Լեոնարդո Պավոլետի
![]() Պավոլետին 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1988[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 30 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2008 |
![]() | 59 | (16) |
2008-2009 |
![]() | 26 | (7) |
2009-2010 |
![]() | 28 | (9) |
2010-2011 |
![]() | 7 | (0) |
2011 |
![]() | 11 | (3) |
2011-2012 |
![]() | 36 | (16) |
2012-2015 |
![]() | 44 | (12) |
2013-2014 |
→ ![]() | 33 | (24) |
2015-2017 |
![]() | 44 | (23) |
2017-2018 |
![]() | 6 | (0) |
2017-2018 |
→ ![]() | 33 | (11) |
2018-ներկա |
![]() | 33 | (16) |
Ազգային հավաքական‡ | |||
2019-ներկա |
![]() | 1 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեոնարդո Պավոլետի (իտալերեն՝ Leonardo Pavoletti, նոյեմբերի 26, 1988[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կալյարիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Պավոլետին սկսել է Արմանդո Պիկիում[4], ապա հանդես եկել Վիարեջոյում, Պավիայում, Յուվե Ստաբիայում և Կազալեում[5]։ 2011-12 մրցաշրջանում իտալացին միացավ Վիրտուս Լանչանոյին, որտեղ խփեց 16 գնդակ անցկացրած 36 հանդիպումներում՝ դառնալով Սերիա C-ի լավագույն ռմբարկուն[6] և օգնելով իր թիմին տեղափոխվել Իտալիայի երկրորդ դիվիզիոն։
Սասուոլո[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Պավոլետին տեղափոխվեց Սասուոլո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ավելինոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Չեզենայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8]։ Սեպտեմբերի 9-ին Պավոլետին հետ-տրիկ ձևակերպեց Էմպոլիի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին[9]։ 2013 թվականի փետրվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ասկոլիի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սասուոլոյին հաղթել Սերիա B-ն և իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Իտալիայի առաջնություն[11]։
Առաջին հանդիպումը Սերիա A-ում Պավոլետին անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 25-ին՝ փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 2-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Վարեզեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 8-ին՝ Լատինայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[13]։ Սեպտեմբերի 14-ին իտալացին դուբլ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[14]։ Սեպտեմբերի 24-ին Պավոլետին խփեց Ռեջինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վարեզեին[15]։ Հոկտեմբերի 4-ին իտալացին դուբլ ձևակերպեց Պադովայի դեմ խաղում[16]։
2013 թվականի նոյեմբերի 17-ին Պավոլետին դուբլ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վարեզեին[17]։ Դեկտեմբերի 21-ին նա 2 գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում[18]։ 2014 թվականի փետրվարի 15-ին իտալացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում[19]։ Ապրիլի 5-ին Պավոլետին 2 գոլային փոխանցում տվեց Յուվե Ստաբիայի դեմ խաղում[20]։ Ապրիլի 17-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[21]։ Մայիսի 24-ին իտալացին դուբլ ձևակերպեց Նովարայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Հունիսի 13-ին Պավոլետին 2 գոլ խփեց Նովարայի դեմ պատասխան խաղում[23]։ Վարեզեի կազմում նա անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2014-15 մրցաշրջանում Պավոլետին վերադարձավ Սասուոլո, թեև նրանով հետաքրքրված էին Ստյաուա Բուխարեստը[24], Հոֆենհայմը[25][26] և Լիդս Յունայթեդը[27][28][29]։ Այստեղ իտալացին մրցակցում էր Սիմոնե Ձաձայի, Նիկոլա Սանսոնեի ու Դոմենիկո Բերարդիի հետ և ստանում էր քիչ խաղաժամանակ։ Իր առաջին գոլը Սերիա A-ում Պավոլետին խփեց 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[30][31]։ Սասուոլոյի կազմում նա անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 29-ին Պավոլետին մրցաշրջանի ավարտը անվճար վարձավճարով միացավ Ջենոային, իսկ Ֆրանչեսկո Աչերբին նույն գործարքով 1.8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[32]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 9-ին՝ փոխարինելով Մբայե Նյանգին Լացիոյի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 15-ին՝ Պարմայի դեմ խաղում[34]։ Մայիսի 11-ին Պավոլետին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[35]։ Մայիսի 17-ին՝ Ատալանտայի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ջենոային հաղթել 4-1 հաշվով[36]։ Վարձավճարի ընթացքում իտալացին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[37]։
2015 թվականի հուլիսի 7-ին Ջենոան գնեց Պավոլետիի լրիվ տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց[38]։ Հոկտեմբերի 28-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[39]։ Նոյեմբերի 22-ին նա գոլ խփեց Սասուոլոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ջենոային[40]։ Նոյեմբերի 29-ին Պավոլետին հեռացվեց խաղադաշտից Կարպիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 6-րդ րոպեին[41]։ 2016 թվականի հունվարի 5-ին նա դուբլի հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[42]։ Հունվարի 17-ին Պավոլետին դուբլ ձևակերպեց Պալերմոյի դեմ խաղում[43][44]։ Մայիսի 8-ին իտալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[45]։ Ջենոայի կազմում Պավոլետին անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 2-ին Պավոլետին 18 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[46][47][48][49]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 10-ին՝ փոխարինելով Մանոլո Գաբիադինիին Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[50]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում ակումբի կազմում անցկացրեց հունվարի 29-ին՝ փոխարինելով Ժորժինյոյին Պալերմոյի դեմ խաղում[51]։ Նապոլիում Պավոլետին անցկացրեց 10 հանդիպում, որոնցից միայն 2-ը թիմի մեկնարկային կազմում[52]։
Կալյարի[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 30-ին Պավոլետին սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Կալյարիին՝ ակումբի կազմում կնքելով 5 տարվա պայմանագիր[53][54][55]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կրոտոնեի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը Կալյարիի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Ջենոայի դեմ խաղում[57]։ Հոկտեմբերի 25-ին Պավոլետին գոլ խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[58]։ 2018 թվականի մարտի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[59]։ Մայիսի 13-ին իտալացին խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ օգնելով Կալյարիին հաղթել 1-0 հաշվով[60]։ Իր առաջին մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[61]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Պավոլետին դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պալերմոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կալյարիին[62]։ Օգոստոսի 26-ին իտալացին դուբլ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում[63]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[64]։ Հոկտեմբերի 28-ին Պավոլետին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[65]։ 2019 թվականի փետրվարի 16-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում[66]։ Ապրիլի 14-ին իտալացին գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում[67]։ 2018-19 մրցաշրջանում Պավոլետին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[68]։
2019 թվականի օգոստոսի 25-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[69] Պավոլետին ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով շուրջ 7 ամիս[70][71]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի ազգային հավաքական Պավոլետին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ Ֆրանսիայի և Իսրայելի դեմ խաղերի համար[72][73], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[74][75]։ 2016 թվականից հետո հաջորդ անգամ նա ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Պորտուգալիայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[76][77][78], սակայն կրկին խաղադաշտ դուրս չեկավ[79][80]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Պավոլետին նշեց 2019 թվականի մարտի 26-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կվալյարելային Լիխտենշտայնի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 76-րդ րոպեին[81][82]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[83]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յուվե Ստաբիա | 2010–11 | Սերիա C | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | |||
Վիրտուս Լանչանո | 2011–12 | 33 | 15 | 3 | 1 | 36 | 16 | |||||
Սասուոլո | 2012–13 | Սերիա B | 33 | 11 | 2 | 0 | 35 | 11 | ||||
2013–14 | Սերիա A | 2 | 0 | 1 | 1 | 3 | 1 | |||||
2014–15 | 9 | 1 | 3 | 0 | 12 | 1 | ||||||
Ընդհանուր | 44 | 12 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 13 | ||
Վարեզե (վարձավճար) | 2013–14 | Սերիա B | 36 | 20 | 1 | 0 | — | 2 | 4 | 39 | 24 | |
Ջենոա | 2014–15 | Սերիա A | 10 | 6 | 0 | 0 | — | 10 | 6 | |||
2015–16 | 25 | 14 | 1 | 1 | 26 | 15 | ||||||
2016–17 | 9 | 3 | 1 | 1 | 10 | 4 | ||||||
Ընդհանուր | 44 | 23 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 25 | ||
Նապոլի | 2016–17 | Սերիա A | 6 | 0 | 4 | 0 | — | 10 | 0 | |||
Կալյարի | 2017–18 | 33 | 11 | 0 | 0 | 33 | 11 | |||||
2018–19 | 32 | 16 | 2 | 2 | 34 | 18 | ||||||
2019–20 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
Ընդհանուր | 66 | 27 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 69 | 29 | ||
Կարիերայի ընդհանուր | 237 | 97 | 19 | 6 | 0 | 0 | 2 | 4 | 258 | 107 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[83]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 1 |
Ընդհանուր | 1 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 26, 2019 | Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա | ![]() |
6–0 | 6–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սասուոլո
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - L. Pavoletti - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ UEFA.com։ «Who is Napoli's new signing Leonardo Pavoletti?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ Newman Blair։ «Scouting AC Milan Transfer Target Leonardo Pavoletti»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-11-24
- ↑ 6,0 6,1 «Bomber Lega Pro, Le Noci e Pavoletti capocannonieri della Prima Divisione B davanti a Evacuo»։ Lega Pro (it-IT)։ 2012-05-08։ Վերցված է 2018-11-24
- ↑ «US Sassuolo - Calcio Avellino SSD, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Romagna Centro Cesena - US Sassuolo, Aug 27, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «FC Empoli - US Sassuolo, Sep 9, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Ascoli Calcio - US Sassuolo, Feb 26, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ 11,0 11,1 s.r.o. LiveSport։ «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Torino FC - US Sassuolo, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Latina Calcio 1932 - Varese Calcio, Sep 8, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Varese Calcio - Delfino Pescara 1936, Sep 14, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Varese Calcio - Urbs Reggina 1914, Sep 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Calcio Padova - Varese Calcio, Oct 4, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Varese Calcio - FC Crotone, Nov 17, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Brescia Calcio - Varese Calcio, Dec 21, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Delfino Pescara 1936 - Varese Calcio, Feb 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «SS Juve Stabia - Varese Calcio, Apr 5, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «FC Crotone - Varese Calcio, Apr 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Novara Calcio 1908 - Varese Calcio, May 24, 2014 - Serie B Play-out - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Varese Calcio - Novara Calcio 1908, Jun 13, 2014 - Serie B Play-out - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-23
- ↑ «Steaua isi ia atacant din Italia»։ Ziare.com (ռումիներեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leeds battle Hoffenheim in the race to land Varese forward Leonardo Pavoletti [Sky Italia] | 101 Great Goals»։ Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (en-US)։ 2014-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Stürmersuche: Hoffenheim fahndet in Italien»։ Fussball Transfers: Aktuelle News und Gerüchte vom Transfermarkt (գերմաներեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leeds United Preparing Move for Italian Striker Leonardo Pavoletti»։ 90min.com (անգլերեն)։ 2014-12-22։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leeds United in 'pole position' to sign 25-year-old Serie A striker | Football League World»։ footballleagueworld.co.uk (en-US)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leeds United Fail With Late Bid For Leonardo Pavoletti As Nicola Salerno Charm Offensive Falls On Deaf Ears»։ Inside Futbol (en-US)։ 2014-08-22։ Վերցված է 2018-11-24
- ↑ «US Palermo - US Sassuolo, Dec 13, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Palermo v Sassuolo Live Commentary & Result, 13/12/2014, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ PianetaGenoa1893.net (2015-01-30)։ «UFFICIALI ARIAUDO, LAXALT E PAVOLETTI»։ PianetaGenoa1893 (it-IT)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Feb 9, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - Parma Calcio 1913, Apr 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - Torino FC, May 11, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Atalanta BC - Genoa CFC, May 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa, Pavoletti riscattato: al Sassuolo vanno 4 milioni»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - US Sassuolo, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - Carpi FC 1909, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - UC Sampdoria, Jan 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Genoa CFC - US Palermo, Jan 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Pavoletti hits brace as Genoa rout Palermo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «UC Sampdoria - Genoa CFC, May 8, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Sky: Pavoletti to Napoli is done | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Napoli announce signing of Pavoletti»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ Editorial Reuters։ «Soccer-Napoli sign striker Pavoletti from Genoa»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «OFFICIAL: Leonardo Pavoletti signs with SSC Napoli | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-11-24(չաշխատող հղում)
- ↑ «SSC Napoli - Spezia Calcio, Jan 10, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «SSC Napoli - US Palermo, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Official: Cagliari sign Pavoletti | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-24
- ↑ «OFFICIAL - Napoli sign PAVOLETTI over to Cagliari»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Pavoletti in rossoblù»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - FC Crotone, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - Genoa CFC, Oct 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - Benevento Calcio, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - SS Lazio, Mar 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «ACF Fiorentina - Cagliari Calcio, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - US Palermo, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - US Sassuolo, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «ACF Fiorentina - Cagliari Calcio, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - Chievo Verona, Oct 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Cagliari Calcio - Parma Calcio 1913, Feb 16, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Torino FC - Cagliari Calcio, Apr 14, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Leonardo Pavoletti | Football Stats | Cagliari | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Cagliari Calcio - Brescia Calcio, Aug 25, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Pavoletti out for seven months | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-17
- ↑ entertainingwe (2019-09-04)։ «Pavoletti out for seven months»։ Entertaining WE (en-US)։ Վերցված է 2020-01-17(չաշխատող հղում)
- ↑ «Italy: Ventura calls new faces | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Donnarumma, 17-year-old goalkeeper, called up to Italy squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Israel - Italy, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ Images AFP/Getty։ «Balotelli out, Tonali in Italy squad to face Portugal, US»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-11-13
- ↑ «Balotelli left out of Italy squad for Portugal and US games»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-13
- ↑ «Chiellini, Jorginho headline Italy squad to face USMNT»։ ProSoccerTalk (en-US)։ 2018-11-09։ Վերցված է 2018-11-13
- ↑ «Italy - Portugal, Nov 17, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-17
- ↑ 83,0 83,1 «Leonardo Pavoletti»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italian Serie B Scoring Stats 2013-14 | ESPN»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լեոնարդո Պավոլետի Վիքիպահեստում |
---|
- Պավոլետիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Պավոլետիի պաշտոնական Տվիտերի էջը
- Պավոլետիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պավոլետին transfermarkt-ում
- Պավոլետին soccerbase.com-ում
- Պավոլետին WhoScored.com կայքում
- Պավոլետին Նապոլիի պաշտոնական կայքում Archived 2020-07-29 at the Wayback Machine.
- Պավոլետին Կալյարիի պաշտոնական կայքում Archived 2019-04-02 at the Wayback Machine.
- Պավոլետին Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-11-16 at the Wayback Machine.
- Պավոլետին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիվոռնո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վիարեջոյի ֆուտբոլիստներ
- Պավիայի ֆուտբոլիստներ
- Յուվե Ստաբիայի ֆուտբոլիստներ
- Վիրտուս Լանչանոյի ֆուտբոլիստներ
- Սասուոլոյի ֆուտբոլիստներ
- Վարեզեի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ