Թոմաս Քլեստիլ
| Թոմաս Քլեստիլ | |
| Կուսակցություն՝ | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Վիեննայի համալսարան, Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան[1] և Q15431708? |
| Գիտական աստիճան՝ | Diploma of Business Administration?[1] (1957) և Q24541494?[1] (1957) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1932[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[1] |
| Վախճանի օր | հուլիսի 6, 2004[1][2][3][…] (71 տարեկան) |
| Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[1] |
| Թաղված | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Edith Klestil? և Margot Klestil-Löffler? |
| Զավակներ | Stefan Klestil? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Թոմաս Քլեստիլ (գերմ.՝ Thomas Klestil, նոյեմբերի 4, 1932[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[1] - հուլիսի 6, 2004[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ Ավստրիայի նախագահը 1992 թվականից 2004 թվականը։ Մահացել է երկրորդ նախագահական ժամկետի ավարտից 2 օր առաջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է աշխատավորի ընտանիքում։ Կրթություն է ստացել Վիեննայի համալսարանի տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետում։ 1957 թվականին ստացել է գիտությունների դոկտորի կոչում։ Ընդունվել է պետական ծառայության, աշխատել է ինչպես Ավստրիայում, այնպես էլ արտասահմանում։ Դիվանագիտական ծառայության մեջ լինելով՝ 1978-1982 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ում Ավստրիայի դեսպանի պաշտոնը, 1982-1987 թվականներին՝ ՄԱԿ-ում Ավստրիայի լիազոր ներկայացուցչի պաշտոնը։
Ավստրիայի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության կողմից 1992 թվականին առաջադրվել է Ավստրիայի նախագահի պաշտոնում, այդ պաշտոնում վերընտրվել է 1998 թվականին։ Բացեիբաց հանդես է եկել Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի ներքաղաքական կուրսի դեմ։

2004 թվականի հուլիսի 5-ին, նրա նախագահական լիազորությունների ավարտից երեք օր առաջ, Թոմաս Քլեստիլի մոտ սրտամկանի ինֆարկտ է տեղի ունեցել[6]։ Թոմաս Քլեստիլը մահացել է հուլիսի 6-ին, տեղական ժամանակով 23:33-ին, Վիեննայի Allgemeines Krankenhaus կենտրոնական հիվանդանոցում ներքին օրգանների գործունեության ձախողման պատճառով[7]։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ավստրիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմը և Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Dipl.-Kfm. Dr. Thomas Klestil(ավստր․) — Österreichisches Parlament, 2007.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexbaf8.html?statne-vyznamenania-udelene-v-rokoch-19931998
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ «Скончался президент Австрии Томас Клестиль». Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Томас Клестиль исполнял свой долг до последнего вздоха, заявил его преемник». Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ BBC NEWS | Europe | Funeral held for Austrian leader
- ↑ Štátne vyznamenania udelené v rokoch 1993—1998(սլովակ.)
- ↑ Указ Президента України № 1133/98 від 13 жовтня 1998 року «Про нагородження відзнакою Президента України „Орден князя Ярослава Мудрого“»(ուկր.)
- ↑ JOURNAL OFFICIEL DE LA REPUBLIQUE ALGERIENNE N° 38
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քլեստիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2004 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ավստրիայի նախագահներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Ավստրիացի տնտեսագետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ