Ժինեթ Նևյո
Ժինեթ Նևյո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Ginette Neveu |
Ծնվել է | օգոստոսի 11, 1919[1][2][3][…] Փարիզ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1949[1][2][3] (30 տարեկան) Ազորյան կղզիներ |
Գերեզման | Պեր Լաշեզ[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ժինեթ Նևյո (ֆր.՝ Ginette Neveu, օգոստոսի 11, 1919[1][2][3][…], Փարիզ - հոկտեմբերի 28, 1949[1][2][3], Ազորյան կղզիներ), ֆրանսիացի ջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևյոն ծնվել է երաժշտական ընտանիքում և ջութակի առաջին դասերը ստացել է մորից։ Նա առաջին համերգը տվել է Փարիզի Գաբրիել Պյեռնեի նվագախմբի հետ երբ յոթ տարեկան էր։ 11 տարեկան հասակում ավարտելով Փարիզի կոնսերվատորիան Ժինեթ Նևյոն շարունակում է կատարելագործել իր վարպետությունը սկզբում Ջորջե Էնեսկուի, ապա Կարլ Ֆլեշի մոտ։ 1935 թվականին Վենյավսկու անվան ջութակահարների մրցույթում հաղթելով (Դավիդ Օյստրախին երկրորդ տեղում թողնելով) Նեվյոն միջազգային համբավ է ձեռք բերում։ Այդ օրվանից սկսում է նրա մենահամերգների շրջանը։ Մեծ հաջողությամբ են անցնում Լեհաստանի, Գերմանիայի (1935), Խորհրդային Միությունում (1936), ԱՄՆ-ի և Կանադայի (1937) մենահամերգները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզիբը խանգարեց այս համերգաշարին, սակայն արդեն 1945 թվականին նա ելույթ ունեցավ Լոնդոնում։ Երկու տարի անց Նեվյոն ելույթներ ունեցավ ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում։ 1949 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզից ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանավը, որով թռնում էին Ժինեթ Նևյոն և իր եղբայրը Ազորյան կղզիների մոտ ենթարկվեց վթարի։ 48 ուղևորներից և ոչ մեկը չփրկվեց։
Ժինեթ Նևյոյի կատարողական արվեստը առանձնացել է ոճի սուր զգացումով և վիրտուոզությամբ։ Չնայած կարճ ստեղծագործական կյանքին, երաժշտական քննադատները ընդունել են նրան որպես իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Paix C. Mère Lachaise (ֆր.): 100 portraits pour déterrer le matrimoine funéraire — Paris: Cambourakis, 2022. — 128 p. — ISBN 978-2-36624-648-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M.-J. Ronze-Neveu։ Ginette Neveu. - Paris, 1952
|