Լեա Սալոնգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեա Սալոնգա
Ի ծնե անունանգլ.՝ Maria Ligaya Carmen Imutan Salonga[1]
Նաև հայտնի է որպեսLea Salonga
Ծնվել էփետրվարի 22, 1971(1971-02-22)[2] (52 տարեկան)
Էրմիտա, Մանիլա, Ֆիլիպիններ
Երկիր Ֆիլիպիններ[3]
Ժանրերժամանակակից R&B[4][5], ռիթմ էնդ բլյուզ[6][7], մյուզիքլ[8][9][10], դասական երաժշտություն[11][12] և փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, ստուդիական երաժիշտ, սյունակագիր և Պրոդյուսեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Capitol Records, Atlantic Records, Warner Music Group, Walt Disney Records, Sony Music, Sony Music Philippines? և WEA?
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Ֆիլիպինների համալսարան, Operation Brotherhood Montessori Center? և Ատենեո դե Մանիլա համալսարան
ԱնդամակցությունSAG-AFTRA, Philippine Theater Actors? և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա
Պարգևներ
Կայքleasalonga.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Lea Salonga Վիքիպահեստում

Լեա Սալոնգա (անգլ.՝ Lea Salonga, փետրվարի 22, 1971(1971-02-22)[2], Էրմիտա, Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի երգչուհի և դերասանուհի, Լորենս Օլիվյե և Թոնի մրցանակների դափնեկիր։ Ֆիլիպինցի առաջին երգչուհին, ով պայմանագիր է կնքել աշխարհահռչակ ձայնագրման ընկերության հետ[13]։ Լեա Սալոնգան հայտնի է որպես «Թշվառները» մյուզիքլում Էմոնինայի և Ֆանտինայի դերերի առաջին ասիական կատարող[14], ինչպես նաև որպես «Միսս Սայգոն» մյուզիքլում Քիմի դերի առաջին կատարող[15]։ Սալոնգան իր ձայնը նվիրել է դիսնեյյան երկու պաշտոնական արքայադուստրերի՝ Մուլանի և Ժասմինի հնչունավորմանը[16]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Սալոնգան ծնվել է 1971 թվականի փետրվարի 22-ին Անհելեսում։ Կյանքի առաջին վեց տարիներն անցկացրել է այդ քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մանիլա[[17]։ 1978 թվականին՝ յոթ տարեկան հասակում, Լեան առաջին անգամ բեմ է բարձրացել Ֆիլիպինների «Թագավորը և ես» բեմադրության մեջ[16]։ այնուհետև նա գլխավոր դեր է խաղացել «Էննի» մյուզիքլում, ինչպես նաև միացել է «Կատուն տաք տանիքին», «Ջութակահար տանիքի վրա», «Ցտեսություն, սիրելիս», «Թղթե լուսին», «Ֆանտաստիքս» բեմադրությունների կազմերին։ Բացի թատրոնի դերերից, Սալոնգան վարել է սեփական հեռուստատեսային «Սիրով, Լեա» շոուն[17] և մասնակցել է That’s Entertainment մանկական հեռուստահաղորդմանը։ Բացի դպրոցից, նա հաճախել է Ֆիլիպինների համալսարանին կից երաժշտական քոլեջի շնորհալի երեխաների հատուկ ծրագրին։ Մինչև 1988 թվականին դպրոցն ավարտելը, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

Սալոնգան ընդունվել է Աթենեո դե Մանիլա կաթոլիկ համալսարան։ Հենց այնտեղ է «Միսս Սայգոնում» դերի համար քասթինգ անցել[18]։ Ավելի ուշ, Նյու Յորքում աշխատելու ընթացքում, նա անցել է երկու դասընթաց Լինքոլն կենտրոնի Ֆորդհեմի համալսարանում։

Միս Սայգոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Լեա Սալոնգային ընտրել են «Միս Սայգոն» նոր բեմադրության գլխավոր դերակատար[15]։ Մյուզիքլի պրոդյուսերները չեն կարողացել ասիական արտաքինով բավականաչափ ուժեղ վոկալիստ գտնել Մեծ Բրիտանիայում և քասթինգ են անցկացրել նաև այլ երկրներում[19][20]։ Լսումների ժամանակ 17-ամյա Սալոնգան կատարել է «Թշվառները» մյուզիքլի On my own-ը, որից հետո նրան խնդրել են երգել Sun and Moon-ը «Միս Սայգոն» պարտիտուրայից, որպեսզի ստուգեն իր ձայնի համապատասխանությունը երաժշտական նյութին։ Ժյուրիի անդամները հավանություն են տվել Լեայի դերի մեկնաբանմանը և աղջկան միանգամից նշել որպես պոտենցիալ Քիմ[21][22]։ Սալոնգայի գլխավոր մրցակիցը եղել է Մոնիկ Ուիլսոնը՝ նրա մանկության ընկերուհին և Ֆիլիպինյան թատրոնի գործընկերը։ Հետագայում նա փոխարինվել է և ստացել Միմիի դերը մյուզիքլի առաջին կազմում[23][24]։

Իր կատարման համար Լեա Սալոնգան Լորենս Օլիվիեի մրցանակ է ստացել «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում 1989-1990 թվականներին։ 1991 թվականի ապրիլին բեմադրությունը տեղափոխվել է Բրոդվեյ[25]։ Այնտեղ Սալոնգան ևս մի քանի դեր է կատարել՝ հաղթելով Թոնի, Դրամա Դեսկ և ևս մի քանի թատերական մրցանակներ[15]։ 1993-1996 թվականներին նա բեմադրությանը մասնակցել է արդեն որպես հրավիրված աստղ[26]։ 1999 թվականին հրավիրվել է Լոնդոն՝ խաղալու մյուզիքլի փակմանը, իսկ 2001 թվականին մասնակցել է Ֆիլիպինյան բեմադրությանը և փակել բրոդվեյյան բեմադրությունը[27][28]։

Հաջորդող կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Լեա Սալոնգան մասնակցել է Օսկարի հանձնման 65-րդ արարողությանը և կատարել Disney հեռուստաընկերության Ալադին մուլտֆիլմի «A Whole New World» երգը։ Երգն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նույն թվականին նա նորամուտն է նշել Բրոդվեյում՝ «Թշվառները» մյուզիքլում կատարելով Էմոնինայի դերը[29][30]։ Հետագայում թողարկել է առաջին միջազգային մենահամերգը՝ Լեա Սալոնգա (Atlantic Records) անվանումով[13]։ 1994-1995 թվականներին Ֆիլիպիններում և Սինգապուրում մասնակցել է տարբեր բեմադրությունների, ինչպես նաև նկարահանվել է մի քանի հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։

1995 թվականին Քամերոն Մակինտոշը Լեա Սալոնգին հրավիրել է Ալբերտ թագավորական սրահում մասնակցելու «Թշվառները» մյուզիքլի 10-ամյակին նվիրված համերգին՝ Էպոնինայի դերում։ Այս համերգի կազմն առայսօր համարվում է «Թշվառների» լավագույն կազմը (Les Misérables Dream Cast): Սալոնգայի գործընկերներն են եղել Քոլմ Ուիլկինսոնը, Մայքլ Բոլը, Ջուդի Քունը[31]։ 1996 թվականին կրկին խաղացել է Էպոնինային, այս անգամ Լոնդոնի բեմադրության մեջ։

1997-2000 թվականներին Սալոնգան թողարկել է մի քանի ալբոմ, մասնակցել է բարեգործական համերգների։ 1998 թվականին նա իր ձայնը նվիրել է ևս մեկ դիսնեյան արքայադուստր Մուլանին՝ երգեր կատարելով մուլտֆիլմում (հիմնական ձայնը պատկանում է չինական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Մինգ Նա Վենին)։ 2001 և 2003 թվականներին Սալոնգա Լին կատարել է Լի Հյուզի էպիզոդիկ դերը «Ինչպես է պտտվում աշխարհը» օճառապղպջակային օպերայում, որը 80-ական թվականների վերջին կատարել է նաև Մինգ-Նա Վենը[32]։ 2004 թվականին «Մուլան 2» մուլտֆիլմում գլխավոր հերոսուհին կրկին երգել է Սալոնգայի ձայնով։

2006 թվականին Լեան 15-րդ Ասիական ներկայացումները փակել է Դոհա քաղաքում՝ «Triumph of the One» երգով[33][34]։ 2007 թվականին նա թողարկել է յոթ տարվա ընթացքում իր առաջին ալբոմը, որը կոչվում է Inspired[35], ինչպես նաև ավարտել է Բրոդվեյում իր ելույթների հերթական շարքը[36][37]։

2008 թվականի վերջից մինչև 2009 թվականի կեսը Սալոնգան կատարել է գլխավոր դեր Ռոջերսի և Համերսթայնի «Մոխրոտիկը» մյուզիքլում ավանդական ասիական շրջագայության ժամանակ։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի հուլիսին Միլանում[38]։

2009 թվականի հուլիսին Սալոնգան դարձել է Avon կոսմետիկ ընկերության դեմքը Ֆիլիպիններում[39]։

2010 թվականի հուլիսին և օգոստոսին Լեա Սալոնգան կատարել է Գրիզաբելի դերը Էնդրյու Լոյդի «Կատուներ» մյուզիքլում։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին կատարել է Ֆանտինայի դերը «Թշվառները» մյուզիքլի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ՝ մյուզիքլի 10-ամյակի ժամանակ Էպոնինայի դեր խաղալուց 15 տարի անց[40][41]։

2011 թվականի օգոստոսի 19-ին Սալոնգան ստացել է Դիսնեյի լեգենդի տիտղոս[42]։

Նա ընտրվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 12-ին անցկացված «Միսս Տիեզերք 2011» 60-րդ մրցույթի ժուրի[43]։

2013 թվականի փետրվարին Սալոնգան հայտարարել է, որ լինելու է «Ֆիլիպինների ձայնը» մրցույթի չորս մարզիչներից մեկը, որի պրեմիերան կայացել է հունիսի 23-ին[44]։

2014 թվականի հունվարին Սալոնգան հաստատել է իր վերադարձը շոուի երկրորդ եթերաշրջան, ինչպես նաև մասնակցությունը «Ֆիլիպինների ձայնը. Երեխաներ» մրցույթի պրեմիերային[45]։

Ձայն և տեմբր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Սալոնգայի ձայնը սոպրանո է[46]։ Երկու դիսնեյան արքայադուստրերին հնչունավորելու համար Սալոնգան օգտագործել է իր տեմբրն ընդհուպ մինչև հինգերորդ օկտավայի ֆա նոտան[47]։ «Միս Սայգոն» մյուզիքլում Քիմի դերերգը հիանալի է նրանով, որ երգչուհին օգտագործել է իր ամբողջ ձայնային դիապազոնը[48]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.leasalonga.com/press/Lea_Bio.doc
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.bbc.co.uk/music/artists/67f4ab30-bfe1-483a-a5ae-c6e6067497b8
  4. http://www.whosampled.com/cover/262518/Kai-(Group)-It-Might-Be-You-Stephen-Bishop-It-Might-Be-You/
  5. http://www.ultimate-guitar.com/search.php?title=hanggang&page=1&genres=14
  6. https://fandalism.com/marissak/bbET
  7. http://www.locoloboevents.com/display_bio.php?id=3102
  8. http://www.pep.ph/news/25336/Lea-Salonga-overwhelmed-by-result-of--Reader's-Digest-Asia-'s-Most-Trusted-poll
  9. http://www.pep.ph/celeb/parties-the-bulletin/21905/Lea-Salonga-overwhelmed-by-result-of-s-Most-Trusted-poll
  10. http://music-timeline.net/20th-c/1971a/
  11. http://hk-magazine.com/events/hong-kong-classical/hkphil-fundraising-concert-featuring-lea-salonga
  12. http://www.ticketmaster.ca/lea-salonga-winnipeg-manitoba-03-21-2015/event/11004D848BA9862B
  13. 13,0 13,1 «Wow Celebrities: Lea Salonga»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-19-ին 
  14. «Les Miserables: "Tony Award winner to join cast as Fantine"»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-08-ին 
  15. 15,0 15,1 15,2 «Broadway.com Star Files» 
  16. 16,0 16,1 Linda; Marquart; Salonga, Lea "The Right Way to Sing" by Linda Marquart: Lea Salonga Biography. — 2005. — ISBN 978-1-58115-407-8
  17. 17,0 17,1 «Filipino Web: Lea Salonga»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-07-ին 
  18. «IMDb: Lea Salonga» 
  19. «Clips of the worldwide search for Kim and the development of the musical are contained in the video "The Heat is On: The Making of Miss Saigon" produced in 1989.» 
  20. Witchel Alex (1991-03-17)։ «New York Times: "Theater: The Iron Butterfly within Miss Saigon," March 1991»։ The New York Times։ Վերցված է 2010-05-07 
  21. «Behr, Edward and Mark Steyn, The Story of Miss Saigon, New York: Arcade Publishing, 1991»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-15-ին 
  22. «IMDb: The Heat is On» 
  23. «Monique Wilson Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-04-ին 
  24. «Asiaweek: "A Broadway belle hits the books again"»։ Արխիվացված է օրիգինալից 2001-06-27-ին։ Վերցված է 2020-05-15 
  25. Rothstein Mervyn (1990-03-02)։ «New York Times: "'Miss Saigon' finds home on Broadway". March 1990»։ The New York Times։ Վերցված է 2010-05-07 
  26. «Les Miserables: "Tony Award winner to join cast as Fantine", with notes on Miss Saigon»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-08-ին 
  27. «CNN: "Musical Miss Saigon opens in the Philippines, home of its leading ladies"»։ 2000-12-04։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-08-ին։ Վերցված է 2010-05-07 
  28. «Miss Saigon star returns»։ CNN։ 2001-01-16։ Վերցված է 2010-05-07 
  29. «Playbill: "Lea Salonga in Les Miserables"»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2015-01-25 
  30. «Broadway.com: Q&A with Lea Salonga» 
  31. «IMDb: Les Miserables in Concert» 
  32. «Playbill: "Lea Salonga does double-duty: "Flower Drum Song" and "As the World Turns""»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-12-ին 
  33. «Manila Standard Today: "Lea leads closing program"»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-06-ին։ Վերցված է 2020-05-15 
  34. «Travel Video Television: "Doha Asian Games comes to close amid mythology of 1001 nights"»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-10-ին 
  35. «Broadway Asia: "Lea on Leadership" from Philippine News»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-21-ին 
  36. «Playbill: "The heat is on: Lea Salonga will be Les Miz's new Fantine"»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-18-ին։ Վերցված է 2015-01-25 
  37. «Playbill: "Salonga exits Les Miz, making way for Judy Kuhn"»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-23-ին 
  38. «Lea Salonga to Star in Cinderella Tour»։ Playbill.com։ 2007-01-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2013-10-03 
  39. «Avon launches Anew Rejuvenate and Anew Ambassador Lea Salonga»։ Philstar.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2010-01-24 
  40. «Lea Salonga Performs Requests In Manila Concert 12/11 & 12/12 2009/12/11»։ Broadwayworld.com։ Վերցված է 2010-01-24 
  41. «The Number One Site for Philippine Showbiz | Music | Lea Salonga will have Richard Poon and Ai-Ai delas Alas as guests in her December concert»։ PEP.ph։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-16-ին։ Վերցված է 2010-01-24 
  42. Photo Flash: Lea Salonga, Anika Noni Rose, Paige O’Hara et al. Honored at D23 Expo
  43. Lea Salonga to judge 2011 Miss Universe Pageant
  44. Lea Salonga (2013-02-19)։ «It's official: I am a coach on THE VOICE OF THE PHILIPPINES! I wonder who coach #4 will be.»։ Twitter։ Վերցված է 2013-02-20 
  45. Krissa Donida (2014-01-15)։ «Lea Salonga talks about being back on 'The Voice'» (fil)։ ABS-CBN Interactive։ Վերցված է 2014-01-27 
  46. «Actress and singer Lea Salonga to perform»։ Goshen College։ Վերցված է 2014-09-02 
  47. «Reflection Lea Salonga Digital Sheet Music»։ musicnotes.com։ Վերցված է 2012-09-24 (Purchase required)
  48. «A Night with Lea Salonga»։ newsflash.org։ 1997-08-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-09-24 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]