Լեդի Ֆեոդորա Գլայխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Ֆեոդորա Գլայխեն
Ծնվել էդեկտեմբերի 20, 1861(1861-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էփետրվարի 22, 1922(1922-02-22)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրըՍենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ստեղծագործություն(ներ)Statue of Florence Nightingale?
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Prince Victor of Hohenlohe-Langenburg?, մայր՝ Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի
Պարգևներ և
մրցանակներ
 Feodora Gleichen Վիքիպահեստում

Լեդի Ֆեոդորա Ջորջինա Մաուդ Գլայխեն (դեկտեմբերի 20, 1861(1861-12-20)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - փետրվարի 22, 1922(1922-02-22)[1][2][3][…], Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի քանդակագործ և դեկորատիվ առարկաների դիզայներ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսուհի Ֆեոդորա  Ջորջիանա Մաուդ ֆոն Գլայխենը Հոենլո-Լանգենբուրգի արքայազն Վիկտորի (բրիտանացի ծովային սպա և քանդակագործ, և  Վիկտորյա թագուհու զարմիկ) և նրա մորգանատիկական կնոջ`Լորա Սեյմուրի (Հենրի VIII-ի թագուհու` Ջեյն Սեյմուրի հեռավոր ազգականի՝ ծովակալ սըր Ջորջ Սեյմուրի դստեր[4]) ավագ դուստրն էր։ Ընտանիքը նրան անվանում էր Ֆեո։ Թագուհին Սուրբ Ջեյմսի թագավորական արքունիքում նրա ընտանիքի համար ստեղծել է բարենպաստ պայմաններ։ Նրա եղբայրը`Լորդ Էդվարդ Գլայխենը, դարձել է ռազմական սպա և գրող։ Նրա քույրը`Լեդի Էլենա Էմիլի Գլայխենը դարձել է դիմանկարիչ։

1885 թվականի դեկտեմբերի 15-ին, արքունական շրջաբերականում տպագրվել է թագուհու թույլտվությունն առ այն, որ Ֆեոդորայի մայրը կարող է կրել ամուսնու տիտղոսը Սուրբ Ջեյմսի արքունիքում, որից հետո նրանք հայտնի են դարձել որպես նորին պայծառություններ արքայազն և արքայադուստր Վիկտոր Հոենլո-Լանգենբուրգներ։ Բայց թագուհին այդ արտոնությունը չի տարածել նրանց չորս երեխաների վրա, չնայած նա հաստատել է նրանց գերմանական տիտղոսների՝ որպես կոմս ու կոմսուհիներ, կիրառությունը։ 1889 թվականին Ֆեոդորան և նրա քույրեր Վալդան և Էլենան հարսնաքույրերն էին Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհու և Ֆայֆի 1-ին հերցոգ Ալեքսանդր Դաֆի հարսանիքին։ 1913 թվականի հունիսի 12-ին Ֆեոդորան և նրա քույրերը լեդիների կարգավիճակ են ստացել Գեորգ V-ից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլայխենը արվեստ է ուսումնասիրել իր հոր արվեստանոցում, իսկ ավելի ուշ՝ Ալֆոնս Լեգրոյի ղեկավարությամբ Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Հոր արվեստանոցում նա ծանոթացել է այնպիսի առաջատար արվեստագետների հետ, ինչպիսիք էին Քենզինգթոնի պարտեզներում Պիտեր Պանի արձանի հեղինակ սըր Ջորջ Ֆրամփթոնը։ 1891 թվականին Հռոմում ավարտել է ուսումնառությունը և 1892 թվականից պարբերաբար ցուցադրել իր աշխատանքները Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և Նյու Դուդլիի պատկերասրահում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Նայթինգելի արձանը - geograph.org.uk - 716771

1891 թվականին հոր մահից հետո նա ղեկավարել է հոր՝ Սուրբ Ջեյմսի պալատում գտնվող արվեստանոցը[5][6]։

Գլայխենը բազմաժանր քանդակագործ էր. ստեղծել է մեծ քանդակներ հասարակական վայրերի, ինչպես նաև փոքր օբյեկտների համար[7], կիսանդրիներ[8][9], գծագրեր[10][11], փոքր բրոնզներ[12] և բաս ռելիեֆներ։ Թագավորական ընտանիքի օգտագործման համար ստեղծել է նաև բազմաթիվ դեկորատիվ առարկաներ, ինչպիսիք են լուսանկարների շրջանակները[13] և փոքր քանդակները[14]։ Փարիզում 1900 թվականին անցկացված համաշխարհային ցուցահանդեսում նրա նեֆրիտից ու բրոնզից պատրաստված բաս-ռելիեֆը արժանացել է բրոնզե մեդալի[15]։ Նաև օգնել է պատկերազարդել 1904 թվականին դեպի Տիբեթ իրականացվող բրիտանական արշավը։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Հայդ զբոսայգում Դիանայի ցայտաղբյուրը
  • Վիկտորյա թագուհու արձանը, որը շրջատատված էր երեխաներով Ռոյալ Վիկտորյա հիվանդանոց, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա 1895 թվականին[16]։
  • Դիանայի բրոնզե արձանը Հայդ պարկում, Միացյալ Թագավորություն 1906 թվականին[17][18]։
  • Ռելիեֆ, Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահ, Սիդնեյ, Ավստրալիա, 1906 թվականին[15]։
  • Էդուարդ VII-ի հուշարձանը, Վինձոր, Միացյալ Թագավորություն 1912 թվականին[19]։
  • Ֆլորենս Նայթինգեյլի արձանը Դերբիշայրում գտնվող արքայական հիվանդանոցի մոտ, 1914 թվականին[20][21]։
  • 37-րդ (բրիտանական) բանակային ստորաբաժանման հուշահամալիր, Մոնչի-լե-Պրուխ, Ֆրանսիա, 1921 թվականին[22][23]։

Մշտական հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի նրա «Մի աղջկա գլուխ» աշխատանքն ընդգրկված է Թեյթ պատկերասրահի մշտական հավաքածուի մեջ[24]։ Եգիպտոսի «Հաթասու թագուհի» քանդակի ռելիեֆը ընդգրկված է Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահի մշտական հավաքածուի մեջ[25]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հրաժարվել է իր գերմանական տիտղոսներից՝ թագավորի կողմից արժանանալով մարքիզի դստեր կոչմանը, արքայական հրովարտակով 1917 թվականին Վինձորի պալատի հիմնադրման ընթացքում տիտղոսների և անվանումների դինաստիկ վերափոխման համաձայն։

1922 թվականին ապենդիցիտի վիրահատությունից հետո նա մահացել է Սուրբ Ջեյմսի պալատի իր բնակարանում[15][26][27]։ Մահից կարճ ժամանակ առաջ 1922 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով և հետմահու դարձել բրիտանացի քանդակագործների թագավորական ընկերության առաջին կին անդամը[28][29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. Atwood, Kathryn J. (2014). Women Heroes of World War I: 16 Remarkable Resisters, Soldiers, Spies, and Medics. Chicago Review Press. էջեր 108. ISBN 978-1-61374-686-8.
  5. Anne Commire; Deborah Klezmer (1999). Women in World History: Gab-Harp. Yorkin Publications. ISBN 978-0-7876-4065-1.
  6. The Sphere: An Illustrated Newspaper for the Home. 1922.
  7. New Gallery (London, England) (1888). The New Gallery. Chatto and Windus. էջեր 4–.
  8. Cassell's Family Magazine. Cassell. 1895. էջեր 916–.
  9. Elijah Howarth; F. R. Rowley; W. Ruskin Butterfield; Charles Madeley (1931). The Museums Journal. Dulau and Company, Limited.
  10. Sir Joseph Dalton Hooker (1918). Life and Letters of Sir Joseph Dalton Hooker ... Appleton.
  11. Huntia. Hunt Botanical Library, Carnegie Institute of Technology. 1979.
  12. The Academy. J. Murray. 1894. էջեր 482–.
  13. Nikolaus Pevsner (1963). Herefordshire. Penguin Books. էջեր 260–. ISBN 978-0-14-071025-0.
  14. The Builder. 1891. էջեր 445–.
  15. 15,0 15,1 15,2 «LADY FEODORA GLEICHEN». 1922 թ․ փետրվարի 24. էջ 9 – via Trove.
  16. «Applause: Queen Victoria looks better than ever». 2015 թ․ հոկտեմբերի 26.
  17. Cathy Hartley (2013 թ․ ապրիլի 15). A Historical Dictionary of British Women. Routledge. էջեր 382–. ISBN 978-1-135-35534-0.
  18. Christopher Hibbert; Ben Weinreb; John Keay; Julia Keay (2011 թ․ սեպտեմբերի 9). The London Encyclopaedia (3rd Edition). Pan Macmillan. էջեր 539–. ISBN 978-0-230-73878-2.
  19. The Builder. 1911.
  20. «Florence Nightingale statue (minus her hand and lamp)». Europeana Collections.
  21. «Spot the difference as Florence Nightingale statue gets a clean». 2017 թ․ հուլիսի 21 – via www.derbytelegraph.co.uk.
  22. «Monument to the 37th British Division - Monchy-le-Preux - Remembrance Trails of the Great War in Northern France». www.remembrancetrails-northernfrance.com.
  23. Alexander Hopkins McDannald (1923). The Americana Annual: An Encyclopedia of Current Events. Americana Corporation.
  24. Tate. «Feodora Gleichen 1861-1922 - Tate».
  25. «Queen Hatasu of Egypt, (1906) by Countess Feodora Gleichen :: The Collection :: Art Gallery NSW». www.artgallery.nsw.gov.au.
  26. «DEATH OF KING'S COUSIN». 1922 թ․ փետրվարի 24. էջ 6 – via Trove.
  27. «SCULPTOR DIES». 1922 թ․ փետրվարի 25. էջ 5 – via Trove.
  28. Alicia Foster (2004 թ․ հունիսի 15). Tate Women Artists. Harry N. Abrams. ISBN 978-1-85437-311-3.
  29. The Woman's Year Book. Women Publishers. 1923.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Ֆեոդորա Գլայխեն» հոդվածին։