Յոն Ջուն Հյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոն Չուն Հյոնից)
Յոն Ջուն Հյոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1989(1989-12-19) (34 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտությունդերասան, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, երգիչ, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլCube Entertainment և Around US Entertainment?
ԿրթությունDongshin University?
ԱնդամակցությունBeast
Կայքcubeent.co.kr/beast
 Yong Jun-hyung Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յոն Ջուն Հյոն (հանգըլ՝ 용준형, դեկտեմբերի 19, 1989(1989-12-19), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, դերասան և երգերի հեղինակ։ Համարվում է Beast խմբի գլխավոր ռեփեր։ Նրա իրական անունը Յոն Ջե Սուն է, որը նա փոխել է ընտանեկան հանգամանքներից ելնելով, երբ սովորում էր վեցերորդ դասարանում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 2007 թվականից, Xing խմբում։ Բայց նա հեռացել է խմբից մինչ առաջնելույթը, պայմանագրի պատճառով, որից ելնելով լեյբլը նրան դատի տվեց։ Ջուն Հյոնը հաղթել է դատում և միացել Cube Entertainment-ին։ Մինչև առաջնելույթը մասնակցել է AJ մենակատարի երկրորդ սինգլի ձայնագրմանը։ Ծնողները դեմ էին նրա երաժշտական գործունեությանը, այնուամենայնիվ Չուն Հյոնն առաջնելույթ է կատարել Beast խմբում 2009 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուն Հյոնը մասնակցել է երգչուհի Հյոնաի «Change» սոլո ալբոմի ձայնագրությանը։ Նա մասնակցել է 4minute խմբի «Who’s Next? երգի ռեփի գրման և կատարման աշխատանքներին։ G.NA երգչուհու «I’ll Back Off So You Can Live Better» երգում կատարել է ռեփի մասը։ 2010 թվականին Յոն Ջուն Հյոնը, Hyuna Outsider, Verbal Jint, Ssangchu из Mighty Mouth, Vasco և Zico հետ միասին թողարկել են «Faddy Robot Foundation» ալբոմը։ Ալբոմի վաճառքից ստացված շահույթը տրամադրել են բարեգործության։ Ջուն Հյոնը երգեր է գրել այնպիսի արտիստների համար ինչպիսիք են՝ Young Jee, Navi, Wheesung, Kim Wan Sun, ALi, Baek Jiyoung։ Նաև ելույթ է ունեցել M&D խմբի «Close Your Mouth» երգով, Hongki և Jonghun FT Island-ից, Simon D Supreme Team-ից, և Jia Miss A-ից հետ։ Տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի հունիսի 20-ին[1]։ 2012 թվականի փետրվարի 3-ին Ջուն Հյոնը համերգ է ունեցել և կատարել է «Living Without You» երգը։ Խմբի կոմպոզիտոր և պրոդյուսերը դարձավ Կիմ Տե Ջուն 2012 թվականին։

2012 թվականի նոյեմբերի 26-ին, Յո Սոբը որպես մենակատար առաջնելույթ է կատարել The First Collage» մինի-ալբոմով, որի պրոդյուսերը Ջուն Հյոն էր։

2013 թվականի Brave Entertainment ընկերության պրոդյուսերները ստեղծել են «Absurd» խումբը, որի մասնակիցները դարձել են՝ Ջուն Հյոնը Beast-ից, LE-ն EXID-ից և FeelDogը Big Star-ից։

Բոլոր 8 երգերի հեղինակները Ջուն Հյոնը և Կիմ Տե Ջունն են[2]։

Դերասանական գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է Գուրու դորամայի 3-րդ եթերաշրջանում։ 2013 թվականին նկարահանվել է M.Net ալիքի «Մոնսթար» դորամայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. name=Син Чжи Хун,(կոր.)«Статья». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  2. name=Flower(կոր.)«용준형 (Yong Junhyung) - FLOWER (Official Music Video)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոն Ջուն Հյոն» հոդվածին։