Եղևնի սիբիրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևնի սիբիրական
Եղևնի սիբիրական
Եղևնի սիբիրական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Piceoideae
Ցեղ Եղևնի (Picea)
Տեսակ Եղևնի սիբիրական (P. obovata)
Միջազգային անվանում
Picea obovata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եղևնի սիբիրական (լատին․՝ Picea obovata Ldb), սոճազգիների ընտանիքի, եղևնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառեր են՝ մինչև 30 մ բարձրությամբ։ Սաղարթով նման է սովորական եղևնուն։ Վերջինից տարբերվում է ավելի փոքր, ձվաձև-գլանաձև կոներով, 4-8 սմ երկարությամբ, լայն, ամբողջաեզր-կլորավուն թեփուկներով։ Փշատերևների երկարությունը կազմում է 7-20 մմ, մուգ կանաչ են, քառակող, ծակող։ Հայրենիքը Սիբիրն է, որտեղ աճում է ընդարձակ տարածության վրա, սոճու, կեչու, կաղամախու, եղևնի հետ և այլն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն «Սոճուտում», որտեղ 16 տարեկան հասակում ունեցել է 2,7-4,1 մ բարձրություն, 5,5-6,0 սմ բնի տրամագծով։ Ընթացիկ աճը կազմում է 25-63 սմ, տարեկան միջին աճը 17-26 սմ։ Տեսքը բավականին լավ է, իրեն ավելի լավ է զգում, քան սովորական եղևնին։ Չի արևահարվում, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել հյուսիսային Հայաստանի անտառապատ շրջանների կանաչապատման պրակտիկայում։ Կարելի է փորձարկել նաև հարավային Հայաստանի բարձրլեռնային, անտառապատ շրջաններում։ Էկոլոգիական խումբը XII ա, մշակության համար հեռանկարային շրջանները 1-17, 19-21, 29-30[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 40։