Jump to content

Թոմաս Ռոուլենդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ռոուլենդսոն
անգլ.՝ Thomas Rowlandson
Ծնվել էհուլիսի 13, 1757(1757-07-13)[1]
ԾննդավայրԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Վախճանվել էապրիլի 21, 1827(1827-04-21)[2][3][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[6] և Soho Academy?
Մասնագիտությունծաղրանկարիչ, նկարիչ, նկարազարդող, կոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճռոմանտիզմ
ԶավակներDorothy Rowlandson?[7]
 Thomas Rowlandson Վիքիպահեստում

Թոմաս Ռոլենդսոն (անգլ.՝ Thomas Rowlandson. հուլիսի 13, 1757(1757-07-13)[1], Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - ապրիլի 21, 1827(1827-04-21)[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, ծաղրանկարիչ, գրքեր պատկերազարդող:

Թոմաս Ռոուլենդսոնը ծնվել է Լոնդոնի Old Jewry/ Հին հրեական շրջանում: Նրա հայրը՝ Ուիլյամը, ջուլհակ էր, զբաղվում էր նաև տեքստիլ արդյունաբերության ապրանքների առևտրով, սակայն 1759 թվականին սնանկ ճանաչվեց։

Թոմասը դպրոցն ավարտելուց հետո դարձել է Արվեստների թագավորական ակադեմիայի ուսանող։ Այդտեղ ուսանել է վեց տարի, բայց այդ ժամանակի մոտ մեկ երրորդն անցկացրել է Փարիզում, որտեղ նա,արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով, սովորել է Ժան-Բատիստ Պիգալի մոտ: Ընդ որում՝ հաճախ էր այցելում եվրոպական քաղաքներ:

1775 թվականին նկարել է «Դալիլայի այցը Սամսոնին բանտում» կտավը (անգլ.՝ Delilah visiting Samson in Prison ), հետագա տարիներին ստեղծել դիմանկարներ ու բնանկարներ: Նրա մասին սկսեցին խոսել որպես խոստումնալից նկարչի։ Սակայն հանգուցյալ մորաքրոջից որպես ժառանգություն ստացած 7000 ժառանգությունը անսպասելիորեն միջամտել է Ռոուլենդսոնի ճակատագրին: Վերջինս դադարել է ստեղծագործել՝ պարզապես կյանք անելով իր ունեցվածքով, բայց շուտով տարվելով մոլախաղերով՝ աղքատացել է։ Եվ իր բյուջեն լրացնելու համար նորից սկսել է նկարել. ընդսմին՝ հիմնականում ծաղրանկարներ էր անում:

Դոկտոր Սինտաքսի մասին Ուիլյամ Քոմբի պոեմները՝ Ռոուլանդսոնի նկարազարդումներով, ժամանակին չափազանց տարածված էին: Լայն տարածում ունեին նաև նրա էրոտիկ գծանկարներն ու ծաղրանկարները։

Ռոուլենդսոնը մահացել է 1827 թվականին, երկարատև հիվանդությունից հետո։ Նա թաղվել է Քովենթ Գարդենի Սուրբ Պողոս եկեղեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert R. Wark, Drawings by Thomas Rowlandson in the Huntington Collection (illustrazioni di Thomas Rowlandson della collezione Huntington), San Marino, 1975, ISBN 0-87328-065-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ռոուլենդսոն» հոդվածին։