Իմամշեհր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմամշեհր
Pan 57 - Copy.jpg
ՏեսակԻրանի քաղաք
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՎարչատարածքCentral District?
ԲԾՄ1351 մետր[1]
Հին քարվանսարա Շահրուդում

Իմամշեհր[2][3][4], Շահրուբ[5], Իմամշահր[6] (պարսկերեն՝ شاهرود), քաղաք Իրանում, Սեմնանի նահանգի ամենախոշոր քաղաքը։

Քաղաքի մոտ է գտնվում Իրանի տիեզերական գործակալության գլխավոր արձակման վայրը։ Այստեղ «Շահաբ-3» հրթիռների փորձնական արձակումներ են իրականացվում 1998 թվականից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Իմամշեհրում հայտնաբերվել են նախապատմական՝ 8000 տարվա բնակության հետքեր։ Գտնվել են վառարաններ, արհեստագործական արհեստանոցներ և բնակության այլ հետքեր[7]։

Ժամանակակից Իմամշեհրի պատմությանը կարելի է հետևել Ղաջարիների դինաստիայի Շահ Ֆաթհ Ալիի ժամանակներից։ Այն ժամանակ դա պարզապես գյուղ է եղել։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմամշեհրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.0
(66.2)
20.0
(68)
29.0
(84.2)
31.4
(88.5)
36.0
(96.8)
39.0
(102.2)
42.0
(107.6)
42.0
(107.6)
37.0
(98.6)
32.0
(89.6)
24.0
(75.2)
19.2
(66.6)
42
(107.6)
Միջին բարձր °C (°F) 5.8
(42.4)
8.4
(47.1)
14.3
(57.7)
21.1
(70)
26.5
(79.7)
31.3
(88.3)
33.5
(92.3)
32.4
(90.3)
29.2
(84.6)
22.3
(72.1)
15.1
(59.2)
8.2
(46.8)
20.67
(69.21)
Միջին օրական °C (°F) 1.0
(33.8)
3.4
(38.1)
8.6
(47.5)
15.1
(59.2)
20.3
(68.5)
25.0
(77)
27.3
(81.1)
26.0
(78.8)
22.1
(71.8)
15.3
(59.5)
9.0
(48.2)
3.1
(37.6)
14.68
(58.43)
Միջին ցածր °C (°F) −3.6
(25.5)
−1.9
(28.6)
2.5
(36.5)
7.9
(46.2)
12.7
(54.9)
17.1
(62.8)
20.0
(68)
18.5
(65.3)
14.0
(57.2)
8.0
(46.4)
2.6
(36.7)
−1.5
(29.3)
8.03
(46.45)
Ռեկորդային ցածր °C (°F) −14
(7)
−14.0
(6.8)
−8.8
(16.2)
−7.0
(19.4)
−1.0
(30.2)
6.0
(42.8)
10.0
(50)
8.0
(46.4)
2.0
(35.6)
−3.0
(26.6)
−10
(14)
−11
(12)
−14
(6.8)
Տեղումներ մմ (դյույմ) 28.6
(1.126)
19.3
(0.76)
28.0
(1.102)
23.7
(0.933)
21.5
(0.846)
3.9
(0.154)
1.5
(0.059)
1.8
(0.071)
2.3
(0.091)
7.9
(0.311)
9.4
(0.37)
19.8
(0.78)
167.7
(6.603)
Միջ. անձրևոտ օրեր 7.1 6.8 8.3 8.2 9.1 3.6 1.8 1.5 1.9 4.8 4.5 6.0 63.6
Միջ. ձնառատ օրեր 4.2 3.1 1.3 0.2 0 0 0 0 0 0 0.3 2.6 11.7
% խոնավություն 65 59 51 45 42 37 36 37 39 48 52 64 47.9
Միջին ամսական արևային ժամ 167.5 174.4 212.1 230.3 279.2 330.1 340.4 337.4 294.8 252.2 205.9 170.3 2994,6
աղբյուր: NOAA (1961–1990) [8](date=November 2011)

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլուրները, որոնք կոչվում են «Սանգ-է Չախմաք» (բառացի «կայծքարային ապար») գտնվում են Իմամշեհրից 8 կմ հյուսիս։ 1971-75 թվականներին ճապոնացի Մասուդան իր խմբի հետ այստեղ հնագիտական պեղումներ է իրականացրել։ Ըստ դրանց արդյունքների՝ ակնհայտ է դարձել, որ այդ բլուրների վրա գտնվող հին հուշարձանները վերաբերում են իսլամի ընդունումից հետո ընկած ժամանակին, իսկ նույն երկու բլուրների վրա գտնվող մյուս երկու հուշարձանները՝ նեոլիթյան դարաշրջանին։ Բացի այդ, հայտնաբերվել են հսկայական քանակությամբ քարե և որսորդական գործիքներ, ինչպես նաև կավե արձաններ, որոնք այսօր կարելի է գտնել Իմամշեհրի թանգարանում։ Հին բլուրը, որը կոչվում է «Տապե-յե Հուրիյան», գտնվում է Իմամշեհր քաղաքից 10 կմ հարավ-արևելք։ Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում հայտնաբերված մարդու արտեֆակտներն ու վերաբնակեցման հուշարձանները իրենց տեղն են գտել Իմամշեհրի թանգարանում[9]։

Մոջան շրջանը գտնվում է Իմամշեհրից 35 կմ հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է Չալյույի Շահկուխ լեռների միջև։ Շրջան ունի լեռնային կլիմա։ Այստեղ կան կրաքարի, ածխաքարի և ածուխի հանքեր։ Աճում են բազմաթիվ ծառեր՝ ծորենի, գիհի, մանանա։ Ինչ վերաբերում է կենդանիներին և թռչուններին, ապա այստեղ կարելի է գտնել կաքավ, անտառային աղավնի, արծիվ, գայլ, արջ, բորենի, ոչխար, վայրի այծ, այծքաղ։ Շատ գեղեցիկ են Մոջանի կիրճերը[10]։

Բարավքեի բարձունքը, որը ծովի մակարդակից 3217 մ բարձրություն ունի, գտնվում է Իմամշեհրից 35 կմ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է լեռան բուսականությանը, կարելի է մատնանշել ծորենին, գազի տարբեր տեսակները, օճառախոտը, ծովային օշինդրը, վայրի քիմիոնը, եղերդակ, իսկ թռչուններից ու կենդանիներից՝ գորշ արջ, ընձառյուծ, գայլ, վայրի կատու, լեռնային այծ, արծիվ և բազե[11]։

Նեգարեման ակունքը գտնվում է նույնանուն գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք և Իմամշեհրից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Ջուրը հոսում է կրաքարից, պիտանի է ոչ միայն խմելու համար, այլև ունի շատ լավ հատկություններ։ Ակունքի շուրջն աճում են բազմազան վայրի խոտեր։ Գյուղի կլիման ձմռանը ցուրտ և չորային է, իսկ ամռանը՝ բարեխառն[12]։

Կարևորագուն հուշանվերները, որոնք կարելի է տանել Իմամշեհրից ծիրանի չիրն է, ալանին և չամիչը, այս մթերքները ոչ միայն ժողվրդայնություն են վայելում զբոսաշրջիկների մոտ, այլև արտահանվում են[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 122—123. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 168—169. — ISBN 5-85120-055-3.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 133.
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 433.
  6. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерального агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
  7. Traces of Prehistoric Civilization Discovered in Shahrud
  8. «Shahrood Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է December 28, 2012 
  9. Город Шахруд в провинции Семнан
  10. دره مجن | جاهای دیدنی ایران
  11. قله برفکه | جاهای دیدنی ایران
  12. چشمه نگارمن | جاهای دیدنی ایران
  13. اداره کل میراث فرهنگی ،صنایع دستی و گردشگری استان سمنان

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]