Իլենի լայնատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլենի լայնատերև
Իլենի լայնատերև
Իլենի լայնատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Նարդոս (Lavandula)
Տեսակ Իլենի լայնատերև (L. latifolia)
Միջազգային անվանում
Lavandula latifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Իլենի լայնատերև (լատ.՝ E. latifolia), իլենազգիների ընտանիքի, իլենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ է, մինչև 7 մ բարձրությամբ, հաճախ թփանման տեսք ունի։ Երիտասարդ ճյուղերը կտրվածքում կլորավուն են, դեղնականաչավուն, հարթ։ Բազմամյա ճյուղերը մոխրագորշավուն են, ծածկված սև ոսպնյակներով։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն, հակառակ ձվաձև՝ 4-16 սմ երկարությամբ և 1,5-7,5 սմ լայնությամբ, սրածայր, մանր սղոցաեզր, թաղանթանման, բաց կանաչավուն, մերկ։ Ծաղիկները հավաքված են կիսահովանոցներում՝ 3-20-ական, սպիտակ կանաչավուն են, աննշան։ Պտուղները տուփիկ են, գնդաձև, 2-2,5 սմ լայնությամբ, և 1-1,5 սմ բարձրությամբ, 4-5 բնանի, թևիկներով, կարմրավուն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում: Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում, որտեղ աճում է խառն անտառներում, թփուտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրարժեք դեկորատիվ բույս է։ Հատկապես գեղեցիկ է պտղաբերման և տերևների աշնանային գունափոխման շրջանում։ Ստվերատար է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, խոնավասեր է, բայց դիմանում է կարճատև երաշտին։ Մեծ նշանակություն ունի որպես գուտապերչատու բույս, քանի որ արմատակեղևում պարունակում է 10 % չափազանց բարձրորակ գուտապերչ: Բավականին ցրտադիմացկուն է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (185)։