Մակասարի ձեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տղամարդ, որի մազերը հարդարված են մակասարի ձեթով, 1903-1914 թվականներ:

Մակասարի ձեթ, մոխրագույն բուսական յուղ, որն օգտագործվում է մազերի աճեցման և հարդարման մեջ: Տարածված է եղել 19-րդ դարի Անգլիայի տղամարդկանց շրջանում, իսկ 20-րդ դարի սկզբից՝ որպես մազերի կոնդիցիոներ[1]:

Մակասարի ձեթը տարբեր տեսակի բուսական յուղերի խառնուրդ է: Մակասարի ձեթի բաղադրության մեջ է մտնում կոկոսի և արմավենու յուղ (հիմնական բաղադրիչ), իլանգ-իլանգի եթերային յուղ, եգիպտացորենի ձեթ, երիժնակի յուղ և վիտամինային կոմպլեքս[2]: Իր անունն ստացել է Ինդոնեզիայի Մակասար քաղաքի պատվին, որտեղից ստանում էին մակասարի յուղի բաղադրիչները (ի սկզբանե հիմնական բաղադրիչը ցեյլոնյան կաղնին էր կամ մակասարյան ծառը՝ Schleichera oleosa[3]): Յուղը արտահանվում էր Անգլիա, որտեղ այն բուրահաղորդում էին և վաճառում որպես մազերի օգտակար քսուք և գովազդում որպես ճաղատացման դեմ միջոց:

Բանաստեղծ Ջորջ Բայրոնը իր «Դոն Ժուան» պոեմում հիշատակում է մակասարի ձեթը. «Ես նրա բարձր պարգևը կարող եմ համեմատել միայն քո ձեթի հետ, դյութիչ Մակասար»: «Ալիսը հայելու աշխարհում» աշխատության մեջ Լուիս Քերոլը պատմում է «Ռոլանդի մակասարի ձեթի» մասին:

Յուղը շատ ճարպոտ է և դժվար է չորանում: Ձեթի տարածման հետ տնային տնտեսուհիները փափուկ կահույքի գլխակալները ստիպված էին պատել հատուկ անձեռոցիկներով, որ երեսքաշի վրա չմնային յուղային հետքեր[4]: Ժամանակի ընթացքում այդ անձեռոցիկներն սկսեցին անվանել համակամասարներ: Այժմ այսպիսի անձեռոցիկներ կամ կտորներ են օգտագործում ինքնաթիռների, գնացքների և ավտոբուսների նստատեղերին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Men's Hair Care Lesson: How Conditioner Works»։ Detailsformen.com 
  2. «Ylang-ylang essential oil information»։ Essentialoils.co.za։ 2014-05-29 
  3. Ghosh P, Chakraborty P, Mandal A, Rasul M G, Chakraborty Madhumita, Saha A (март 2011)։ «Triterpenoids from Schleichera oleosa of Darjeeling Foothills and Their Antimicrobial Activity»։ Indian Journal of Pharmaceutical Sciences 73 (2): 231–233։ PMC 3267311։ PMID 22303070։ doi:10.4103/0250-474x.91568 
  4. Charles Dickens, Sketches by Boz 1836: Tales: Ch 4, The Tuggses at Ramsgate

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]