Թոմաս Դյուինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Դյուինգ
Thomas Dewing.jpg
Ծնվել էմայիսի 4, 1851(1851-05-04)[1][2][3]
ԾննդավայրՄասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 5, 1938(1938-11-05)[1][2][3] (87 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներQ17492125?
ՈւսուցիչԳուստավ Բուլանժե
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինMaria Oakey Dewing
Thomas Dewing Վիքիպահեստում

Թոմաս Դյուինգ (անգլ.՝ Thomas Wilmer Dewing, մայիսի 4, 1851(1851-05-04)[1][2][3], Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 5, 1938(1938-11-05)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-տոնալիստ[4], 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել 1851 թվականի մայիսի 4-ին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։

Դպրոցից հետո աշխատել է որպես վիմագրողի աշակերտ։ Այնուհետև սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում` լինելով Գուստավ Բուլանժեի և Ժյուլ Լեֆևրի աշակերտը։ 1878 թվականին վերադառնալով Միացյալ Նահանգներ` կանգ է առել Բոստոնում։ 1880 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել և ամուսնացել է նկարչուհի Մարիա Օկիի հետ։ 1881 թվականին սկսել է դասավանդել Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի գեղարվեստական դպրոցում։ 1885-1905 թվականներին կնոջ հետ ամառներն անց է կացրել Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքի գեղարվեստական գաղութում։

1888 թվականին Թոմաս Դյուինգն ընտրվել է որպես Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ: 1898 թվականին դարձել է 10 ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը, ովքեր 1897 թվականին առանձնացել էին Ամերիկացի նկարիչների միությունից: 1899 թվականին Դյուինգը դարձել է Բնանկարիչների միության անդամ (անգլ.՝ Society of Landscape Painters), որը հիմնդարվել էր հենց նույն թվականին և որտեղ նա աշխատել է ուրիշ նկարիչ-տոնալիստների հետ:

1920 թվականից հետո դադարեցրել է նկարել և կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր տանը Նյու Հեմփշիր նահանգի Կորնիշ քաղաքում: Մահացել է 1938 թվականին Նյու Յորքում: Թաղվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Mount Auburn Cemetery գերեզմանատանը[5]:

Ամուսնացած է եղել նկարչուհի Մարի Օկի (Դյուինգի) հետ: Նրանց որդին մահացել է մանուկ հասակում: ունեցել են դուստր, Էլիզաբեթը, ով ծնվել է 1885 թվականին:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուինգի աշխատանքները պահվում են շատ թանգարաններում, մասնավորապես, Սմիթսոնյան ինստիտուտի արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում, Ջոն Գելաթլիի (անգլ.՝ John Gellatly), Չարլզ Ֆրիրի և այլ կոլեկցիոներների հավաքածուներում[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]