Ժիրայր Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժիրայր Հակոբյան
Ծնվել է 1909
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1968
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտություն դրամատուրգ, թատերագետ և սցենարիստ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Աշխատավայր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Հայֆիլմ, Կոմունիստ և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ժիրայր Հակոբյան Վիքիդարանում

Ժիրայր Հակոբյան (1909, Կոստանդնուպոլիս - 1968, Երևան), հայ թատերագետ, դրամատուրգ, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո վարել է պատասխանատու պաշտոններ։ 1939 թվականին եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն, ապա Հայֆիլմ կինոստուդիայի տնօրեն, «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ, 1961-1964 թթ.՝ Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի տնօրեն, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրության գլխավոր խմբագիր։

Գրել է պիեսներ, ինչպես և «Առաջին սիրո երգը» գեղարվեստական, «Վ. Փափազյան», «Ա. Ավետիսյան» վավերագրական ֆիլմերի սցենարները։

Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ռուզաննա Վարդանյան» (Երևան, 1957), «Ավետ Ավետիսյան» (1958)։ Մամուլում տպագրվել է արվեստաբանական հոդվածներ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 143