Թոմաս Քեմփբել
Թոմաս Քեմփբել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1777[1][2][3][…] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 15, 1844[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Բոլուն սյուր Մեր |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, երաժշտագետ, գրող և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Գլազգոյի համալսարան և University of Edinburgh School of Law? |
Աշխատավայր | The New Monthly Magazine? |
Thomas Campbell (poet) Վիքիպահեստում |
Թոմաս Քեմփբել (անգլ.՝ Thomas Campbell,հուլիսի 27, 1777[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 15, 1844[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր), շոտլանդացի բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Քեմփբելը ծնվել է 1777 թվականի հուլիսի 27-ին՝ Գլազգոյում։ Սերել է ժամանակին հայտնի, սակայն սնանկացած գերդաստանից։ Սովորել է Գլազգոյի համալսարանում,1797 թվականին Էդինբուրգում իրավունք է ուսումնասիրել[4]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Քեմփբելը ճանաչվել է անգլիական և շոտլանդական պատմական թեմաներ արծարծող բալլադներով, դրանցից են «Գլենարա»-ն (անգլ.՝ Glenara) և «Ուլլինն ու դուստրը» (անգլ.՝ Ballad of Lord Ullin’s Daughter)։ 1799 թվականին հրատարակել է կլասիցիզմի ավանդույթներով գրված դիդակտիկ պոեմ՝ «Հույսի ուրախությունները»(անգլ.՝ The Pleasures of Hope)։ Այս պոեմում նա դեմ է արտահայտվել Լեհաստանի բաժանմանը, անդրադարձել է պատերազմի սարսափին,ստրկության ու ստրկավաճառության դառն իրողություններին։ Քեմփբելը հեղինակել է «Հերթրուդան Վայոմինգից» լիրիկական պոեմը, որը նկարագրում է Նոր Աշխարհի երիտասարդ բնակիչների կյանքը։ Լինելով լիբերալ և Ֆրանսիական Մեծ հեղափոխության կողմնակից՝ նապոլեոնյան պատերազմների ընթացքում Քեմփբելը անցել է հայրենասերների՝ կոնսերվատորների շարքերը։
1800 թվականին Քեմփբելը շրջագայել է Եվրոպայում, Գերմանիայում հանդիպել է Կլոպշտոքին և այլ հայտնի գրական դեմքերի, Գերմանիայում ականատես է եղել նապոլեոնյան պատերազների մի քանի դրվագների։ Այստեղ նա գրել է իր լավագույն բանաստեղծություններից մի քանիսը, ընդ որում՝ «The Exile of Erin»-ը գրվել է Համբուրգում իռլանդացի ներգաղթյալների հետ հանդիպումից ազդված։ 1812 թվականին նա Լոնդոնում մի շարք դասախոսություններ է կարդացել պոեզիայի վերաբերյալ, սըր Ուոլթեր Սքոթը նրան հորդորել է դառնալ Էդինբուրգի համալսարանի գրականության ամբիոնի թեկնածու։ 1814-ին Քեմփբելը մեկնել է Փարիզ։ 1820-ին նա ստանձնել է New Monthly Magazine- ի խմբագրի պաշտոնը, և նույն թվականին կատարել մեկ այլ շրջագայություն Գերմանիայում։ 1834-թվականին նա մեկնել է Փարիզ և Ալժիր, որտեղ գրել է «Նամակներ հարավից» (տպ. 1837)[5]: Քեմփբելի կինը մահացել է 1828 թվականին։ Նրա երկու որդիներից մեկը մահացել է մանկության տարիներին, իսկ մյուսը՝ խելագարվել։ Հոգեպես և ֆիզիկապես վատառողջ լինելով՝ Քեմփբելը աստիճանաբար մեկուսացել է հասարակությունից։ Մահացել է Բոլուն քաղաքում 1844 թվականին և թաղվել Վեստմինստերյան աբբայությունում։
Հանրաճանաչ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոն վերադառնալուց հետո մեծ ճանաչում են գտել Քեմփբելի հատկապես այս երկու պիեսները՝ «Lochiel’s Warning» և «Hohenlinden» (Հոհենլինդենի ճակատամարտի մասին)[6]։ Վերջինս համարվել է անգլիական պոեզիայում ճակատամարտերի նկարագրության առումով ամենապոետիկ ու ազդեցիկ ստեղծագործություններից մեկը։ Այս շրջանում են գրվել նաև Քեմփբելի ռազմահայրենասիրական երգերը(«Ye mariners of England» и «Battle of the Baltic»), որոնց համար նա թոշակ է ստացել։
1809 թվականին հրատարակվել է Քեմփբելի երկրորդ մեծ պոեմը՝ «Gertrude of Wyoming, a Pennsylvanian tale»։
Գրաքննական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմփբելը հանդես է եկել նաև որպես քննադատ, առավել հայտնի է նրա «Specimens of the British poets» աշխատությունը։
Քեմփբելը Լոնդոնի համալսարանի հիմնադիրներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ https://www.britannica.com/biography/Thomas-Campbell-British-poet
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ https://www.poemhunter.com/thomas-campbell/biography/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Венгерова, Зинаида Афанасьевна. «ЭСБЕ/Кемпбелль, Томас».
- Bates, William. «The Maclise Portrait-Gallery». https://en.wikisource.org/wiki/The_Maclise_Portrait-Gallery/Thomas_Campbell. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քեմփբել» հոդվածին։ |
|