Դոմենիկո Բերարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դոմենիկո Բերարդի
Domenico Berardi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1994(1994-08-01)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 25
Պատանեկան կարիերա
2008-2010 Իտալիա Կոզենցա
2010-2012 Իտալիա Սասուոլո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-ներկա Իտալիա Սասուոլո 182 (60)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ19 3 (1)
2014-2017 Իտալիա Իտալիա Մ21 23 (4)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2018

Դոմենիկո Բերարդի (իտալ.՝ Domenico Berardi, օգոստոսի 1, 1994(1994-08-01)[1], Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-13 մրցաշրջան

Բերարդին Սասուոլոյի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ավելինոյի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Չեզենայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[6]։ Հոկտեմբերի 26-ին Բերարդին խփեց Յուվե Ստաբիայի դեմ հանդիպման միակ գոլը խաղի 90-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին[7]։ 2013 թվականի մարտի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վարեզեի դեմ խաղում[8]։ Ապրիլի 20-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Բարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]։ Մայիսի 18-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիվորնոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 77-րդ րոպեին[10]։ Իր առաջին մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սերիա B-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[11], իսկ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[12]։

2013-14 մրցաշրջան

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերարդին 4․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Յուվենտուսին[13], իսկ Լուկա Մառոնեն տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[14]։ Բերարդին 1 տարվա վարձավճարով վերադարձավ Սասուոլո[15]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 3-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[18][19]։ Դեկտեմբերի 1-ին Բերարդին 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[20]։ 2014 թվականի հունվարի 12-ին նա պոկեր ձևակերպեց Միլանի դեմ խաղում[21]՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին և դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Սիլվիո Պիոլայից հետո, ով 4 գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի խաղում[22]։ Մարտի 2-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Պարմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 1 րոպե անց[23]։ Մայիսի 6-ին իտալացին 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով[24][25]։ 2013-14 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 29 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2014-15 մրցաշրջան

2014 թվականի հունիսի 20-ին Բերարդիի համատեղ սեփականության պայմանագիրը երկարաձգվեց 1 տարով, և նա կրկին վարձավճարով վերադարձավ Սասուոլո[27][28]։ Սեպտեմբերի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ Սասուոլոն պարտվեց 7-0 հաշվով[29]։ Հոկտեմբերի 5-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 28-ին Բերարդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[31]։ 2015 թվականի հունվարի 6-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[32]։ Հունվարի 18-ին Բերարդին դուբլի հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[33]։ Մայիսի 10-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Չեզենայի դեմ խաղում[34]։ Մայիսի 17-ին Բերարդին հետ-տրիկ ձևակերպեց Միլանի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35][36]։ Մայիսի 31-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[37]։ 2014-15 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 34 հանդիպում[38]՝ դառնալով 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ և արժանանալով Բրավո մրցանակին[39]։

2015-16 մրցաշրջան

2015 թվականի հունիսի 25-ին Բերարդին 10 միլիոն եվրոյի դիմաց ամբողջությամբ տեղափոխվեց Սասուոլո[40][41]՝ դառնալով Սիմոնե Ձաձայի տրանսֆերի մասը[42][43]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[44]։ Նոյեմբերի 22-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 42-րդ րոպեին[45]։ 2016 թվականի հունվարի 10-ին Բերարդին հանդիպման ավելացված ժամանակում խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46]։ Փետրվարի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[47]։ Այս մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[48]։

2016-17 մրցաշրջան

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բերարդին անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[49]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և այդպիսով՝ խփելով Սասուոլոյի պատմության առաջին գնդակը եվրոլիգաներում[50]։ Օգոստոսի 4-ին Բերարդին դուբլ ձևակերպեց Լյուցերնի դեմ պատասխան խաղում՝ օգնելով իր թիմին անցնել որակավորման հաջորդ փուլ[51][52]։ Օգոստոսի 18-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[53]։ Օգոստոսի 25-ին Բերարդին գոլ խփեց Ցրվենա Զվեզդայի դեմ պատասխան խաղում՝ օգնելով Սասուոլոյին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ[54][55]։ 2017 թվականի հունվարի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պալերմոյի դեմ խաղում[56]։ Մայիսի 21-ին իտալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[57]։ 2016-17 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[58]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի օգոստոսի 24-ին Բերարդին 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ[59][60]։ Իր առաջին գոլը այս մրցաշրջանում խփեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[61]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[62]։ Փետրվարի 25-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Լացիոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 54-րդ րոպեին[63]։ Մայիսի 12-ին իտալացին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[64]։ 2017-18 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[65]։

2018-19 մրցաշրջան

Թեև Ֆիորենտինայի[66], Ռոմայի[67] և Բարսելոնայի[68] կողմից հետաքրքրությանը[69][70], 2018-19 մրցաշրջանում Բերարդին շարունակեց հանդես գալ Սասուոլոյի կազմում։ 2018 թվականի օգոստոսի 12-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տերնանայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[71]։ Օգոստոսի 19-ին նա խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[72][73]։ Սասուոլոյի ավագի թևկապով Բերարդին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ օգոստոսի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[74]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերարդին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75]՝ անցկացրած 3 խաղերում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[76], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[77][78]։ 2017 թվականին Բերարդին կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[79]՝ անցկացնելով 3 հանդիպում[80] և գոլի հեղինակ դառնալով Չեխիայի դեմ խաղում[81][82]։ Իտալիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[83][84]։

2015 թվականի հոկտեմբերին Բերարդին Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ադրբեջանի և Նորվեգիայի դեմ խաղերի համար, սակայն չմասնակցեց հավաքին վնասվածքի պատճառով[85][86]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[87][88]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[89]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սասուոլո 2012–13 Սերիա B 37 11 2 0 39 11
2013–14 Սերիա A 29 16 1 0 30 16
2014–15 32 15 2 0 34 15
2015–16 29 7 2 0 31 7
2016–17 21 5 0 0 4 5 25 10
2017–18 31 4 2 1 33 5
2018–19 3 2 1 2 4 4
Ընդհանուր 182 60 10 3 4 5 0 0 196 68
Կարիերայի ընդհանուր 182 60 10 3 4 5 0 0 196 68

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[89]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասուոլո

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - D. Berardi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  3. «The rapid rise of Chelsea and Liverpool transfer target Domenico Berardi»։ www.unibet.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  4. «US Sassuolo - Calcio Avellino SSD, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  5. «ASD Romagna Centro Cesena - US Sassuolo, Aug 27, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  6. «US Sassuolo - FC Crotone, Sep 1, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  7. «US Sassuolo - SS Juve Stabia, Oct 26, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  8. «Varese Calcio - US Sassuolo, Mar 9, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  9. «US Sassuolo - SSC Bari, Apr 20, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  10. «US Sassuolo - AS Livorno, May 18, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  11. 11,0 11,1 «Gran Gala del Calcio 2013 – Winners | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  12. 12,0 12,1 s.r.o. LiveSport։ «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-09-12 
  13. «Report: Juve get Domenico Berardi on co-ownership»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-09-12 
  14. «Sassuolo sign Marrone from Juventus»։ Eurosport։ 2013-09-02։ Վերցված է 2018-09-12 
  15. «Juventus complete double transfer deal with Sassuolo - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-09-12 
  16. «SSC Napoli - US Sassuolo, Sep 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  17. «Parma Calcio 1913 - US Sassuolo, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  18. «UC Sampdoria - US Sassuolo, Nov 3, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  19. «Berardi treble boosts Sassuolo»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  20. «Cagliari Calcio - US Sassuolo, Dec 1, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  21. «US Sassuolo - AC Milan, Jan 12, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  22. «Sassuolo 4-3 AC Milan: History-maker Berardi leaves Rossoneri red-faced»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  23. «US Sassuolo - Parma Calcio 1913, Mar 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  24. «ACF Fiorentina - US Sassuolo, May 6, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  25. «Sassuolo shock Fiorentina»։ SBNation.com։ Վերցված է 2018-09-12 
  26. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  27. «OFFICIAL: Juventus renew Domenico Berardi, Luca Marrone, Sassuolo buy Simone Zaza -»։ Juvefc.com (en-GB)։ 2014-06-21։ Վերցված է 2018-09-12 
  28. «‘Berardi to stay at Sassuolo’ | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-12 
  29. «Inter Milan - US Sassuolo, Sep 14, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  30. «SS Lazio - US Sassuolo, Oct 5, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  31. «US Sassuolo - FC Empoli, Oct 28, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  32. «AC Milan - US Sassuolo, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  33. «Genoa CFC - US Sassuolo, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  34. «ASD Romagna Centro Cesena - US Sassuolo, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  35. «US Sassuolo - AC Milan, May 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  36. «Sassuolo beat Milan amid Domenico Berardi ghost goal controversy»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  37. «US Sassuolo - Genoa CFC, May 31, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  38. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  39. 39,0 39,1 «Berardi eletto miglior under 21 d’Europa - Sport - Gazzetta di Modena»։ Gazzetta di Modena (իտալերեն)։ 2015-12-14։ Վերցված է 2018-09-12 
  40. «Sassuolo sign Juventus forward outright | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  41. Phillips Ben (2015-06-25)։ «Sassuolo sign Berardi»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  42. «OFFICIAL: Sassuolo sign Domenico Berardi outright»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-09-12 
  43. «Il Sassuolo "lascia" Zaza e "fa suo" Berardi. La Juve può ricomprarlo nel 2016» (it-IT)։ Վերցված է 2018-09-12 
  44. «AC Milan - US Sassuolo, Oct 25, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  45. «Genoa CFC - US Sassuolo, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  46. «Inter Milan - US Sassuolo, Jan 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  47. «US Sassuolo - FC Empoli, Feb 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  48. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  49. «FC Luzern - US Sassuolo, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  50. UEFA.com։ «UEFA Europa League - Luzern-Sassuolo»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  51. «US Sassuolo - FC Luzern, Aug 4, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  52. «Sassuolo-Lucerna 3-0, Berardi fa 2 gol, conquistato il playoff di Europa League»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-09-12 
  53. «US Sassuolo - Red Star Belgrade, Aug 18, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  54. «Red Star Belgrade - US Sassuolo, Aug 25, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  55. «Europa League, Stella Rossa-Sassuolo 1-1, Berardi segna ancora»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-09-12 
  56. «US Sassuolo - US Palermo, Jan 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  57. «US Sassuolo - Cagliari Calcio, May 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  58. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  59. «Official: Berardi extends with Sassuolo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-12 
  60. «Domenico Berardi rinnova fino a Giugno 2022»։ Վերցված է 2018-09-12 
  61. «US Sassuolo - Spezia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  62. «US Sassuolo - Torino FC, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  63. «US Sassuolo - SS Lazio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  64. «Inter Milan - US Sassuolo, May 12, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  65. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-12 
  66. «Fiorentina offer €20 million for Sassuolo winger Domenico Berardi»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  67. Short Joe (2018-09-09)։ «Barcelona news: Roma plot transfer revenge over summer antics, Berardi hijack imminent»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  68. «Barcelona to rival Roma for Sassuolo forward Domenico Berardi»։ https://www.mykhel.com (անգլերեն)։ 2018-09-10։ Վերցված է 2018-09-12 
  69. «Barcelona and Roma express interest in Domenico Berardi»։ Everything Barca (en-US)։ 2018-09-08։ Վերցված է 2018-09-12 
  70. Verschueren Gianni։ «Report: Barcelona Eyeing AS Roma Target Domenico Berardi»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-09-12 
  71. «US Sassuolo - Ternana Unicusano Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  72. «US Sassuolo - Inter Milan, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  73. «Inter Milan beaten by Sassuolo in Serie A opener»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-19։ Վերցված է 2018-09-12 
  74. «Cagliari Calcio - US Sassuolo, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  75. Piksel.com։ «Figc | News - Ufficializzata la lista dei 23 convocati per la Fase Finale del Campionato Europeo»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Վերցված է 2018-09-12 
  76. uefa.com։ «Under-21 2015 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  77. «Europeo Under 21, Inghilterra-Italia 1-3, ma il biscotto condanna gli Azzurrini»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-09-12 
  78. uefa.com։ «Under-21 2015 - History  - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  79. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-12 
  80. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  81. «Czech Republic U21 - Italy U21, Jun 21, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  82. uefa.com։ «Under-21 2017 - History - Czech Republic-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  83. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-24 
  84. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-24 
  85. «Uncapped Berardi pulls out of Italy squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-10-05։ Վերցված է 2018-09-12 
  86. «Andrea Pirlo joins up for Italy training but Domenico Berardi out»։ Mail Online։ Վերցված է 2018-09-12 
  87. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  88. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-12 
  89. 89,0 89,1 «Domenico Berardi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-12 
  90. «Sassuolo, Berardi miglior giovane del 2013-14 per l'Associazione Allenatori»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-09-12 
  91. «Italian Serie A Scoring Stats 2014-15 | ESPN»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]