Մարիա Օկի Դյուինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Օկի Դյուինգ
Ծնվել է1845[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1927(1927-12-13)[4][5]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
ԱմուսինԹոմաս Դյուինգ[7]
 Maria Oakey Dewing Վիքիպահեստում

Մարիա Օկի Դյուինգ (անգլ.՝ Maria Oakey Dewing, ի ծնե՝ Մարիա Ռիչարդս Օկի, անգլ.՝ Maria Richards Oakey, 1845[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 13, 1927(1927-12-13)[4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի նկարչուհի, Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա գեղարվեստի դպրոցի հիմնադիրներից մեկը։ Եղել է նկարիչ Թոմաս Դյուինգի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1845 թվականի հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում, եղել է Ուիլյամ Ֆրենսիս Օկիի և Սալլի Սալիվան Օկիի ընտանիքի հինգերորդ երեխան (ընտանիիքում կար տասը երեխա)։

Սկսել է սովորել 1866 թվականից Նյու Յորքի Cooper Union School of Design դպրոցում, որտեղ ամերիկացի բազմաթիվ նկարիչների մոտ ուսանել է մինչև 1870 թվականը[8]։ Այստեղ սովորել է նաև նրա ընկերուհի և ապագա նկարչուհի Հելենա դե Քեյ Գիլդերը[9]։ 1871-1875 թվականներին Մարիան սովորել է Antique School of National Academy of Fine Arts դպրոցում՝ այդ ժամանակ դե Քեյի հետ տուն վարձելով։ Գեղանկարչության դասեր է ստացել նկարիչ Ջոն Լա Ֆարժից։ Նրա առաջին աշխատանքները ցուցադրվել են Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1875 թվականին Օկին և այլ ուսանողներ հիմնել են Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգան (անգլ.՝ Art Students League of New York)։ Այդ նույն թվականին նրա աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի ժամանակ, որը Նյու Յորքում կազմակերպել էր Լա Ֆարժը։ 1875 թվականին որոշ ժամանակ սովորել է Ուիլյամ Հանթի մոտ (անգլ.՝ William Morris Hunt), իսկ 1876 թվականին՝ Տոմա Կուտուրի։

Մարիա Դյուինգը եղել է 1877 թվականին ձևավորված Ամերիկացի նկարիչների միության առաջին անդամներից մեկը։ 1881 թվականին նա ամուսնացել է նկարիչ Թոմաս Դյուինգի հետ։ 1885-1905 թվականների ամառները նրանք միասին անցկացրել են Նյու Հեմփշիր նահանգի Քորնիշ քաղաքի գեղարվեստական ճամբարում։ Երկուսն էլ մոլի այգեգործներ էին։ Իրենց աճեցրած ծաղիկները Մարիային ոգեշնչել են՝ ստեղծելու բնության թեմայով աշխատանքներ։ Մարիա Դյուինգի ստեղծագործությունները ցոցադրվել են 1893 թվականին Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ և 1901 թվականին Նյու Յորքի Բուֆֆալոյում պանամերիկյան ցուցահանդեսում, որոնցում նա արժանացել է բրոնզե մեդալների։ 1907 թվականին կայացել է նրա անհատական ցուցահանդեսը Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում։

Մահացել է 1927 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում, Վաշինգտոն Սքվեր պուրակից ոչ հեռոը գտնվող West 8th փողոցի իր սեփական № 12 տանը[10]։ Թոմաս Դյուինգի հետ ունեցել են մեկ որդի, որը մահացել է մանուկ հասակում, և դուստր՝ Էլիզաբեթը՝ ծնված 1885 թվականին[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու աշխատանքները տեղ են գտել Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի, Արվեստի ազգային պատկերասրահի, Դետրոյթի արվեստի ինստիտուտի, Hood Museum of Art-ի (Հանովեր, Նյու Հեմփշիր)[11], Addison Gallery of American Art-ի (Անդովեր, Մասաչուսեթս)[8] հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Maria Oakey Dewing — 2008.
  2. 2,0 2,1 Maria Oakey Dewing
  3. 3,0 3,1 Maria Oakey Dewing
  4. 4,0 4,1 4,2 Maria Oakey DewingOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Pokinski D. F. Dewing, Maria Oakey // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2090154
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2008.
  7. Union List of Artist Names — 2019.
  8. 8,0 8,1 8,2 Carol Kort; Liz Sonneborn. A to Z of American Women in the Visual Arts. Infobase Publishing; 1 January 2002. 978-1-4381-0791-2. p. 54.
  9. Metropolitan Museum of Art. In Pursuit of Beauty: Americans and the Aesthetic Movement. Metropolitan Museum of Art; 1 January 1986. 978-0-87099-468-5. pp. 419–420.
  10. Maria Oakley Dewing Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.)
  11. «Search Artists / American Art». Smithsonian Institution. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Օկի Դյուինգ» հոդվածին։