Թռչնապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թռչնապատկեր, քանդակային և նկարչական կերպավորումով զարդապատկեր։

Տարածված է բոլոր մշակույթներում։ Հայաստանում թռչնապատկերներ հանդիպում են սկսած քարի դարից (ժայռապատկերներ)։ Ունեցել են խորհրդանշական (ծիսական, կնքագիտական, տոհմա-զինանշանային և այլն) և գեղարվեստական նշանակություն։ Լայնորեն կիրառվել են միջնադարյան պատկերազարդ ձեռագրերի խորաններում, անվանաթերթերում ու լուսանցքներում, կրոնական ու աշխարհիկ շենքերի որմերին, կոթողների և խաչքարերի վրա։ Միջնադարի հայ հեղինակները (Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի և արագիլի պատկերով թաս, ջնարակած կավ (Դվին, XIII դար, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան) ուրիշներ) խորանների թռչնապատկերները (նաև կենդանիների, բույսերի պատկերները) համարել են Հին և Նոր կտակարանների այլաբանություն։ Ձեռագրերում թռչունները, անկախ խորհրդանշական իմաստից, թռչնապատկեր Թանադն վանքի Սուրբ Ստեփանում եկեղեցու հարավային ճակատին, բարձրաքանդակ (XIII դար) պատկերվել են սխեմատիկ-ոճավորված (Վասպուրականի մանրանկարչության դպրոց), ոճավորված՝ հիմնականում պահպանելով բնական ձևը (մանրանկարչության դպրոցների մեծ մասում) և ընդհուպ մոտենալով բնական պլաստիկ ձևերին (Կիլիկիայի մանրանկարչության դպրոց)։ Մեր ժամանակներում թռչնապատկերներն օգտագործվում են գրքի ձևավորման ասպարեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png