Ժան Ժակ Ամպեր
Ժան Ժակ Ամպեր Jean-Jacques Ampère | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1800[1][2][3][…] Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | մարտի 27, 1864[4][3][7][…] (63 տարեկան) Պո[3][6] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, գրող, պրոֆեսոր, գրական քննադատ, գրող ճանապարհորդ, գրականության պատմաբան, կլասիցիստ և գրադարանավար |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[9] և Փարիզի համալսարան |
Պաշտոն(ներ) | seat 37 of the Académie française?[5] |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Ակադեմիա դելա Կրուսկա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[10], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Հայր | Անդրե Մարի Ամպեր[4] |
Մայր | Ժյուլի Կարոն |
Jean-Jacques Ampère Վիքիպահեստում |
Ժան Ժակ Ամպեր (ֆր.՝ Jean-Jacques Ampère, օգոստոսի 12, 1800[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 27, 1864[4][3][7][…], Պո[3][6]), ֆրանսիացի գրականագետ, պատմաբան, ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերի որդին։
Հեղինակել է ուսումնասիրություններ ֆրանսիական գրականության պատմության, ինչպես նաև՝ Դանթեի ստեղծագործության, գերմանական և սկանդինավյան էպոսների մասին[11]։
Փարիզում Ամպերը դասավանդել է Սորբոնում, 1848 թվականից եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
1841 թվականին Ամպերն իր ընկերների հետ, որոնց թվում էր Պրոսպեր Մերիմեն, այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այնուհետև՝ Հունաստան և Իտալիա։ Այդ ճանապարհորդության արդյունքում 1848 թվականին Ամպերը հրատարակում է «Հունաստանը, Հռովմը և Դանտեն» (Grèce, Rome et Dante) աշխատությունը, որը Ֆրանսիայում մեծ հետաքրքրություն է առաջացնում Դանտեի ստեղծագործության հանդեպ։
Դրանից հետո և մինչև իր մահանալը նա աշխատում էր «L’Histoire romaine à Rome» մոնումենտալ գործի վրա, ինչպես նաև հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն։ Ամպերի բոլոր ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց առողջ քննադատությամբ, լայնախոհությամբ և պարզ, համակրելի շարադրությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ 7,0 7,1 7,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ RKDartists
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Annuaire prosopographique : la France savante
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ 472-473
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1800 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1864 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրականագետներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին