Իլոնա Էլեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլոնա Էլեկ
Elek Ilona portré.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մականուն(ներ)`Կարոլին Շախերեր
Լասլոն Խեպ
Մասնագիտացում`սուսերամարտիկ
Երկիր`Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 17, 1907(1907-05-17)[1]
Ծննդավայր`Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ`հուլիսի 24, 1988(1988-07-24)[1] (81 տարեկանում)
Մահվան վայր`Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն

Իլոնա Էլեկ (հունգ.՝ Elek Ilona, մայիսի 17, 1907(1907-05-17)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 24, 1988(1988-07-24)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հայտնի է նաև որպես Կարոլին Շախերեր և Լասլոն Խեպ, հրեական ծագմամբ[2] հունգարացի սուսերամարտիկ, օլիմպիական ու աշխարհի բազմակի չեմպիոն[3]: Էլեկը՝ որպես կին սուսերամարտիկ, արժանացել է ամենաշատ միջազգային տիտղոսների[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլոնա Էլեկը ծնվել է 1907 թվականի մայիսի 17-ին Բուդապեշտում։ 1933 թվականին հաղթել է սուսերամարտի աշխարհի թիմային առաջնությունում։ 1934 և 1935 թվականներին հաղթել է աշխարհի անհատական ու թիմային առաջնություններում։ 1936 թվականին Բեռլինում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ վաստակել է ոսկե մեդալ։ 1937 թվականին կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նորից սկսեցին անցկացվել մարզական մրցումներ, Իլոնա Էլեկը կրկին սկսեց զբաղեցնել պատվո հարթակի բարձր աստիճաններ։ 1948 թվականին նա Լոնդոնում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 1952 թվականին Հելսինկիում անցկացվող Օլիմպիական խաղերում՝ արծաթե մեդալի։ 1951 թվականից մինչ 1955 թվականն ամեն տարի դարձել է աշխարհի առաջնության հաղթող։ Նա համարվում է սպորտի պատմության մեջ լավագույն կին սուսերամարտիկը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Paul Taylor։ Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics։ Վերցված է հոկտեմբերի 20, 2011 
  3. «Ilona Elek Olympic Results»։ sports-reference.com։ Վերցված է հունիսի 3, 2010 
  4. Ilona Elek on Encyclopædia Britannica
  5. Peter S. Horvitz (2007)։ The Big Book of Jewish Sports Heroes: An Illustrated Compendium of Sports History and The 150 Greatest Jewish Sports Stars։ SP Books։ Վերցված է նոյեմբերի 19, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]