Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհի
Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմար անգլ.՝ Louise Victoria Alexandra Dagmar | |||
![]() | |||
Լուիզան Թագավորական արքայադստեր տիարան գլխին, մոտ 1910 թվական | |||
| |||
---|---|---|---|
1905 նոյեմբերի 9 - 1931 հունվարի 4 | |||
(Լուիզա Բրիտանացի անվան տակ) | |||
Նախորդող | Վիկտորիա (Գերմանիայի կայսրուհի) | ||
Հաջորդող | Մարիա Բրիտանացի | ||
| |||
1889 հունիս - 1905 նոյեմբերի 9 | |||
Մասնագիտություն՝ | ազնվական | ||
Ազգություն | անգլիացի | ||
Դավանանք | Անգլիկան եկեղեցի | ||
Ծննդյան օր | փետրվարի 20, 1867[1][2][3] | ||
Ծննդավայր | Մալբորո հաուս, Լոնդոն | ||
Վախճանի օր | հունվարի 4, 1931[1][2][3] (63 տարեկան) | ||
Վախճանի վայր | , Լոնդոն | ||
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ և St Ninian's Chapel, Braemar | ||
Դինաստիա | Վինձորների դինաստիա, Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա և Clan MacDuff? | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Louise Victoria Alexandra Dagmar of Wales | ||
Հայր | Էդուարդ VII[4] | ||
Մայր | Ալեքսանդրա Դանիացի[4] | ||
Ամուսին | Ալեքսանդր Դաֆ | ||
Զավակներ | Ալեքսանդր Դաֆ (1890-1890) Ալեքսանդրա Դաֆ (1891-1959) Մոդ Դաֆ ( 1893-1945) | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ |
| ||
Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմար, Թագավորական արքայադուստր և Ֆայֆի դքսուհի (անգլ.՝ Louise Victoria Alexandra Dagmar, Princess Royal and Duchess of Fife, փետրվարի 20, 1867[1][2][3], Մալբորո հաուս, Լոնդոն - հունվարի 4, 1931[1][2][3], , Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Բրիտանիայի թագավոր և թագուհի Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու ավագ դուստրը, Ջորջ V-ի կրտսեր քույրը, Ֆայֆի 1-ին դուքս Ալեքսանդր Դաֆի կինը[5]։
Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմարը ծնվել է 1867 թվականի հունվարի 4-ին Մալբորո հաուսում` իր ծնողների Լոնդոնի թագավորական նստավայրում։ Նա Ուելսի արքայազն և արքայադուստր Էդուարդի և Ալեքսանդրայի վեց երեխաներից երրորդն է։ Լուիզայի ծնունդից հինգ օր առաջ նրա մոր մոտ սկսվել է ռևմատիկ տենդ։ Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան հրաժարվել է ընդունել բժիշկների նշանակած ցավազրկող քլորոֆորմը և բարեհաջող ծննդաբերել է Լուիզային։ Տենդը շարունակվել է ծննդաբերությունից հետո և տևել է մի քանի ամիս[6]։
Լուիզան հայրական կողմից Թագուհի Վիկտորիայի և կոնսորտ արքայազն Ալբերտի թոռնուհին է, իսկ մայրական կողմից՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և Լուիզա Կասսելացու թոռնուհին։ Նա ուներ երկու քույր` Վիկտորիան և Մոդը, և երեք եղբայրներ` Ալբերտը, Ջորջը և Ալեքսանդր Ջոնը։ Վերջինս մահացել է ծնվելու հաջորդ օրը։
Լուիզայի մայրը բազմաթիվ ազգակցական կապեր է ունեցել Եվրոպայի թագավորական ընտանիքների հետ. Ալեքսանդրայի քույրը` Մարիան, դարձել է Ռուսաստանի կայսրուհի, եղբայրը` Գեորգը՝ Հունաստանի թագավոր, մյուս եղբայրը` Ֆրեդերիկը, ժառանգել է դանիական գահը։
Ընտանիքում Լուիզային Լուլու էին կոչում։ Որպես բրիտանական միապետի թոռնուհի՝ ծննդյան օրից ունեցել է Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայադուստր Լուիզա տիտղոսը[7][8][9]։
Մկրտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզայի մկրտությունը տեղի է ունեցել 1867 թվականի մայիսի 10-ին, Մալբորո հաուսում Քենթերբերի արքեպիսկոպոս Չարլզ Լոնգլիի ձեռամբ։ Կնունքն ընդունել են.
- Հունաստանի թագավոր Գեորգ I-ը (նրա մորական հորեղբայրը),
- Պրուսիայի կրոնպրինց Ֆրիդրիխը,
- Կառլ Գլյուքսբուրգի դուքսը,
- Ֆրիդրիխ Վիլհելմ Հեսսեն Կասսելացին,

- Դանիայի թագուհի Լուիզա Հեսսեն Կասսելացին (մորական տատը անձամբ ներկա է եղել արարողությանը),
- Մեկլենբուրգ Ստրելիցի Մեծ դքսուհի Ավգուստա Կարոլինա Քեմբրիջցին (անձամբ ներկա է գտնվել),
- ցեսարևնա Մարիա Ֆեոդորովնան (մորաքույրը),
- հորաքույրերը՝ արքայադուստրեր՝
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Լուիզան կյանքի առաջին տարիներն անցկացրել է Լոնդոնի Մալբորո հաուսում և Նորֆոլքի Սանդրինգհեմյան պալատում։ Կրթություն է ստացել քույրերի հետ դաստիարակների ղեկավարությամբ[12]։ Ամեն ամառ ամբողջ ընտանիքը ուղևորվել է Դանիա` արքայադուստր Ալեքսանդրայի հայրենիք, որտեղ այդ ժամանակ հավաքվում էին հարազատները Եվրոպայի բոլոր անկյուններից։ Երիտասարդ տարիներին Լուիզան ինքնամփոփ աղջիկ է եղել[13]։
Ի տարբերություն իր գեղեցկուհի մոր` Ալեքսանդրայի, Լուիզան, ինչպես և իր քույրերը, գրավիչ չի եղել։ Նրանք «վհուկ» (անգլ.՝ The Hags) տհաճ մականունն են ունեցել։ Նա իր քույրերի նման նվազագույն կրթություն է ստացել, չնայած նրանք երաժշտության դասեր են ունեցել։ Հասարակության մեջ քույրերն ամաչկոտ են եղել, բայց ընտանեկան շրջանակներում ավելի քիչ կաշկանդված են եղել։ Ալեքսանդրան հնարավորինս երկարացրել է նրանց մանկությունը։ Օրինակ՝ Լուիզայի 19-ամյակը մանկական երեկույթով է նշվել[6]։
1885 թվականին Լուիզան հարսնաքույր է եղել արքայադուստր Բեատրիսի և Հենրիխ Բատենբերգցու հարսանիքի ժամանակ[14]։
Ամուսնություն և Ֆայֆի դքսուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսի արքայադուստր Ալեքսանդրան իր դուստրերին ամեն կերպ փորձել է ետ պահել ամուսնանանլու հնարավոր տարբերակներից։ Նա ցանկանում էր, որ նրանք միշտ իր մոտ լինեն։ Այդպես է եղել Լուիզայի կրտսեր քրոջ` Վիկտորիայի հետ, որն այդպես էլ չի ամուսնացել։
1889 թվականի հուլիսի 27-ին Լուիզան ամուսնացել է Ալեքսանդր Ուիլյամ Ջորջ Դաֆի հետ Բուկինհեմյան պալատի մատուռում։ Փեսան Ուելսի արքայազնի մտերիմ ընկերն էր և 18 տարով մեծ էր Լուիզայից։ Ամուսինները հեռավոր ազգականներ էին։ Ալեքսանդրը թագավոր Վիլհելմ IV-ի ժառանգներից էր, որը սերում էր իր ապօրինի ծնված դուստր Էլիզաբեթ Հեյից (Elizabeth Hay, Countess of Erroll)։ Այս ամուսնությունը դուր չէր գալիս թագուհի Վիկտորիային։ Սակայն նրանց հարսանիքից երկու օր հետո նա Ալեքսանդրին տվեց Ֆայֆի 1-ին դուքս տիտղոսը և Միացյալ Թագավորության պերիայի Մակդուֆի մարքիզ տիտղոսը։ Ալեքսանդրին տրված տիտղոսները նախատեսված էին արական գծով փոխանցելու համար, սակայն, երբ ամուսնության ընթացքում ծնված որդին ծնվելուց հետո մահացավ և նրանրց հետո ծնվեցին երկու դուստր, և երբ պարզ դարձավ, որ նրանք որդի չեն կարող ունենալ, 1900 թվականի ապրիլի 24-ին Վիկտորիա թագուհին ստորագրեց Ֆայֆի դքսության երկրորդ փաստաթուղթ, ըստ որի ի թիվս Մակդուֆի կոմսության Ֆայֆի դքսությունը փոխանցվում է առաջին դուքսի իգական ժառանգին, որն էլ պետք է փոխանցի իր արու զավակին։
Թագավորական արքայադուստր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզայի հայրը Մեծ Բրիտանիայի թագավոր է դարձել 1901 թվականին։ 1905 թվականի նոյեմբերի 9-ին նա իր դուստր Լուիզային տվել է Արքայական արքայադուստր տիտղոսը, որն ավանդաբար տրվում էր միապետի ավագ դստերը։ Լուիզայի դուստրերն ստացել են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի արքայադուստր տիտղոսներ "Ձերդ Մեծությունն" դիմելաձևով[9]։
Ամուսնու մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի դեկտեմբերին Ֆայֆի դքսուհին և նրա ընտանիքը «SS Delhi» շոգենավով ուղևորվեցին Եգիպտոս, որտեղ արքայադուստրը մտադրվել էր ձմեռն անցկացնել առողջական խնդիրների պատճառով։ Մարոկկոյի ափերի մոտ սկսված փոթորիկից նրանց նավը նավաբեկության ենթարկվեց։ Ոչ ոք չէր տուժել, քանի որ նրանց հաջողվեց ափ հասնել փրկամակույկով, սակայն ստիպված էին չորս մղոն ճանապարհ անցնել հորդառատ անձրևի տակով մինչև Կաբո հրվանդանի փարոսին հասնելը։ Ալեքսանդրի մրսածությունը վերածվեց պլևրիտի։ Ալեքսանդր Դաֆը մահացել է 1912 թվականի հունվարի 12-ին, Ասուանում (Եգիպտոս)։
1912 թվականին նրանց ավագ դուստրը` արքայադուստր Ալեքսանդրան ժառանգել է Ֆայֆի դքսուհի տիտղոսը[15]։
Ամուսնու մահից հետո Լուիզան մեկուսի կյանք է վարել և միայն երբեմն մորն ու քրոջը` Վիկտորիային ուղեկցել է տարբեր միջոցառումների ժամանակ։
Վերջին տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականի աշնանը Լուիզան հիվանդացել է։ Նրա մոտ սկսվել էր ստամոքսի ներքին արյունահոսություն։ Լուիզային տեղափոխել են Լոնդոն, որտեղ Պորտմենի պուրակի իր տանը 15 ամիս անց` 1931 թվականի հունվարի 4-ին, 63 տարեկանում Լուիզա Բրիտանացին մահացել է։ Լուիզան հողին է հանձնվել Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգ եկեղեցում(անգլ.՝ George's Chapel, Windsor Castle)։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխվել են Շոտլանդիայի Մար Լոջ (անգլ.՝ Mar Lodge) կալվածքի մոտակայքում գտնվող Սուրբ Նինիանի մատուռ, որը պատկանել է նրա ամուսնուն[9]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Դաֆ Ֆայֆի 1-ին դքսի հետ ամուսնությունից ծնվել են մեկ որդի և երկու դուստր.
- Ալեքսանդր Դաֆ Մակդաֆի մարկիզ (ծնվել և մահացել է 1890 թվականի հուլիսի 16-ին), մահացել է ծնվելուց անմիջապես հետո
- արքայադուստր Ալեքսանդրա Վիկտորիա Ալբերտ Էդվին Լուիզա Ֆայֆի 2-րդ դքսուհի (1891 մայիսի 17-1959 փետրվարի 26), ժառանգել է հոր տիտղոսը, ամուսնացել է իր զարմիկի` արքայազն Արթուր Ֆրեդերիկ Պատրիկ Ալբերտ Կոննաուտցու հետ, որն արքայազն Արթուր, Կոննաուտի և Ստրախառնի դքսի և Լուիզա Մարգարիտա Պրուսիացու որդին էր, ունեցել է մեկ որդի, որը մահացել է 28 տարեկանում և սերունդներ չի թողել
- արքայադուստր Մոդ Ալեքսանդրա Վիկտորիա Բերտա (1893 ապրիլի 3-1945 դեկտեմբերի 14), Չարլզ Քարնեգի Սաուտեսկի 11-րդ կոմսի առաջին կինը, ունեցել է մեկ տղա` Ջեյմս Կարնեգի Ֆայֆի 3-րդ դուքս (James Carnegie, 3rd Duke of Fife) (1929-2015), որը 1959 թվականին ժառանգել է Ֆայֆի դուքս տիտղոսը, այժմ Ֆայֆի դուքս տիտղոսը կրում է նրա որդին Դևիդ Կարնեգի Ֆայֆի 4-րդ դուքսը (David Carnegie, 4th Duke of Fife, ծնված 1961)։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձերդ Թագավորական Մեծություն Լուիզա Ուելսի արքայադուստր (1867 փետրվարի 20 - 1889 հունիսի 27)
- Ձերդ Թագավորական Մեծություն արքայադուստր Լուիզա Ֆայֆի կոմսուհի (1889 հունիսի 27-29)
- Ձերդ Թագավորական Մեծություն արքայադուստր Լուիզա Ֆայֆի դքսուհի (1889 հունիսի - 1901 հունվարի 22)
- Ձերդ Թագավորական Մեծություն Արքայադուստր Լուիզա Ֆայֆի դքսուհի (1901 հունվարի 22 - 1905 նոյեմբերի 9)
- Ձերդ Թագավորական Մեծություն Թագավորական արքայադուստր (1905 նոյեմբերի 9 - 1931 հունվարի 4)[16]
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիզան ամուսնությունից հետո զինանշան է ստացել. այն կազմված է Մեծ Բրիտանիայի զինանշանի մեծ վահանից, որի վրա դրված է Սաքսոնիայի փոքր վահան։ Ընդգծված են արծաթափայլ հինգ մասեր։ Վահանի վերևի երկու մասերը հատված են կարմիր խաչերով և տատասկափշերով։ Նման հատույթով վզկապված են Բրիտանական թագավորական ընտանիքի զինանշանի առյուծը և միաեղջյուրը[17]։
1917 թվականի արքայական լիազորագրով կրկնակի վահանը հանվել է։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Բրիտանացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 4,0 4,1 Kindred Britain
- ↑ Queen Victoria's Descendants. (անգլ.)
- ↑ 6,0 6,1 Susan Flantzer Princess Louise, Princess Royal.
- ↑ «Louise Victoria Alexandra Dagmar Saxe-Coburg and Gotha, Princess Royal of the United Kingdom» (անգլերեն) — Профиль Луизы Великобританской на Thepeerage.com.
- ↑ Eilers, 1987, էջ 176
- ↑ 9,0 9,1 9,2 Weir, 2008, էջ 320
- ↑ Thomas Hosmer Shepherd. (British, 1793–1864)
- ↑ «Christenings of the Royal Family» (անգլերեն) — Крестины в королевской семье. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Stephen Clarke. Dirty Bertie: An English King Made in France (2014) A biography of Edward VII.Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII. Արխիվացված 2021-10-25 Wayback Machine Москва : РИПОЛ классик, 2015. - P. 80-81, 85-86, 88, 94, 97. - 352 p. - ISBN 978-5-386-08482-0. Իրինա Լիտվինովայի թարգմանություն անգլերենից (ռուս.)
- ↑ K.D. Reynolds (2004). «Профиль Луизы Великобританской, герцогини Файф на Oxford Dictionary National Biography» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Prince and Princess Henry of Battenberg with their bridesmaids and others on their wedding day» (անգլերեն). National Portrain Gallery — Принц и принцесса Баттенберг с подружками невесты в день свадьбы.
- ↑ Louise, Duchess of Fife. The House Of Saxe Coburg Gotha. English Monarchs կայքում (անգլ.)
- ↑ Princess Louise, Princess Royal and Duchess of Fife. Titles from birth to death.(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Marks of Cadency in the British Royal Family.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eilers, A.Marlene. Queen Victoria's Descendants. Baltimore, Maryland : Genealogical Publishing Co, 1987. - P. 176. - 191 էջ, (անգլ.) ISBN 9163059649.
- Weir, Alison. Britain's Royal Families, The Complete Genealogy. London : Random House, 2008. - P. 320. - 400 էջ, (անգլ.) ISBN 9780099539735.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Louise Victoria Alexandra Dagmar Saxe-Coburg and Gotha, Princess Royal of the United Kingdom».
- Princess Louise Victoria, Alexandra Dagmar, Princess Royal & Duchess of Fife
- Princess Louise of Wales, Duchess of Fife Lost Splendour
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |