Թոդ Ֆիլիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոդ Ֆիլիպս
Todd Phillips (29486703114).jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 20, 1970(1970-12-20)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, դերասան և կինոդերասան
IMDb։ID 0680846

Թոդ Ֆիլիպս (անգլ.՝ Todd Phillips, ի ծնե ազգանունը՝ Բանզլ (անգլ.՝ Bunzl), դեկտեմբերի 20, 1970(1970-12-20)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Առավել հայտնի է «Տղաները Վեգասում», «Ջոկեր» և «Բորատ» ֆիլմերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում՝ հրեաների ընտանիքում[3][4]։ Նրա ծնողները՝ Լորետա Ֆիլիպսը և Փիթեր Բանզլն են, ովքեր բաժանվել են, երբ Ֆիլիպսը դեռ երեխա էր և 16 տարեկան հասակում նա իր ազգանունը Բանզլից Ֆիլիպս է փոխել։ Քույրը դերասանուհի Ջիլ Գինզբերգն է։

Սովորել է New York University Film School-ում, որը թողել է, որպեսզի կենտրոնանա իր առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Hated: GG Allin and the Murder Junkies» վրա, որը պանկ ռոքեր GG Allin-ի կյանքի և մահվան մասին է։ Այդ ժամանակ նա աշխատում էր St. Mark’s Place փողոցում գտնվող շուրջօրյա վիդեո խանութում, որը մասնագիտացված է բաց և հազվագյուտ ֆիլմերի վաճառքի վրա։ Նա նաև HBO հեռուստաալիքի «Taxicab Confessions» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում վարորդներից մեկի դերն է կատարել[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ֆիլմը «Hated: GG Allin and the Murder Junkies»-ն է, որը փանկ ռոքեր GG Allin-ի մասին է։ Այս ֆիլմը նա ստեղծել է ուսանողական տարիներին, երբ սովորում էր New York University Film School-ում, որը դարձել է այդ ժամանակի ուսանողական շահույթապես ամենահաջողակ ֆիլմերից մեկը և նույնիսկ ցուցադրվել է որոշ կինոթատրոններում[6]։ Հաջորդ ֆիլմը դարձել է քոլեջի եղբայրության մասին՝ «Եղբայրության տուն» վավերագրական ֆիլմը, որը նա ստեղծել է Էնդրյու Գարլենդի հետ։ Պրեմիերան տեղի է ունեցել 1998 թվականին «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն ժյուրիի կողմից արժանացել է մրցանակի՝ անսովոր փաստագրական ֆիլմի համար[7]։ Այն արտադրել է HBO-ն, սակայն այդ հեռուստաալիքով երբեք եթեր դուրս չի եկել, քանի որ ֆիլմի նկարահանման մասնակիցներից շատերին վճարված չի եղել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994` Hated։ GG Allin & the Murder Junkies
  • 1998` Եղբայրության տուն / Frat House
  • 2000` Ճանապարհորդություն
  • 2000` Դառը-քաղցր մոթել
  • 2003` Հին դպրոց
  • 2004` Ստարսկի և Հատչ
  • 2006` Սրիկաների դպրոց
  • 2008` The More Things Change…
  • 2009` Տղաները Վեգասում
  • 2010` Վերջնաժամկետ
  • 2011` Խումար։ Մաս 2
  • 2013` Խումար։ Մաս 3
  • 2016` Պատերազմի շներ
  • 2019` Ջոկեր

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994՝ Hated։ GG Allin & the Murder Junkies
  • 1996՝ Screwed
  • 1997՝ Taxicab Confessions
  • 1998՝ Եղբայրության տուն
  • 2000՝ Դառը-քաղցր մոթել
  • 2003՝ Հին դպրոց
  • 2006՝ All the King's Men
  • 2006՝ Սրիկաների դպրոց
  • 2008՝ The More Things Change…
  • 2009՝ Տղաները Վեգասում
  • 2010՝ Վերջնաժամկետ
  • 2011՝ Խումար։ Մաս 2
  • 2012՝ Նախագիծ X
  • 2013՝ Խումար։ Մաս 3
  • 2015՝ Մթության շրջանները
  • 2016՝ Պատերազմի շներ
  • 2018՝ Աստղ է ծնվել
  • 2019՝ Ջոկեր

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994՝ Hated։ GG Allin & the Murder Junkies
  • 2000՝ Ճանապարհորդություն
  • 2003՝ Հին դպրոց
  • 2004՝ Ստարսկի և Հատչ
  • 2006՝ Բորատ
  • 2006՝ Սրիկաների դպրոց
  • 2009՝ Ճանապարհորդություն 2
  • 2010՝ Վերջնաժամկետ
  • 2011՝ Խումար։ Մաս 2
  • 2013՝ Խումար։ Մաս 3
  • 2016՝ Պատերազմի շներ
  • 2019՝ Ջոկեր

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000՝ Ճանապարհորդություն՝ սիրեկան ավտոբուսում
  • 2003՝ Հին դպրոց՝ Gang Bang Guy
  • 2009՝ Տղաները Վեգասում՝ Պարոն Քրիպի
  • 2010՝ Վերջնաժամկետ՝ Բարի
  • 2011՝ Խումար։ Մաս 2՝ Պարոն Քրիպի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. Paskin Willa։ «Zach Galifianakis Breaks His Silence About Mel Gibson»։ Vulture (en-us)։ Վերցված է 2019-12-28 
  4. Bloom Nate (2016-08-26)։ «celebrity jews»։ J. (en-US)։ Վերցված է 2019-12-28 
  5. «Todd Phillips keeps 'em laughing»։ Los Angeles Times (en-US)։ 2011-05-22։ Վերցված է 2019-12-28 
  6. «SuicideGirls»։ SuicideGirls։ Վերցված է 2019-12-28 
  7. «Todd Phillips- Director of Road Trip»։ www.dvdtalk.com։ Վերցված է 2019-12-28 
  8. «Главный приз Венецианского кинофестиваля достался «Джокеру»»։ Meduza.io։ meduza.io։ 23:34, 7 сентября 2019։ Վերցված է 2019-09-07 
  9. http://oscar.kinonews.ru/2007/#nom20
  10. http://globus.kinonews.ru/2010/#nom89

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]