Մուլան 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլան 2
անգլ.՝ Mulan II
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմարտաֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ԹեմաՊայմանավորված ամուսնություն
Գործողության վայրՉինաստան
Հորինված երկիրDisney's Mulan universe?
Հիմնված էՄուլան
ՌեժիսորԴարրել Ռունի[1][2][3][…]
ՍցենարիստՌոջեր Շուլման
ՀնչյունավորումՄինգ-Նա Վեն, Բրեդլի Դերիլ Վոնգ, Mark Moseley?, Լյուսի Լյու, Հարվի Ֆայերշտայն, Սանդրա Օ, Գեդդե Վատանաբե, Թոմ Լորեն, Ջերի Տոնդո, Պետ Մորիտա, Ջորջ Տակեյ, Ջյուն Ֆորեյ, Ֆրեդա Ֆո Շեն, Սուն-Տեկ Օ, Ֆրենկ Ուելքեր և Քրիստոֆեր Լլոյդ
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
ԽմբագիրՊեմ Զիգենհագեն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Vudu և Դիսնեյ+
Տևողություն78 րոպե
ՊրիկվելՄուլան
Թվականնոյեմբերի 10, 2004[4]
movies.disney.com/mulan-2(անգլ.)

«Մուլան 2» (անգլ.՝ Mulan 2), լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ թողարկված 2004 թվականին Walt Disney Pictures-ի կողմից։ «Մուլան» մուլտֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմը չէր նախատեսվել կինովարձույթի համար և վիդեոն միանգամից թողարկվեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցավ ամիս այն բանից հետո, երբ Մուլանը հաղթանակով տուն վերադարձավ։ Գեներալ Լի Շենգը խնդրում է նրա ձեռքը և համաձայնություն ստանում։ Լսելով նրանց նշանադրության մասին՝ Մուշուն ուրախանում է այնքան, մինչև որ նախնիները, որոնց արդեն հասցրել էր ձանձրացնել վիշապի մեծամտությունը, բացատրեցին նրան, որ ամուսնությունից հետո Մուլանը դադարում է լինել նրա խնամակալը, և Մուշուն կորցնում է իր հեղինակությունը և պահապանի իր տեղը։ Ցանկանալով իր տեղը պահել՝ Մուշուն որոշում է կռվեցնել զույգին։ Այդ ժամանակ կայսրը Մուլանին և գեներալ Շենգին խնդրում է ուղեկցել իր 3 աղջիկներ՝ արքայադուստր Մեյին, Տին Տինին և Սուին Կի Հոն թագավորություն, որտեղ վերջիններս պետք է ամուսնանան և պայմանագիր կնքեն Չինաստանի հետ, որպեսզի մոնղոլները չհարձակվեն երկրի վրա։ Եթե դա չարվի 3 օրում, ապա դաշինքը չի գործի։ Որպես պահակ Մուլանը և Շենգը իրենց հետ վերցնում են Յաոյին, Լինգային ու Չյեն-Պոյին։

Արքայադստրերը սիրահարվում են իրենց պահակներին։ Մի անգամ գիշերը զույգերը խախտում են գեներալի հրամանը, որն էր չթողնել ճամբարը, և գնում են գյուղ։ Եվ ամբողջ ճանապարհին դավեր նյութելով Մուշուին հաջողվում է Մուլանին կռվեցնել ամուսնու հետ։ Երբ ճամփորդներն անցնում են ավազակների տարածքով, Մուշուն զղջում է, որ կռվեցրեց զույգերին։ Մուլանը փորձում է հաշտվել Շենգի հետ, բայց ճամփորդներին խանգարում են մոնղոլները, և կռիվ է սկսվում։ Արդյունքում Մուլանը և Շենգը հայտնվում են պարանից կառուցված կամրջի վրա, որում փախչող մոնղոլները կտրում էին պարանները։

Շենգը և Մուլանը հայտնվում են պարանից կախված վիճակում՝ անդունդի գլխին։ Շենգը հասկանում է, որ պարանը նրանց երկուսին չի կարող պահել, բաց է թողնում Մուլանի ձեռքը՝ փրկելով նրա կյանքը, իսկ ինքն ընկնում անդունդը։ Որոշելով, որ իր սիրելին մահացել է, Մուլանը միայնակ գնում է Կի Հոն, որպեսզի փրկի արքայադստերը հաշվարկված ամուսնությունից և կատարելով կայսեր պլանը, ինքն է պատրաստվում ամուսնանալ արքայազններից մեկի հետ։ Շենգը, ով ողջ էր մնացել վայր ընկնելուց հետո, խառնվում է արարողությանը։ Մուշուի օգնությամբ, ով իրեն ձևացրեց Միասնության Ահեղ Ոսկե Վիշապ, Շենգը կարողացավ իրավիճակը կարգավորել։

Մուլանն ամուսնացավ իր սիրելիի հետ, իսկ արքայադստրերը մնացին մարտիկների հետ։ Ամուսնությունից հետո Շենգը միացնում է 2 ընտանիքների տաճարները և Մուշուն պահպանում է իր դիրքը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆա Մուլան (անգլ.՝ Fa Mulan, մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։ Բարի, հնարամիտ աղջիկ է, ով կարծում է, որ մարդու պարտքն է լսել իր սրտին։ Նա սիրահարված է Լի Շենգին։ Աղջիկը յուրաքանչյուր պարագայում փնտրում է լուծման նոր ճանապարհ, ի տարբերություն Շենգի, և դա հաճախ դառնում է նրանց վեճերի պատճառը։ Նա համակրում է արքայադստրերին, մարտիկներին և ամեն կերպ խրախուսում է նրանց հարաբերությունները, չնայած որ հակառակվում է գեներալ Շենգին։
  • Լի Շենգ (անգլ.՝ Li Shang), 26 տարեկան գեներալ։ Շատ բարի, լուրջ, խելացի և հնարամիտ մարդ։ Հաճախ նաև մի քիչ խիստ է լինում, միայն թե այդպես էլ բարի է մնում։ Գործում է պլանի համաձայն և քարտեզներով և երբեք չի ցանկանում սպասել ներշնչման, բայց շուտով որոշվում է անել դա։ Ինչպես նաև չի սիրում, որ բոլորը գործեն իրենց ցանկությամբ և կարծում է, որ բոլորը պետք է կատարեն իրենց պարտքը։ Շատ չանցած Շենգը ևս գործում է սեփական սրտին լսելով։
  • Տին Տին (անգլ.՝ Ting Ting, կայսեր առաջին աղջիկը։ Առաջին հայացքից նա ամենալուրջն է 3 արքայադստրերից։ Բայց իրականում նա ամաչում է իր ծիծաղից։ Սիրահարվում է Լինգին, ում իր ծիծաղը չի հուզում։
  • Մեյ (անգլ.՝ Mei), կայսեր երկրորդ աղջիկը։ Նրան դուր է գալիս Յաոն։ Մուլանի հետ խոսելով, Մեյը հասկանում է, որ չի կարող ամուսնանալ արքայազնի հետ։ Դրա համար նա որոշում է հորը նամակ գրել և տեղեկացնել այն մասին, որ չի կարող կատարել այդ առաջադրանքը, քանզի սիրահարված է ուրիշ մարդու։
  • Սու (անգլ.՝ Su), կայսեր երրորդ աղջիկը, և շատ ուրախ արքայադուստր։ Սիրահարվում է Չյեն-Պոյին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]