Իշտվան I (Հունգարիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշտվան I
Szent István király
StefanIHongarije.jpeg
Հունգարների առաջին «քրիստոնյա թագավոր» Իշտվան I-ը
Հունգարիայի արքա
1001–1038
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր մոտ. 975
Ծննդավայր Esztergom, Esztergom County, Հունգարիայի թագավորություն
Վախճանի օր օգոստոսի 15, 1038
Վախճանի վայր Szentkirály (Esztergom), Esztergom, Esztergom County, Հունգարիայի թագավորություն
Գերեզման Սեկեշֆեխերվարի տաճառ և Սեկաշֆեհերվար
Թաղված Սեկեշֆեխերվարի տաճառ և Սեկաշֆեհերվար
Դինաստիա Արպադներ
Քաղաքացիություն Flag of Stephen I of Hungary.svg Հունգարիայի թագավորություն
Հայր Géza?
Մայր Sarolt?
Ամուսին Gisela of Hungary?
Զավակներ Saint Emeric of Hungary? և Otto, Prince of Hungary?
 
Ինքնագիր King Saint Stephen signature.svg

Իշտվան I, հայտնի է նաև որպես Սուրբ Իշտվան I արքա (հունգ.՝ Szent István király, 975 - օգոստոսի 15, 1038), հունգարների վերջին մեծ իշխանը (997-1001), ում պետականամետ գործունեության արդյունքում 1001 թվականին ստեղծվում է Հունգարիայի թագավորությունը և վերջինս դառնում է միապետության առաջին արքան[1]։ Իշտվանը Հունգարիայի արքայի պաշտոնում կառավարում է մինչև մահը՝ 1038 թվականը։ Իշտվանի ծննդյան հստակ ամսաթիվ աղբյուրները մեզ չեն հաղորդում, թեպետ ուսումնասիրությունները հավաստում են, որ «հունգարների առաջին արքան» ծնվել է 975 թվականին Էստերգոմում։ Ծնվելուն պես նա ստանում է «Վայկ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «զինվոր»։ Իշտվանը եղել է Հունգարիայի մեծ իշխան Գեզայի որդին։ Հունգարիայում քրիստոնեության ընդունումից հետո Իշտվանը դառնում է ընտանիքի առաջին անդամը, ով մկրտվում է որպես քրիստոնյա։ Ամուսնացել է սաքսոնական ծագմամբ Գիզելա Բավարացու հետ։

Հունգարական իշխանաց գահը հորից ժառանգելոււ համար 997 թվականին Իշտվանը ստիպված է լինում առճակատվել իր բարեկամներից մեկի՝ ռազմական հասարակության շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Կոպպանի հետ։ Երկարատև մարտերից հետո Իշտվանը՝ բազմաթիվ արտասահմանյան ասպետների և տեղացի ազնվականների օժանդակությամբ կարողանում է հաղթել մրցակցին՝ դառնալով հունգարական գահի միակ հավակնորդը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Իշտվանը թագադրվել է 1000 թվականի դեկտեմբերի 25-ին կամ 1001 թվականի հունվարի 1-ին՝ Հռոմի պապ Սիլվեստր II-ի ուղարկած թագով[2]։ Թագավորական իշխանությունն էլ ավելի կենտրոնացնելու և ուժեղացնելու նպատակով Իշտվանը արշավանք է ձեռնարկում կիսանկախ կարգավիճակ ունեցող սև հունգարներին հպատակեցնելու և հորեղբոր՝՝ Հյուլա Երիտասարդի ապստամբական ուժերը ջլատելու համար։ Այս ամենից հետո Հունգարիայի թագավորությունը տարածվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Իշտվանը 1030 թվականին դիմագրավում է Սրբազան Հռոմեական կայսրության ասպատակություններին և պահպանում իր պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իշտվանն իր կառավարման ժամանակ մեծ տեղ է հատկացրել քրիստոնեական արժեքներին։ Նրա օրոք Հունգարիայում կառուցվել է առնվազն մեկ արքեպիսկոպոսարան, վեց եպիսկոպոսարան և շուրջ երեք բենեդիկտյան վանքեր։ Նա խրախուսում է քրիստոնեական ուսմունքի տարածումը և խիստ պատիժներ է նախատեսում այն անտեսողների համար։ Հունգարիան, որն աչքի էր ընկնում որպես համեմատականորեն խաղաղ երկիր, կարճ ժամանակահատվածում դառնում է կարևոր հատուղի Արևմտյան Եվրոպա գնացող առևտրականների կամ Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս գնացող ուխտավորների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Hartvic, Life of King Stephen of Hungary" (Translated by Nora Berend) (2001). In Head, Thomas. Medieval Hagiography: An Anthology. Routledge. pp. 378–398. ISBN 0-415-93753-1.
  2. "Pope Gregory VII's letter to King Solomon of Hungary, claiming suzerainty over that kingdom". In The Correspondence of Pope Gregory: Selected Letters from the Registrum (Translated with and Introduction and Notes by Ephraim Emerton). Columbia University Press. pp. 48–49. ISBN 978-0-231-09627-0.