Թոմաս Մյունցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մյունցեր
գերմ.՝ Thomas Müntzer
Դիմանկար
Ծնվել էմոտ 1489[1][2][3][…]
ԾննդավայրStolberg, County of Stolberg, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմայիսի 27, 1525[4]
Մահվան վայրMühlhausen, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Կրոնանաբապտիզմ
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Ալմա Մաթեր Վիադրինա
Գիտական աստիճանMagister Artium?
ԵրկերQ2107480?
Մասնագիտությունքահանա, հեղափոխական, աստվածաբան, բողոքական բարեփոխիչ և երգերի հեղինակ
ԱմուսինOttilie Müntzer?[4]
Կայքthomas-muentzer.de
Commons-logo.svg Thomas Müntzer Վիքիպահեստում

Թոմաս Մյունցեր (գերմ.՝ Thomas Müntzer, մոտ 1489[1][2][3][…], Stolberg, County of Stolberg, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 27, 1525[4], Mühlhausen, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), գերմանացի հեղափոխական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախոս։

Սկզբում եղել է Մարտին Լյութերի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվորեն մասնակցել է 1520-ական թթ․ Գերմանիայում ծավալված հեղափոխական իրադարձություններին։ 1521-ին Չեխիայում հրատարակել է «Պրագայի մանիֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափոխական ուսմունքի հիմնադրույթները, ժողովրդին կոչ արել վերածնել և զարգացնել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղացիական պատերազմի պարտությունից հետո գերվել և մահապատժի է ենթարկվել։ Մյունյցերիի կրոնափիլիսոփայական պանթեիստական ուսմունքն ուղղված էր քրիստոնեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մյունցերի պանթեիզմը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մյունցերի Ռեֆորմացիան դիտում էր որպես հասարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժողովրդական հեղափոխությամբ հաստատել «աստվածային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագործում։ Մյունցերիի հասարակական-քաղաքական ծրագիրը Ֆրիդրիխ էնգելսը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակայությամբ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Early Modern Letters Online
  3. 3,0 3,1 Muziekweb
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 650 CC BY-SA icon 80x15.png