Jump to content

Ժիլբեր Պոռետացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիլբեր Պոռետացի
լատին․՝ Gilbertus Porretanus
ֆր.՝ Gilbert de la Porré
Ծնվել էոչ վաղ քան 1070 և ոչ ուշ քան 1076 Պուատիե
Մահացել էսեպտեմբերի 4, 1154[1] Պուատիե
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան, քահանա, պրոֆեսոր, փիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)եպիսկոպոս և chancellor?
ԱնդամակցությունՇարտրի դպրոց
Ալմա մատերՇարտրի դպրոց
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
Ազդվել էՀիլարիոս
ՈւսուցիչBernard of Chartres? և Anselm of Laon?
ԱշակերտներAlain de Lille?, Ջոն Սոլիսբուրիացի[3], Օտտոն Ֆրայզինգացի, Jordan Fantosme?[3] և Jean Beleth?[3]
 Gilbert de La Porrée Վիքիպահեստում

Ժիլբեր Պոռետացի, Ջիլբերտուս (լատին․՝ Gilbertus Porretanus, ֆր.՝ Gilbert de la Porré, ոչ վաղ քան 1070 և ոչ ուշ քան 1076, Պուատիե - սեպտեմբերի 4, 1154[1], Պուատիե), ֆրանսիացի փիլիսոփա-աստվածաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբեր Պոռետացին սովորել է Պուատիեում, Փարիզում՝ Գիլիոմ դը Շամպոյի մոտ, Լաոնում՝ Անսելմի և նրա եղբոր՝ Ռաուլի մոտ։ Դասավանդել է Շարտրում և Փարիզում։ Լինելով չափավոր ռեալիզմի կողմնակից՝ Սանսի ժողովում (1140 թվական) նա որպես պաշտոնական մեղադրող քննադատել է Աբելյարի կոնցեպտուալիզմը։ Ավելի ուշ, արդեն որպես Պուատիեի եպիսկոպոս, նա հանդես է եկել Երրորդության դավանանքի մասին մեկնաբանությամբ, որով իր նկատմամբ հարուցել է հերետիկոսության մեղադրանքը։ Նրա հակառակորդները, որոնց թվում էր ազդեցիկ Սբ. Բեռնար Կլերվոյցին, նրան վերագրել են Երրորդության չորրորդ անձի (Քառորդության պնդում) ներդրումը։ Ժիլբերը, սակայն, կարողացել է ապացուցել մեղադրանքների սխալ լինելը, չի դատապարտվել և մինչև իր մահը պահպանել է եպիսկոպոսի կոչումը[4][5]։

Ժիլբերի հետևորդներն էին պոռետացիները (պոռետանցիները, լատին․՝ porretaniսխոլաստիկ ռեալիստների խումբը[5]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբեր Պոռետացին «Գիրք վեց սկզբունքների մասին» երկը հայտնի է եղել նաև միջնադարյան Հայաստանում և համարվել է Արիստոտելի տրամաբանական ուսմունքը պարզաբանող աշխատություն։

1334 թվականին Հակոբ Քռնեցին և Պետրոս Արագոնացին այն թարգմանել են հայերեն։

Վերջինս գրել է նաև այդ երկի մեկնությունը՝ «Համառօտ հաւաքումն վերլուծութեան վեցից սկզբնաց գրոց», որը հայերեն է թարգմանել Հակոբ Քռնեցին։

Գիրքը 1643 թվականին թարգմանել է նաև Ոսկան Երևանցին։

Այդ թարգմանությունների և Պետրոս Արագոնացու մեկնության ձեռագրերը պահվում են Մատենադարանում (ձեռագիր № 1646) և հայերեն ձեռագրերի այլ հավաքածուներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  3. 3,0 3,1 3,2 https://commons.wikimedia.org/wiki/File:Gilbert_de_la_Porr%C3%A9e_et_disciples.jpg
  4. «Гильберт Порретанский». www.hrono.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  5. 5,0 5,1 «ГИЛЬБЕРТ ПОРРЕТАНСКИЙ». www.pravenc.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլբեր Պոռետացի» հոդվածին։