Իշամեղու մարգագետնային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշամեղու մարգագետնային
Իշամեղու մարգագետնային
Իշամեղու մարգագետնային
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Իսկական մեղուներ (Apidae)
Ցեղ Bombus
Տեսակ Իշամեղու մարգագետնային (B. pratorum)
Միջազգային անվանում
Bombus pratorum

Իշամեղու մարգագետնային (լատին․՝ Bombus pratorum), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերի և աշխատավոր առանձնյակների մեջքն առջևից դեղին է, մյուս մասերում՝ սև։ Փորիկի 4-5-րդ տերգիտները նարնջագույն մազիկներով են։ Արուի մեջքի առջևի մասը դեղին մազիկներով է, հաճախ դեղին մազիկների խառնուրդով վահանիկը սև է, 1-ին և 3-4-րդ տերգիտները սև մազիկներով է, իսկ փորիկի ծայրը՝ դեղին[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիրի հարավում և Ալթայում, Կովկասում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Շորժա գյուղի մոտակայք), Կոտայքի (Արզական գյուղ) մարզերից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է լեռնատափաստաններում, անտառաեզրերում, բացատներում և մարգագետիններում։ Հասարակական միջատներ են, զարգացման ցիկլը նման է հայկական իշամեղվի զարգացման ցիկլին։ Թռիչքը նկատվում է ապրիլ-օգոստոս ամիսներին։ Լայն պոլիֆագ է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ, ընդհատվող արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Տեղ-տեղ հանդիպում են ոչ մեծաթիվ առանձնյակներով, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցումը, լայն ազդեցությամբ թունաքիմիկատներով անտառային տարածքների մշակումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Արզական-Մեղրաձոր» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու մարգագետնային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշամեղու մարգագետնային» հոդվածին։