Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)
Եկեղեցի

եկեղեցին հարավ-արևելքից

ՏեղադրությունՓիփ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԹուրքական գոմ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԲազիլիկ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1849 թ.
Առանձնահատկություններ
Երկարություն22 մետր
Լայնություն12 մետր
##Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Ադրբեջան)
Set01-church1.svg
##Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°33′11″ հս․ լ. 46°00′32″ ավ. ե.HGЯO

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի է Փիփ գյուղում։ Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թ.-ին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թ.-ին ժողովրդի և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով[1][2][3]: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան[4][5], որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թ.-ին եկեղեցին նորոգվել է[6] և գործել մինչև 1928 թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել։ Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թ.-ին թվագրվող արձանագրությունն է՝ «ՌՄՂԸ թվին»[7]: Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայությանը բռնագաղթեցնելուց հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ Բաքվի իշխանությունները այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3814, թ. 105:
  2. «Արձագանք», 1886, N 23, էջ 329։
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 265։
  4. «Արձագանք», 1886, N 23, էջ 329-330։
  5. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296-298։
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3836, թ. 40-41։
  7. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296։