Էստերգոմ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
հունգ.՝ Esztergom | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Առաջին հիշատակում | 972 | ||||
Մակերես | 10 010 հեկտար | ||||
ԲԾՄ | 105±1 մետր, 160±1 մետր | ||||
Բնակչություն | ▼28 026 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 33 | ||||
Փոստային դասիչ | 2500–2509 | ||||
Պաշտոնական կայք | esztergom.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Էստերգոմ (հունգարերեն՝ Esztergom, սլովակերեն՝ Ostrihom[2], իտալերեն՝ Strigonio[3][4] կամ Strigonia[5], լատին․՝ Strigonium[6], գերմաներեն՝ Gran; սերբախորվաթերեն՝ Ostrogon), քաղաք Հունգարիայի Կոմարոմ-էստրեգոմյան մարզում, երկրի մայրաքաղաք Բուդապեշտից շուրջ 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Դանուբ գետի ձախ ափին, Սլովակիայի հետ պետական սահմանի մոտ։ Զբաղեցնում է 100,35 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի տվյալներով կազմել է 27 979[7] (մեծությամբ երկրորդ բնակավայրն է մարզում)։ Անվանումն առաջացել է *Strěgom → *Strěhom բառից, որ սկզբնապես անձնանուն է եղել. արմատը՝ strěg (նշանակությունը՝ «արծաթ»)[8][9]։
Էստերգոմն ավանդաբար կաթոլիկ եպիսկոպոսապետության աթոռանիստ է. այստեղ է գտնվում Հունգարիայի պրիմասի նստավայրը։ Եպիսկոպոսապետությունը, որի մեջ ներառված է նաև մայրաքաղաք Բուդապեշտը, կոչվում է Ստրիգոնիա-Բուդապեշտի եպիսկոպոսապետություն և համարվում է Հունգարիայի կաթոլիկ չորս բաժանմունքներից մեկը[10]։ Ներկայումս քաղաքն իբրև նստավայր է ծառայում նաև Հունգարիայի Սահմանադրական դատարանի համար։
Էստերգոմում է գտնվում Suzuki ընկերության արտադրական կարևոր հարթակներից մեկը[11]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստերգոմը Հունգարիայի հնագույն քաղաքներից է։ Հինհռոմեական ժամանակներում եղել է ամրացված բնակավայր՝ Սալվիո Մանսիո անվամբ։ Ըստ որոշ աղբյուրների՝ հենց այստեղ է իր գլխավոր աշխատությունը՝ «Խորհրդածություններ»-ը գրել կայսր և փիլիսոփա Մարկոս Ավրելիոսը։ Ժողովուրդների մեծ գաղթից հետո այս վայրերում բնակություն են հաստատել գերմանական ցեղեր, ավելի ուշ՝ սլավոններ, որոնք էլ հինհռոմեական բնակավայրը վերանվանել են Ստրեգ (ժամանակի ընթացքում Ստրեգ-ը վերափոխվել է Էստերգոմ-ի)։ Դանուբի կարևոր գետանցներից մեկի մոտ գտնվող ամրացված բնակավայրը դարձել է Նիտրանյան իշխանության ու Մեծ Մորավիայի գլխավոր ամրոցներից մեկը։ Եղել է Հունգարիայի մայրաքաղաքը իններորդ դարից մինչև տասներեքերորդ դարի կեսերը, երբ Բելա Չորրորդ թագավորը մայրաքաղաքը տեղափոխել է Բուդա։ Էստերգոմում է 1001 թվականին թագադրվել Հունգարիայի առաջին արքան՝ Սուրբ Իշտվանը։
1543–1595 և 1605–1683 թվականներին քաղաքը գտնվել է թուրքերի տիրապետության տակ, որոնք հիմնովին ավերել են բնակավայրը։ 1708-ին Իոսիֆ Առաջին կայսրը այն հռչակել է արքայական ազատ քաղաք և սրբավայր։ 1869 թվականին Էստերգոմում ավարտվել է սուրբ Ադալբերտի բազիլիկի շինարարությունը. այն առ այսօր համարվում է Հուգարիայի ամենամեծ տաճարը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական «Սուզուկի» (Suzuki) կոնցեռնի՝ Էստերգոմում գործող մասնաճյուղում աշխատում է շուրջ 3,2 հազար մարդ։ Դա Հունգարիայի խոշորագույն ձեռնարկություններից է[12]։ Այստեղ արտադրվում են Suzuki Splash, Swift, SX4 մակնիշների ավտոմեքենաներ[13]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստերգոմի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 2.2 (36) |
8.2 (46.8) |
15.2 (59.4) |
22.5 (72.5) |
28.0 (82.4) |
30.8 (87.4) |
33.0 (91.4) |
32.8 (91) |
28.3 (82.9) |
21.5 (70.7) |
11.6 (52.9) |
6.0 (42.8) |
20.0 (68) |
Միջին բարձր °C (°F) | 1.7 (35.1) |
4.9 (40.8) |
10.6 (51.1) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
25.0 (77) |
27.0 (80.6) |
26.7 (80.1) |
22.5 (72.5) |
16.4 (61.5) |
8.4 (47.1) |
3.4 (38.1) |
15.5 (59.9) |
Միջին օրական °C (°F) | −1.2 (29.8) |
1.6 (34.9) |
6.0 (42.8) |
11.3 (52.3) |
16.2 (61.2) |
19.2 (66.6) |
21.0 (69.8) |
20.6 (69.1) |
16.7 (62.1) |
11.3 (52.3) |
5.2 (41.4) |
0.8 (33.4) |
10.7 (51.3) |
Միջին ցածր °C (°F) | −4.0 (24.8) |
−1.7 (28.9) |
1.5 (34.7) |
0.8 (33.4) |
10.3 (50.5) |
13.5 (56.3) |
14.9 (58.8) |
14.5 (58.1) |
11.0 (51.8) |
6.3 (43.3) |
2.1 (35.8) |
−1.8 (28.8) |
6.0 (42.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −6.8 (19.8) |
−5.0 (23) |
−3.0 (26.6) |
0.8 (33.4) |
3.2 (37.8) |
7.8 (46) |
8.8 (47.8) |
8.4 (47.1) |
5.3 (41.5) |
1.3 (34.3) |
−1.0 (30.2) |
−4.4 (24.1) |
2.2 (36) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
35 (1.38) |
31 (1.22) |
40 (1.57) |
59 (2.32) |
67 (2.64) |
51 (2.01) |
56 (2.2) |
42 (1.65) |
39 (1.54) |
56 (2.2) |
45 (1.77) |
557 (21.93) |
Միջին ամսական արևային ժամ | 64 | 98 | 132 | 172 | 230 | 227 | 249 | 239 | 173 | 139 | 72 | 53 | 1848 |
աղբյուր: CLIMATE DATA[14] |
Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբերգ (Գերմանիա)
- {
Կամբրե (Ֆրանսիա)
- {
Քենթերբերի (Մեծ Բրիտանիա)
- {
Էհինգեն (Գերմանիա)
- {
Էսպոո (Ֆինլանդիա)
- {
Գնեզնո (Լեհաստան)
- {
Մայնտալ (Գերմանիա)
- {
Մարիացել (Ավստրիա)
- {
Շտուրովո (Սլովակիա)
- {
Սեկսարդ (Հունգարիա)
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստերգոմով է անցնում «Սուլթանի արահետ» անվանումը կրող զբոսաշրջային հետիոտն երթուղին, որն սկսվում է Վիեննայից և ավարտվում է Ստամբուլում՝ անցնելով Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի (Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի) և Թուրքիայի տարածքներով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Էստերգոմի բազիլիկը Դանուբի հակառակ ափից
-
Սեչենի հրապարակը՝ Սուրբ Երրորդության հուշարձանով
-
«Սուրբ Իշտվանի դարձը քրիստոնեության» հուշարձանը (քանդակագործ՝ Միկլոշ Մելոկկո). տեղադրված է Սբ. Իշտվանի հրապարակում
-
Սբ. Երրորդության արձանը
-
Միջնադարյան պարսպի մի հատվածը
-
Մեծ ճեմարանը
-
Բազիլիկի տեսքը արևելքից
-
Սբ. Իշտվանի հրապարակը
-
Վերակառուցված ամրոցը
-
Սբ. Իգնասիո եկեղեցին, արքեպիսկոպոսի պալատը, Մարիա վալերիա կամուրջը
-
Արքեպիսկոպոսի գինեմառանը ամրոցի նկուղում
-
Սիմոր Յանոշ փողոցը երեկոյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Magyarország közigazgatási helynévkönyve, 2021. január 1., Gazetteer of Hungary, 1st January 2021 (հունգ.) — KSH.
- ↑ | priezvisko = | meno = | titul = Exonymá obcí | url = http://www.skgeodesy.sk/files/slovensky/ugkk/geodezia-kartografia/standardizacia-geografickeho-nazvoslovia/nazvy-geografickych-objektov-z-uzemia-mimo-sr/ExonymA-obcA.pdf Archived 2014-01-08 at the Wayback Machine. | dátum vydania = | dátum aktualizácie = 1.6.2011 | dátum prístupu = 1.8.2015 | vydavateľ = Úrad geodézie, kartografie a katastra Slovenskej republiky | miesto = Bratislava }}
- ↑ Cfr. "Strigonio" in Կաղապար:Treccani
- ↑ Cfr. "Strigonio" in |P%C3%A1zm%C3%A1ny%2C+P%C3%A9ter.html|Pázmány, Péter}}
- ↑ |Strigonia|Strigonia}}
- ↑ |esztergom_%28Enciclopedia-dell%27-Arte-Medievale%29/|Esztergom|autore=E. Marosi}}
- ↑ «Magyarország közigazgatási helynévkönyve, 2017. január 1.»
- ↑ | priezvisko = Stanislav | meno = Ján | odkaz na autora = Ján Stanislav (1904) | titul = Slovenský juh v stredoveku II | odkaz na titul = Slovenský juh v stredoveku | vydanie = 2 | vydavateľ = Literárne informačné centrum | miesto = Bratislava | rok = 2004 | isbn = 80-88878-89-6 | počet strán = 533 | strany = 326Կաղապար:--327 }}
- ↑ | priezvisko = Stanislav | meno = Ján | odkaz na autora = | titul = ZO SLOVENSKÝCH MIESTNYCH NÁZVOV | periodikum = Slovenská reč | odkaz na periodikum = Slovenská reč | rok = 1941 | mesiac = október-november | ročník = 9 | číslo = 2-3 | strany = 42Կաղապար:--44 | url = http://www.juls.savba.sk/ediela/sr/1941/2-3/sr1941-2-3-lq.pdf | dátum prístupu = 2015-10-10 | issn = }}
- ↑ Structured View of Dioceses in Europe [Catholic-Hierarchy]
- ↑ [1]
- ↑ Premier Węgier oskarża Suzuki o łamanie praw pracowniczych (Gazeta Wyborcza z 27.02.2006).
- ↑ Suzuki zwiększa produkcję aut na Węgrzech (Gazeta Wyborcza z 4.02.2005).
- ↑ «CLIMATE: ESZTERGOM»։ CLIMATE DATA
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էստերգոմ Վիքիպահեստում |
---|
- Լուսանկարներ) (Други део)
- Լուսանկարներ
- http://www.esztergom.hu/
- Էստերգոմի բազիլիկը
- Մկրտության թանգարանը
- Միջնադարյան Էստերգոմը Archived 2009-04-12 at the Wayback Machine.
- Էստերգոմյան նորություններ
|