Իմադ ադ-Դին Նասիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմադ ադ-Դին Նասիմի
Portrait of Nasimi.jpg
Ծնվել է1369
ԾննդավայրՇամախի
Վախճանվել է1417
Վախճանի վայրՀալեպ, Սիրիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուադրբեջաներեն և պարսկերեն
Nasimi Վիքիպահեստում

Նասիմի, Նեսիմի (իսկականը՝ Սեիդ Իմադեդդին,ադրբ.՝ İmadəddin Nəsimi,պարս․՝ عمادالدین نسیمی , ծնվել է մոտ 1369 թվականին, մահացել՝ 1417 թվականին Հալեպում), բանաստեղծ։

Նասիմին գրել է ադրբեջաներեն, պարսկերեն և արաբերեն։ Ուսումնասիրել է աստվածաբանություն, տրամաբանություն, մաթեմատիկա և աստղաբաշխություն։ Ճամոփրդել է Մերձավոր Արևելքում, տարածել պանթեիզմի գաղափարները։ Սուննի հոգևորականության որոշմամբ Նասիմին հերետիկոսության համար կենդանի մորթազերծ է արվել։

Նրա ստեղծագործությունները լայն ժողովրդականություն են վայելել Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Նասիմին արտահայտել է բողոք սոցիալական ճնշման դեմ, դատապարտել ֆանատիզմն ու սնոտիապաշտությունը, մարտնչել ճշմարտության ու բանականության համար։ Միևնույն ժամանակ նրա պոեզիայում ուժեղ են աշխարհի անցավորության հետ կապված մոտիվները, աստծու հետ միաձուլվելու ձգտումը։ Քնարերգության մեջ Նասիմին եղել է գազելի, ռուբայիի, տույուգի վարպետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182 CC-BY-SA-icon-80x15.png