Ժինեթ Նևյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժինեթ Նեվյոից)
Ժինեթ Նևյո
GinetteNeveu.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Ginette Neveu
Ծնվել է օգոստոսի 11, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Մահացել է հոկտեմբերի 28, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2] (30 տարեկանում)
Ազորյան կղզիներ, Պորտուգալիա
Մասնագիտություն ջութակահար
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց

Ժինեթ Նևյո (ֆր.՝ Ginette Neveu, օգոստոսի 11, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2], Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 28, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2], Ազորյան կղզիներ, Պորտուգալիա), ֆրանսիացի ջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևյոն ծնվել է երաժշտական ընտանիքում և ջութակի առաջին դասերը ստացել է մորից։ Նա առաջին համերգը տվել է Փարիզի Գաբրիել Պյեռնեի նվագախմբի հետ երբ յոթ տարեկան էր։ 11 տարեկան հասակում ավարտելով Փարիզի կոնսերվատորիան Ժինեթ Նևյոն շարունակում է կատարելագործել իր վարպետությունը սկզբում Ջորջե Էնեսկուի, ապա Կարլ Ֆլեշի մոտ։ 1935 թվականին Վենյավսկու անվան ջութակահարների մրցույթում հաղթելով (Դավիդ Օյստրախին երկրորդ տեղում թողնելով) Նեվյոն միջազգային համբավ է ձեռք բերում։ Այդ օրվանից սկսում է նրա մենահամերգների շրջանը։ Մեծ հաջողությամբ են անցնում Լեհաստանի, Գերմանիայի (1935), Խորհրդային Միությունում (1936), ԱՄՆ-ի և Կանադայի (1937) մենահամերգները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզիբը խանգարեց այս համերգաշարին, սակայն արդեն 1945 թվականին նա ելույթ ունեցավ Լոնդոնում։ Երկու տարի անց Նեվյոն ելույթներ ունեցավ ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում։ 1949 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզից ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանավը, որով թռնում էին Ժինեթ Նևյոն և իր եղբայրը Ազորյան կղզիների մոտ ենթարկվեց վթարի։ 48 ուղևորներից և ոչ մեկը չփրկվեց։

Ժինեթ Նևյոյի կատարողական արվեստը առանձնացել է ոճի սուր զգացումով և վիրտուոզությամբ։ Չնայած կարճ ստեղծագործական կյանքին, երաժշտական քննադատները ընդունել են նրան որպես իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M.-J. Ronze-Neveu։ Ginette Neveu. - Paris, 1952