Լապլանդիայի հատուկ պահպանվող տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լապլանդիայի հատուկ պահպանվող տարածք
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՄուրմանսկի մարզ
Մակերես278 435 հեկտար
Ձևավորումհունվարի 17, 1930
Քարտեզ
Քարտեզ

Լապլանդիայի հատուկ պահպանվող տարածք (ռուս.՝ Лапла́ндский госуда́рственный приро́дный биосфе́рный запове́дник), արգելոց Ռուսաստանի Մուրմանսկի մարզում Լապլանդսկի Զապովեդնիկ գյուղում, Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս։ Պաշտոնապես հիմնադրվել է 1957 թվականին՝ արգելոցը պաշտպանում է Իմանդրա լճից հյուսիս-արևմուտք ընկած 2784 կմ² տարածքը (1075 քառակուսի մղոն), ներառյալ 86 կմ² ներքին ջրերը։ Ռելիեֆը լեռնային տունդրա է և հյուսիսային տայգա։ 1985 թվականից արգելոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕարգելոցների ցուցակում։

Լապլանդիայի արգելոցը հիմնադրվել է 1930 թվականին։ Այնուամենայնիվ, 1951 թվականին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության շատ այլ արգելոցների հետ միասին այն վերացել էր։ Որից հետո վերականգնվել է 1957 թվականին, բայց 1961-1965 թվականներին միացվել է Կանդալակշայի արգելոցին։ 1983 թվականին Լապլանդիայի բնության արգելոցի տարածքը 1613 կմ² մակերեսով զգալիորեն ընդլայնվել է և այժմ ներառում է 1296 կմ² տարածք դեպի հյուսիս-արևմուտք, ավելի հեռու Մոնչեգորսկի նիկելի ձուլման գործարանի աղտոտող ազդեցությունից և արգելոցի 124 կմ² հանձնվել է քաղաքին։ Արգելոցը գտնվում է Մուրմանսկի մարզում՝ Մուրմանսկ քաղաքից մոտ 50 կմ հարավ[2][3]:

Մուրմանսկ շրջանի պահպանվող տարածքներ:Լապլանդսկի արգելոցը մեծ կանաչ տարածք է Կոլա թերակղզու արևմուտքում՝ Մուրմանսկից 50 կմ հարավ:

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լապլանդիայի բնության արգելոցի ռելիեֆը բաղկացած է հիմնականում լեռնային տունդրաներից և լճերից, այն տեղակայված է Խիբիններ լեռների արևմտյան մասում։ Տարածքի մեծ մասը ծածկված է հյուսիսային տայգայով և լեռնային տունդրայով, որը գտնվում է Էբրուչոր լեռան ամենաբարձր կետում (ծովի մակարդակից 1115 մ բարձր)[3]։

Կլիմա և էկոտարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լապլանդիայի արգելոցը գտնվում է սկանդինավյան և ռուսական տայգյան էկոտարածքում, որը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ հյուսիսում տունդրայի և հարավում բարեխառն խառն անտառների միջև։ Այն ընդգրկում է Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հյուսիսային եվրոպական շրջանները՝ հանդիսանալով Եվրոպայի ամենամեծ էկոտարածաշրջանը։ Էկոտարածաշրջանը բնութագրվում է փշատերև անտառներով, որոնցում գերակշռում են սովորական սոճին (Pinus sylvestris) (ավելի չոր վայրերում), հաճախ ստորին շերտերում՝ սովորական գիհին (Juniperus communis), սովորական եղևնին (Picea abies) և սիբիրական եղևնին (Picea obovata), ինչպես նաև խառն անտառները՝ կեչի թավոտ (Betula pubescens) և ելունդավոր կեչին (Betula pendula): Սիբիրական խեժափիճին (Larix sibirica) բնորոշ է էկոտարածաշրջանի արևելյան հատվածին[4]։

Լապլանդիայի արգելոցի կլիման խոնավ ցամաքային (Կյոպպենի կլիմաների դասակարգում (Dfc)) է։ Այս կլիմային բնորոշ են երկար ցուրտ ձմեռները և կարճ ու զով ամառները[5][6]։

Էկոձևավորում և հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հատուկ պահպանվող տարածք, Լապլանդիայի արգելոցը հիմնականում փակ է հասարակության լայն զանգվածների համար, չնայած գիտնականները և «բնապահպանական կրթություն» ունեցողները այցելություններ կատարելու համար կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել արգելոցի ղեկավարության հետ։ Արգելոցում կան մի շարք «էկոտուրիստական» երթուղիներ, որոնք հասարակության համար բաց են։ Եղանակային պայմաներից ելնելով դրանք փոխվում են, և նախատեսված են տարածաշրջանի թեմաները ընդգրկելու համար։ Օրինակ «Սուրբ Ծնունդ և Նոր տարվա ձմռան» «Գարնանային զարթոնքի Տուր» և այլն։ Խմբերի համար էքսկուրսիաները կազմակերպվում են նախօրոք թույլտվություններ ստանալու պահանջով։ Հիմնական գրասենյակը գտնվում է Մոնչեգորսկ քաղաքում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=RUS+07&mode=all
  2. 2,0 2,1 «Lapland Zapovednik (Official Site)» (ռուսերեն). Ministry of Natural Resources and Environment (Russia). Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Lapland Zapovednik» (ռուսերեն). Ministry of Natural Resources and Environment (Russia). Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  4. «Scandinavian and Russian taiga». Encyclopedia of Earth. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  5. Kottek, M., J. Grieser, C. Beck, B. Rudolf, and F. Rubel, 2006. «World Map of Koppen-Geiger Climate Classification Updated» (PDF) (անգլերեն). Gebrüder Borntraeger 2006. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Dataset - Koppen climate classifications» (անգլերեն). World Bank. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապլանդիայի հատուկ պահպանվող տարածք» հոդվածին։