Ուոլթեր Թևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևիս Ուոլթերից)
Ուոլթեր Թևիս
անգլ.՝ Walter Tevis
Ծնվել էփետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[4]
Վախճանվել էօգոստոսի 8, 1984(1984-08-08)[1][2][3][…] (56 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք
ԳերեզմանԿենտուկի
Մասնագիտությունգրող, վիպասան, համալսարանի դասախոս և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿենտուկիի համալսարան
Ժանրերֆանտաստիկա
ԱշխատավայրՕհայոյի համալսարան
Կայքwaltertevis.org

Ուոլթեր Սթոուն Թևիս (անգլ.՝ Walter Stone Tevis, փետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[4] - օգոստոսի 8, 1984(1984-08-08)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի ֆանտաստ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Թևիսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում և մեծացել Սանսեթ շրջանում։ Տասը տարեկանում ծնողները ստիպված են եղել նրան մեկ տարով հանձնել Սթենֆորդի մանկական առողջարան, իսկ իրենք գնացել են Կենտուկի նահանգի Մեդիսոն շրջան, որտեղ ընտանիքը հողամաս է ստացել։ Երբ Ուոլթերը 11 տարեկան էր, նա ինքնուրույն գնացքով եկել է ծնողների մոտ։

Երկրորդ աշխարհամարտի ավարտին 17-ամյա Թևիսը Խաղաղ օվկիանոսում ծառայել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի «Գամիլտոն» նավակողի հյուսնի օգնական։ Ծառայությունն ավարտելուց հետո՝ 1945 թվականին, ավարտել է դպրոցը և ընդունվել Կենտուկիի համալսարան։ Այնտեղ նա ստացել է անգլերեն գրականության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ուսման ժամանակ Թևիսն աշխատել է բիլիարդի սրահում և նույնիսկ պատմվածք գրել բիլիարդի մասին՝ «The Big Hustle», որը հրատարակվել է 1955 թվականին «Collier's» ամսագրում։

Թևիսի պատմվածքները հայտնվել են նաև «Cosmopolitan», «Esquire», «Galaxy Science Fiction», «Playboy», «Redbook» և «Saturday Evening Post» ամսագրերում։

Թևիսի անդրանիկ վեպը՝ «The Hustler», լույս է տեսել 1959 թվականին։ Դրան հաջորդել է 1953 թվականին հրատարակված «The Man Who Fell to Earth» վեպը։ 1965 թվականից մինչև 1978 թվականը Թևիսն Օհայոյի համալսարանում դասավանդել է անգլերեն գրականություն և ստեղծագործական գրարվեստ։

Թևիսի վեց վեպերից երեքն էկրանավորվել է։ 2020 թվականին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունն էկրանավորել է 1989 թվականին գրված «Թագուհու գամբիտը» վեպը և նկարահանել 7 սերիայից բաղկացած մինի սերիալ։

1984 թվականին Թևիսը մահացել է թոքի քաղցկեղից և թաղվել Ռիչմոնդում (Կենտուկի նահանգ)։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #10757554X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]