Լեո Բասսի
Լեո Բասսի ֆր.՝ Leo Bassi | |
---|---|
| |
Ծնվել է | 1952 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն |
![]() |
Մասնագիտություն | կատակերգու, կինոդերասան և Ծաղրածու |
Ժանրեր | clownery, Մնջախաղ և performance art |
Պարգևներ և մրցանակներ | Just for Laughs |
leobassi.com | |
Լեո Բասսի (անգլ.՝ Leo Bassi, 1952, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալացի դերասան և կատակերգու։ Նրա ելույթի ոճը պրովոկացիոն է։ Լեոն բացահայտորեն քննադատում է քաղաքականությունը և կրոնը (հատկապես կաթոլիկությունը)։ Նա նկարահանվել է կինոյում, եղել է թատերական դերասան, ծաղրածու, հաղորդավար, ինչպես նաև ելույթ է ունեցել հեռուստահաղորդումներում։ Ներկայացումներում խաղալուց բացի նա նաև ստեղծում է իր երգիծական պերֆորմանսները և թատերականացված գործողությունները, որոնցում քննարկվում են քաղաքականությունը և որոշ մշակութային դեպքեր, օրինակ՝ Bassibus o el Belén de Lavapiés: Լեո Բասսին նաև կարդում է դասախոսություններ և քննարկումներ տարբեր թեմաներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեո Բասսի ծնվել է Նյու Յորքում 1952 թվականին։
6 սերունդ առաջ Լեոյի նախնին կռվել է Ջուզեպպե Գարիբալդիի հետ միասին, իսկ հետո ստեղծել առաջին կրկեսը Տոսկանայում, որը մինչ օրս պահպանվել է։ Նրա պապը՝ բրիտանացի Ջիմմի Ուիլլերը, դարձել է առաջին հեռուստատեսային կատակերգուն (հանդես է եկել BBC հեռուստաալիքում), նաև հանդես է եկել London Palladium-ում։
Նրա հայրը՝ Լեո Բասսի կրտսերը, եղել է հայտնի ձեռնածու, ԱՄՆ-ում աշխատել է այնպիսի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Մարքս Գրաուչոն, Լուի Արմսթրոնգը, Էդ Սալլիվանը և այլք։
Լեոան իր կարիերան սկսել է 7 տարեկանում Ավստրալիայում: Նրա ծնողներն այնտեղ ելույթ էին ունենում Sorlies շրջիկ շոուի կազմում։ Տեղի ֆերմերների և աբորիգենների առջև ցուցադրում էին «Ալադինի կախարդական լամպը» հեքիաթի «վատ» տարբերակը։
Հաջորդ տասը տարին նա մասնակցել է հյուրախաղերի աշխարհի տարբեր ծայրերում։ Թատրոնի ներսում կամ նրա շուրջը հավաքվում էին մարդիկ, որպեսզի սովորեն ձեռնածություն։
Երբ լրացավ նրա տասնյոթ տարին, նա արդեն պաշտոնապես հանդես էր գալիս որպես ձեռնածու իր հոր և հորաքրոջ հետ «El Trio Bassi» խմբի կազմում։
23 տարեկանում նա թողնում է ընտանեկան խումբը և փորձում է ստեղծել կատակերգուի սոլո կարիերա։ Հինգ տարի շարունակ նա փողոցներում ելույթ էր ունենում «Աշխարհի ամենափոքր կրկեսը» շոուում։
1978 թվականին Բասսին ելույթ է ունենում մի քանի համաշխարհային փառատոններում, ձեռք է բերում ճանաչում և ձևավորում է իր սեփական ոճը։ Այդ ժամանակից նա ելույթ է ունենում փողոցներում, մասնակցում է բացօթյա մեծամասշտաբ միջոցառումներ, ինչպես նաև տարբեր հեռուստահաղորդումներում։
2005 թվականին դերասանը գրեց «Հայտնություն» գիրքը, որը բուռն քննարկումների տեղիք տվեց Իսպանիայում:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեո Բասսի կատեգորիայում։ |
|