Ժաննա Կեֆերի նկարը (նկար, Կնոպֆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Կեֆերի նկարը
տեսակգեղանկար
նկարիչFernand Khnopff?
տարի1885[1]
բարձրություն800 միլիմետր
լայնություն800 միլիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԳեթի կենտրոն[1]
հավաքածուՓոլ Գեթթի թանգարան
Ծանոթագրություններ

«Ժաննա Կեֆերի նկարը» (ֆր.՝ Jeanne Kéfer), բելգիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆեռնան Կնոպֆի (Fernand Khnopff, 1858-1921) վրձնին պատկանող նկար։ Հեղինակը նկարը ստեղծել է 1885 թվականին։ Այժմ կտավը պահպանվում և ցուցադրվում է լոսանջելեսյան Փոլ Գեթթի թանգարանում։ Նկարի չափերն են՝ 80×80 սմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Կեֆերը ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 14-ին բելգիական Իսկել կոմունայում։ Նա դաշնակահարուհի Մելանի Անտուանետ վան դեն Բրուկի (Melanie Antoinette van den Broeck) և դիրիժոր Գյուստավ Կեֆերի դուստրն է։ Այս ընտանիքի մոտ ընկերն էր նկարի հեղինակ Ֆեռնան Կնոպֆը[3]։

«Ժաննա Կեֆերի նկարը» հեղինակը նպակադրվել էր ցուցադրել Բրյուսելի «Հասարակություն ХХ» (Les XX) սալոնում 1885 թվականին։ Սակայն Ֆեռնան Կնոպֆը չհասցրեց նկարը ավարտին հասցնել, ուստի հեղինակը նկարը հասարակության համար ցուցադրեց հաջորդ տարվա «Հասարակություն ХХ» սալոնին՝ 1886 թվականին։ Մի տարի անց նկարը ցուցադրվեց Անտվերպենում կազմակերպված անկախ արվեստի ցուցահանդեսի (L'Art Indépendant) ժամանակ։ Դրանից հետո մասնակցեց մի շարք եվրոպական քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներին՝ Լոնդոն (1892), Ֆլորենցիա (1896-1897) և Մյունխեն (1898): «Ժաննա Կեֆերի նկարը» դրական ընդունելության արժանացավ քննադատների կողմից, որոնք բարձր գնահատեցին հեղինակի տաղանդն ու վարպետությունը[3]։

Ստեղծելուց և ցուցադրություններից հետո նկարը պատկանեց Գյուստավ Կեֆերին՝ Ժաննա Կեֆերի հորը։ Դրանից հետո այն անցավ փարիզցի Հյուգո Էնգլիին (Hugo Engle): 1957 թվականից նկարը գտնվում էր Շվեդիայում՝ ստոկհոլմյան Ռապպս (Rapps Konsthandel) պատկերասրահում։ 1987 թվականին նկարը Շվեդիայում անհատական հավաքածուում էր գտնվում։ Այն մնաց այս կարգավիճակով ընդհուպ մինչև 1997 թվականը։ Դրանից հետո «Ժաննա Կեֆերի նկարը» ստեղծագործությունը գնեց Լոս Անջելեսի Փոլ Գեթթի թանգարանը Լոնդոնում կայացած «Քրիստիս» աճուրդի ժամանակ[4]։

Փոլ Գեթթի թանգարանում կատարած ռենտգենագրության ժամանակ պարզվեց, որ նկարի նախնական տարբերակում Ժաննա Կեֆերի ձախ ձեռքին եղել է սպիտակ ծաղիկներով ծաղկեփունջ (կամ մեկ մեծ ծաղիկ)։ Ավարտական փուլի ժամանակ Ֆեռնան Կնոպֆը հրաժարվեց նկարի վրայի այդ դետալից[3][5]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Կեֆերը նկարում պատկերված է կանգնած. նա սանդղամուտքի փակ դռան մոտ է կանգնած։ Աղջիկը նայում է ուղիղ դիտողին։ Նրա փոքրիկ հասակը (համեմատած բարձր դռան հետ) խորհրդանշում է անպաշտպանությունը արտաքին աշխարհի նկատմամբ[2]։

Գյուստավ Կեֆերի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ նրա այդ ժամանակներին բնորոշ ոճը անգլիացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի թողած ազդեցության հետևանքն է։ Վերջինս որոշ ժամանակ աշխատել է Բրյուսելում և մանսնակցել է «Հասարակություն ХХ» սալոնի առաջին ցուցադրությանը, որը կայացել է 1884 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.getty.edu/art/collection/objects/104858/fernand-khnopff-jeanne-kefer-belgian-1885/
  2. 2,0 2,1 «Jeanne Kéfer — Fernand Khnopff, 1885» (HTML) (անգլերեն). The Getty Museum. Վերցված է 15.11.2013-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Michel Draguet Fernand Khnopff: Portrait of Jeanne Kéfer. — Los Angeles: Getty Publications, 2004. — 108 с. — ISBN 978-0-89236-730-6
  4. «Museum Collection Provenance: Fernand Khnopff — Jeanne Kéfer» (HTML) (անգլերեն). The Getty Museum. Վերցված է 15.11.2013-ին.
  5. Masterpieces of Painting in the J. Paul Getty Museum. — Los Angeles: Getty Publications, 2004. — С. 119. — 128 с. — ISBN 978-0-89236-710-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]