ին հեռարձակված թողարկումում նա ներկայացրել է "Killing Me Softly with His Song" երգը, և Ալիշա Քիզը շրջվել է։ Մենամարտեր փուլում, որ հեռարձակվել է 2018 թվականի մարտի 19-ին, նա հանդես է եկել Ալիշայի թիմում իր թիմակից Ջոնի Բլիսի հետ, որոնք ներկայացրել են Բրունո Մարսի "Versace on the Floor" երգը։ Ալիշա Քիզը ընտրել է Բլիսին, և Մեգան դուրս է մնացել նախագծից։
ՅուԹուբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգանը առավել հայտնի է տարբեր երգերի իր քավերներով, որոնք նա ներկայացնում է ՅուԹուբում։ Նրա ստեղծած քավերներից հայտնի են Քրիստինա Ագիլերայի "I Will Be", Բրունո Մարսի "Lazy Song", Լիլ Ուեյնի "How to Love", Քելլի Քլարկսոնի "Stronger (What Doesn't Kill you)" և այլ երգերի հիման վրա ստեղծվածները։ Նա նաև ստեղծել է այլ երգերի քավերներ և համագործակցել ՅուԹուբյան այլ արտիստների հետ, օրինակ՝ 2011 թվականին նա ստեղծել է Cee Lo Green-ի "Forget You" երգի քավերը Արդեն Չոյի հետ[19]։ 2011 թվականին Մեգանը հաղթել է նաև 2NE1-ի "Lonely" քավերների մրցույթում, որտեղ ներկայացրել է 2NE1-ի "Lonely" սինգլի քավերը, և մեկնել է Կորեա՝ հանդիպելու խմբի հետ։ Նա նաև ներկայացրել է Ադելի "Someone Like You" երգի քավերը Սանգհա Ջանգի հետ։ 2012 թվականին Մեգան Լին հաղթեել է Ջեյսոն Մրազի և Warner Music Korea-ի հովանավորությամբ անցկացված քավերների մրցույթում և Մրազի հետ ստեղծել է "Lucky" դուետը, որը բազմաթիվ դիտումներ է ունեցել ՅուԹուբում[20]։ Նա նաև համագործակցել է ակուստիկ կիթառիստ Սանգհա Ջանգի հետ՝ ստեղծելով հայտնի K-pop երգերի քավերներ, ինչպիսին է BIGBANG-ի "Monster"-ը[21]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Անդորր | Սան Քիմ | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Իմ առաջին սերը | Հյորի | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Բավական փոքր հարսանիք | Դպրոցական աղջիկ | |
2009 | Սիրելի | Ջերեմիի քույրը | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Կուղբ Դեմի լեգենդը | ՋուՋու | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Santa Paws | երգող ձայն, չնշված | |
2010 | Դատական գործ ընդդեմ Ջիլի | Ջիլ | Կարճամետրաժ ֆիլմ |
2010 | Չոսոն | Մայ-օքեյ | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Լոս Անջելեսի Քոֆֆին դպրոց | Քոննի/Թոռնուհի | |
2011 | Սիրել, ծիծաղել և ապրել | իր դերում | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Նպատակ | Արտիստ | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Անիտա Հո | Երիտասարդ Անիտա Լի | |
2014 | Եվայի մարգարեությունը | Երիտասարդ Եվա | |
2017 | Պարզապես մեկ այլ գեղեցիկ տղա | Սանդրա | Wong Fu Productions |
2017 | Վերադարձ դեպի դպրոց vs վերադարձ աշխատանքի | Վիկի | Wong Fu Productions |
Հեռուսատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Պատերազմական գործողությունների վայր՝ Երկիր | Ուղեկից երեխա | Էպիզոդ՝ "Something's Fishy" |
2008 | Disney Get Connected | Ջուլի | 4 էպիզոդ |
2008 | Crash | Ջի Սան | Էպիզոդ՝ "Pissing in the Sandbox" |
2009 | BrainSurge | Մրցույթի մասնակից, էպիզոդ 1.1 | |
2009 | Lost Tapes | Ջոի Սայկս | Էպիզոդ՝ "Jersey Devil" |
2010 | 3 Minute Game Show | Մրցույթի մասնակից, էպիզոդ՝ "Camp Rock 2: Part 5" | |
2010 | Star Audition: The Great Birth | Մրցույթի մասնակից | |
2011 | Star Audition: The Great Birth 2 | Մրցույթի մասնակից | |
2015–2016 | Make It Pop | Սան Հայ Սոն | Գլխավոր դեր |
2016 | Այլ թագավորություն | Սաննի | Էպիզոդ՝ "Get a Job" |
2017 | Ժամանակակից ընտանիք | Ֆլորենս | Էպիզոդ՝ "The Long Goodbye" |
2018 | The Voice (Season 14) | Մրցույթի մասնակից |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Ալբոմ | Նշումներ |
---|---|---|---|
2011 | "Love, Laugh & Live" | ||
"Destiny" | |||
"In the Future" | |||
2014 | "MeGan THE FIRST SINGLE 8dayz" | Առաջին պաշտոնական սինգլ, թողարկվել է որպես 메건리 | |
"Ready for Love" | Fated to Love You OST Part 3 | Թողարկվել է որպես 메건리 | |
2015 | "Make It Pop (Acoustic Mashup)" | ||
2016 | "Stronger" |
Համագործակցությամբ ստեղծված սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Այլ արտիստ | Ալբոմ |
---|---|---|---|
2012 | "Time Seemed To Have Stopped" | Hyeokseong & Wooyeonseok | New Story Part 4 |
2013 | "Brother" (오빠) | Քիմ Թե-Ուո | T-Love |
2014 | "The Story of Our Lives" (우리가 사는 이야기) | g.o.d | Chapter 8 |
Քավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Օրիգինալ արտիստներ |
---|---|---|
2011 | "The Lazy Song" | Բրունո Մարս |
"I Will Be" | Քրիստինա Ագիլերա | |
"Nice Girls" (feat. Ջասթին Չոն) | ագեշնչված Ryan Higa, Chester See & KevJumba-ի "Nice Guys" երգով | |
"I Really Like You" (feat. Jason Chen) | Կարլի Ռեյ Ջեպսեն | |
"Magic Castle" (마법의 성) (feat. Ensemble Memo) | TVXQ | |
"He Said She Said" (닭살커플) (feat. Jonathan Sim) | Թիմ feat. Էսնա | |
"Lighters" (feat. Danakadan & Paul Kim) | Bad Meets Evil feat. Բրունո Մարս | |
"How to Love" | Լիլ Ուեյն | |
"A Whole New World" (feat. Raymond J Lee) | Պիբո Բրայսոն & Ռեգինա Բել | |
"Y.O.U.Tube Baby" (feat. Pk) | ագեշնչված Նաթ Քինգ Քոլի "L-O-V-E" երգից | |
2012 | "Domino" | Ջեսսի Ջեյ |
"Boyfriend" | Ջասթին Բիբեր | |
"Payphone" | Maroon 5 feat. Վիզ Խալիֆա | |
"잔소리 (Nagging)" (feat. Mike Choi) | IU & Seulong | |
"Safe and Sound" | Թեյլոր Սվիֆթ & The Civil Wars | |
"Monster" (feat. Sungha Jung) | Big Bang | |
2013 | "22 (Acoustic)" | Թեյլոր Սվիֆթ |
2016 | "In the Night (Acoustic Version)" (feat. Jason Chen) | The Weeknd |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Megan Lee's Facebook Fan Page».
- ↑ pkdance, AllKPop, 'Birth of a Great Star' contestant Megan Lee signs with Soul Shop Entertainment, http://www.allkpop.com/2013/02/birth-of-a-great-star-contestant-megan-lee-signs-with-soul-shop-entertainment
- ↑ 3,0 3,1 «XO-IQ». xo-iq.com. DHX Media. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ MTV K, Homeland Love: Korean-Americans Crash the Korean Music Scene, http://www.mtvk.com/articles/homeland-love-korean-americans-crash-the-korean-music-scene/ Արխիվացված 2015-09-13 Wayback Machine
- ↑ Diana S, KPopStarz, Singer Megan Lee Cast On Nickelodeon's New K-Pop Inspired Show 'Make It Pop', http://www.kpopstarz.com/articles/178953/20150227/megan-lee-nickelodeon-kpop-tv-series.htm
- ↑ Adrienne Stanley, 5 Facts About Megan Lee And The K-Pop Inspired Show 'Make It Pop', http://www.kdramastars.com/articles/76361/20150301/5-facts-megan-lee-and-the-k-pop-inspired-show-make-it-pop.htm
- ↑ Jaime Presco, New K-Pop Show 'Make It Pop' Co-Produced by Nick Cannon, Starring Megan Lee to Hit Nickelodeon in the 2015-16 Season, http://www.classicalite.com/articles/18338/20150303/new-k-pop-show-make-nick-cannon-megan-lee-nickelodeon.htm
- ↑ Tambay A. Obenson, indieWire, Nick Cannon Gets Behind New Live-Action Musical Series, 'Make It Pop,' for Upcoming TV Season, http://blogs.indiewire.com/shadowandact/nick-cannon-gets-behind-new-live-action-musical-series-make-it-pop-for-upcoming-tv-season-20150226 Արխիվացված 2015-02-28 Wayback Machine
- ↑ «Music video: "love laugh & live" by Megan Lee». angryasianman.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ AllKPop, Youtube sensation Megan Lee releases teaser for "Destiny", http://www.allkpop.com/2011/09/youtube-sensation-megan-lee-releases-teaser-for-destiny
- ↑ a-Tunes.net, Discover Megan Lee's "Destiny", http://a-tunes.net/2011/09/18/discover-megan-lees-destiny-music-video/ ("As the previously released preview suggested, the teen star and her team chose to go a different route this time by going in a slightly more mature direction to match the inspirational tone of the track – a good choice. And to be quite frank, this may be my favorite visual release by Megan yet.")
- ↑ AllKpop, Megan Lee releases teaser for her debut song '8dayz', http://www.allkpop.com/article/2014/05/megan-lee-releases-teaser-for-her-debut-song-8dayz
- ↑ Soompi.com, YouTube Star Megan Lee Drops Debut Track "8dayz" Teaser feat. Beast's Yong Jun Hyung, http://www.soompi.com/2014/05/11/youtube-star-megan-lee-drops-debut-track-8dayz-teaser-feat-beasts-yong-jun-hyung/#.U3HPO_ldV8E Արխիվացված 2018-06-12 Wayback Machine
- ↑ Daily KPop News, god release MV for 'The Story of Our Lives' featuring Megan Lee, http://www.dkpopnews.net/2014/07/god-release-mv-for-story-of-our-lives.html Արխիվացված 2018-06-12 Wayback Machine
- ↑ Carol, G.O.D TELLS "THE STORY OF OUR LIVES" FEAT. MEGAN LEE [MV], http://24-7kpop.com/g-o-d-tells-the-story-of-our-lives-feat-megan-lee-mv/
- ↑ snoopy, g.o.d.: "The Story of Our Lives" (Featuring Megan Lee), http://koreandramareviews.com/g-o-d-the-story-of-our-lives-featuring-megan-lee/ Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- ↑ allkpop.com, Megan Lee files lawsuit requesting nullification of contract + Soul Shop Entertainment responds, http://www.allkpop.com/article/2014/11/megan-lee-files-lawsuit-requesting-nullification-of-contract-soul-shop-entertainment-responds
- ↑ Soompi.com, Megan Lee Reveals Reasons for Soul Shop Lawsuit, Claims She Was Verbally Abused by Kim Tae Woo's Wife, http://www.soompi.com/2014/11/27/megan-lee-reveals-reasons-for-soul-shop-lawsuit-claims-she-was-verbally-abused-by-kim-tae-woos-wife/ Արխիվացված 2018-06-12 Wayback Machine
- ↑ Kamel, Marina (2011 թ․ մարտի 27). «Adren Cho and Megan Lee Cover "Forget You" by Cee Lo Green (Glee Version)». audrey Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
{{cite news}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ a-Tunes.net, Megan Lee Duets "Lucky" with Jason Mraz, http://a-tunes.net/2012/06/11/megan-lee-duets-lucky-with-jason-mraz/
- ↑ iTunes, Monster - Megan Lee and Sungha Jang, https://itunes.apple.com/us/album/monster-single/id550156533
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Megan Lee Արխիվացված 2016-03-03 Wayback Machine on Soul Shop Entertainment
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Լի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի ինտերնետային աստղեր
- «The Voice» հեռուստաշոուի մասնակիցներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Հեռուստատեսային պրոդյուսերներ