Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա
Lincoln Near-Earth Asteroid Research
Տեսակաստղագիտական հետազոտություն
ԿազմակերպությունԱՄՆ Ռազմաօդային ուժեր, ՆԱՍԱ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիա
Աստղադիտարանի կոդ704
Երկիր ԱՄՆ
ՎայրՆյու Մեքսիկո
Հիմնադրվել է՝1996
Անվանված էԼինքոլնի լաբորատորիա
Կայքll.mit.edu/impact/watch-potentially-hazardous-asteroids(անգլ.)

Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա կամ ԼԻՆԵԱՐ (անգլ.՝ Lincoln Near-Earth Asteroid Research, LINEAR), ԱՄՆ Ռազմաօդային ուժերի, ՆԱՍԱ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի համատեղ ծրագիր, որը հիմնվել է Երկրին մոտեցող աստերոիդների համակարգված հայտնաբերման, ուսումնասիրման և հսկողության համար։

Լաբորատորիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական փորձարկումները սկսվեցին 1972 թվականին։ 1980-ական թվականների սկզբում Նյու Մեքսիկո նահանգի Սոկոռո քաղաքի մոտ տեղակայված փորձակայանում կառուցվեց փորձնական սարքը՝ ETS (Փորձնական ստուգման համակարգ)։ ԼԻՆԵԱՐ ծրագիրը սկսել է կատարել Երկրին մոտեցող աստերոիդների դիտարկումներ օգտագործելով «Հեռավոր տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական համակարգը» (GEODSS) (անգլ.՝ Ground-based Electro-Optical Deep Space Surveillance), որը իրենից ներկայացնում էր մեկմետրանոց աստղադիտակ, կառուցված 1996 թվականին։ Այսպիսի լայնանկյուն աստղադիտակները նախագծվել են Երկրի մակերևույթից արհեստական արբանյակների դիտարկումների համար։

Հայտնագոտծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2003 թվականներին այս լաբորատորիան հանդիսանում էր նոր աստերոիդների հայտնաբերման հիմնական վայրը[1]։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, ԼԻՆԵԱՐ ծրագրի շրջանակներում

  • հսկվում էին 5 370 805 մարմիններ,
  • հայտնաբերվել է 226 193 նոր աստերոիդներ,
    • այդ թվում 2019 մերձերկրյա աստերոիդներ,
  • հայտնաբերվել է 236 գիսաստղ։

ԼԻՆԵԱՐ ծրագրի բոլոր հայտնագործությունները կատարվել են ավտոմատացված աստղադիտակների միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]