Jump to content

Իվ Տանգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվ Տանգի
ֆր.՝ Yves Tanguy
Ի ծնեֆր.՝ Raymond Georges Yves Tanguy[1]
Ծնվել էհունվարի 5, 1900(1900-01-05)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան
Վախճանվել էհունվարի 15, 1955(1955-01-15)[2][3][4][…] (55 տարեկան)
Մահվան վայրWoodbury[5][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՍենտ-Լուիսի լիցեյ
Մասնագիտությունգծանկարիչ, նկարիչ, նկարազարդող և քանդակագործ
Ոճսյուրռեալիզմ և սյուրռեալիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ[7]
Թեմաներգեղանկարչություն
ՄեկենասներՊիեր Մատիս
Ներշնչվել էՋորջո դե Կիրիկո
ԱմուսինKay Sage? և Kay Sage?[8]

Ռայմոնդ Ժորժ Իվ Տանգի (ֆր.՝ Raymond Georges Yves Tanguy, հունվարի 5, 1900(1900-01-05)[2][3][4][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան - հունվարի 15, 1955(1955-01-15)[2][3][4][…], Woodbury[5][6]), առավել հայտնի որպես Իվ Տանգի, ֆրանսիացի սյուրռեալիստ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նավատորմի պաշտոնաթող սպայի ընտանիքում՝ ծնունդով Բրետանից։ 1918 թվականին նա սկսել է իր կարիերան որպես վաճառական ծովագնաց, ինչը նրան թույլ է տվել այցելել Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Անգլիա[9]։

1920 թվականին, ծառայության մեջ լինելով, ընկերանում է բանաստեղծ Ժակ Պրևերի հետ։ 1922 թվականին վերադնում է Փարիզ և սկսում է իր ուժերը փորձել նկարչության մեջ։ 1923 թվականին ոգեշնչվում է Կիրիկոյի նկարներով։ 1924 թվականին Դյուամելի և Պրևերի հետ նկարիչը արվեստանոց է վարձում։ 1925 թվականին միանում է սյուրռեալիստական ​​շարժմանը[9]։ 1927 թվականին բացում է իր առաջին անհատական ​​ցուցահանդեսը։

1940 թվականին իր երկրորդ կնոջ՝ ամերիկացի սյուրռեալիստ, նկարչուհի Քեյ Սեյջի հետ տեղափոխվում է ԱՄՆ[9]։ 1942թ.-ին մասնակցել է Պիեռ Մատիսի Նյու Յորքի պատկերասրահում անցկացվող «Վտարանդի արվեստագետները» միջոցառմանը։ 1948 թվականին Իվ Տանգին ստացել է ԱՄՆ–ի քաղաքացիություն։ Մահացել է կաթվածից։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվ Տանգիի ստեղծագործական գլխավոր թեման տարօրինակ «հալյուցինացիոն» բնապատկերներն են։ Օգտագործելով ավանդական տեխնիկան (հեռանկար, հստակ գծագրություն, մոդելավորում, քյարոսկուրո) նկարիչը ստեղծել է նոր տեսակի հալյուցինացիոն աբստրակցիա։ Ծովի հետ կապված Տանգիի մանկության և պատանեկության տպավորությունները որոշակի ազդեցություն են ունեցել նրա աշխատանքի վրա։ Նա իր նկարներում օգտագործել է ամեոբաների, ծովային և երկկենցաղ կենդանիների կերպարները, ծուխի և ամպերի հարթ գծեր և ուրվագծեր, ջրի մեջ ցնցումներ և դողացող լույս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yves Tanguy (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. Artnet — 1998.
  8. Union List of Artist Names — 2019.
  9. 9,0 9,1 9,2 «Yves Tanguy | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мосин, Иван Большая иллюстрированная энциклопедия. Сюрреализм. — Санкт-Петербург: СЗКЭО, 2017. — 256 с. — ISBN 978-5-9603-0388-0
  • Энциклопедический словарь сюрреализма / Сост. Т. В. Балашова, Е. Д. Гальцова. — М.: ИМЛИ им. А. М. Горького РАН, 2007. — 584 с. — ISBN 987-5-9208-0274-х
  • Yves Tanguy, Kay Sage. Hartford: Wadsworth Atheneum, 1954.
  • Yves Tanguy: rétrospective 1925—1955. Paris: Centre Georges Pompidou, Musée national d’art moderne, 1982.
  • Maur K. von. Yves Tanguy and surrealism. Ostfildern-Ruit: Hatje Cantz, 2001.