Լաշա Շավդաթուաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաշա Շավդաթուաշվիլի
Ծնվել էՀունվարի 31
1992 թվական
Գորի, Վրաստան
Բնագիր անունლაშა შავდათუაშვილი
ԱպրելավայրԹբիլիսի
ԱզգությունՎրաստան Վրաստան
Հասակ167
Քաշ65
Կարգմինչև 73 կգ


Մարզչական մրցանակներ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Լոնդոն, 2012 (մինչև 66 կգ)
Աշխարհի առաջնություններ
Ոսկի Ռիո դե Ժանեյրո, 2013 (մինչև 66 կգ՝ թիմային)
Բրոնզ Չելյաբինսկ, 2014 (մինչև 73կգ՝ թիմային)
Եվրոպայի առաջնություններ
Բրոնզ Չելյաբինսկ, 2012 (մինչև 66 կգ)
Ոսկի Չելյաբինսկ, 2012 (մինչև 66 կգ՝ թիմային)
Ոսկի Բուդապեշտ, 2013 (մինչև 66 կգ)
Ոսկի Բուդապեշտ, 2013 (մինչև 66 կգ՝ թիմային)

Լաշա Շավդաթուաշվիլի (վրաց.՝ ლაშა შავდათუაშვილი, 31 հունվարի 1992 թվական, Գորի, Վրաստան), վրացի ձյուդոիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, թիմային առաջնության աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության և՛ թիմային, ՛ անհատական կարգերում բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին, Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի կենտրոն Գորի քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտերը պատանեկան առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հաղթել է Iliadis Cup մրցաշարում մինչև քսան տարեկան պատանիների շարքում, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Վրաստանի մինչև քսան տարեկանների առաջնությունում, գրավել է Եվրոպայի պատանեկան առաջնության գավաթը Պրահայում: 2011 թվականին երկրորդ տեղում էր Iliadis Cup-ի պատանիների շարքում, երրորդը աշխարհի պատանեկան առաջնությունում, առաջինը Վրաստանի պատանիների ու Եվրոպայի առաջնություններում, Եվրոպայի Գավաթի առաջնությունում։ Վրաստանի հասուն տարիքի մարզիկների շարքում արժանացավ բրոնզե մեդալի։

Մենամարտերը մեծահասակների առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին սկսեց մենամարտել միայն մեծահասակների առաջնություններում, գրավեց աշխարհի Գավաթը Թբիլիսիում, Պրահայում ու Բուենոս Այրեսում, երրորդ տեղում էր IJF Grand Slam մրցաշարում։ Եվրոպայի առաջնության անհատական կարգում երրորդ տեղում էր, իսկ թիմային կազմում՝ առաջին։

Մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին: Մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում մրցում էին 36 ձյուդոիստներ։ Մարզիկները բաժանված էին չորդ խմբի, որոնցից չորս ձյուդոիստներ ըստ քառորդ եզրափակիչի արդյունքների դուրս էին գալիս կիսաեզրափակիչ փուլ։ Քառորդ եզրափակչում պարտություն կրածները հանդիպում էին «մխիթարական» մենամարտերում, հետո մենամարտում էին կիսաեզրափակչում պարտվածների հետ, և, ըստ այդ մարտերի արդյունքների որոշվում էին բրոնզե մեդալակիրները։

Մինչև մրցամարտերի սկսվելը Լաշա Շավդաթուաշվիլին չէր մտնում հայտնի ֆավորիտների ցանկի մեջ։ Բայց ձյուդոիստը տպավորիչ ելույթներ ունեցավ առաջին չորս մենամարտերում, ցուցաբերելով տարբեր մարտավարություններ ու տեխնիկա, բոլորն ավարտեց նախաժամկետ՝ մաքուր հաղթանակով։ Եզրափակչում երիտասարդ վրացի ձյուդոիստը մրցեց փորձառու հունագարացի, Եվրոպայի եռակի չեմպիոն Միլոշ Ունգվարի հետ և կարողացավ արժանի հաղթանակ տանել։

Շրջան Հակառակորդ Երկիր Արդյունք Գնահատական Տևողություն
1/16 Ալեխանդրո Զունիգա Չիլի Հաղթանակ իպոն (Կոսի Գուրումա) 1:49
1/8 Դավիդ Լյարոշ Ֆրանսիա Հաղթանակ իպոն (Սուկուի Նագե) 1:06
1/4 Քոլին Օաթս Մեծ Բրիտանիա Հաղթանակ իպոն (անորոշ տեխնիկա) 1:36
1/2 Մասասի Էբինումա Ճապոնիա Հաղթանակ իպոն (Սումի Հաեսի) 2:11
Եզրափակիչ Միկլոշ Ունգվարի Հունգարիա Հաղթանակ յուկո(Օ-Ուտի Գարի) 5:00[1]

2012 թվականին հաղթնակ է տանում նաև IJF դասակարգման մրցաշարում։ 2013 թվականը սկսում է Դյուսելդորֆի միջազգային մրցաշարի հինգերորդ հորիզոնականով, հետո դառնում է Եվրոպայի չեմպիոն թե՛ անհատական, թե՛ թիմային կարգում, իսկ Աշխարհի առաջնությունում «ոսկին» գրավում է միայն թիմային կարգում։ 2014 թվականին անցնում է ավելի ծանր քաշային կարգի՝ մինչև 73 կիլոգրամ։ Այդ քաշային կարգում երկրորդ տեղն է զբաղեցնում Թբիլիսիում և Բուդապեշտում կայացած Գրան պրի առաջնություններում, գրավում է բրոնզե մեդալը Չելյաբինսկում կայացած աշխարհի առաջնության թիմային կարգում։ Աստանի Գրան պրի մրցանակի առաջնության խաղերում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, իսկ Վրաստանի առաջնությունում գրավում է արծաթե մեդալը։ 2015 թվականին հաղթում է Հռոմում կայացած European Open առաջնությունում, և երրորդ պատվավոր հորիզոնականն է զբաղեցնում Թբիլիսիի Գրան պրի մրցաշարում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]