Թեյանա Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեյանա Թեյլոր
Teyana Taylor Wikipedia.jpg
Թեյլորը 2008 թվականի հուլիսին տեղի ունեցած Diesel-ի նորաձևության շոուին։
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Teyana Taylor
Ի ծնե անունանգլ.՝ Teyana Meshay Jacqueli Shumpert
Նաև հայտնի է որպես
Ծնվել էդեկտեմբերի 10, 1990 (30 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2005–այժմ
Լեյբլ
Կապված
Կայքteyanataylor.com
Teyana Taylor Վիքիպահեստում

Թեյանա Մեշայ Ջաքելի Շամփերթ (անգլ.՝ Teyana Meshay Jacqueli Shumpert, ի ծնե՝ Թեյլոր (անգլ.՝ Taylor), դեկտեմբերի 10, 1990(1990-12-10), Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, պարուհի, պարուսույց, ռեժիսոր և մոդել[4]։ 2005 թվականին Թեյլորը պայմանագիր է կնքել ամերիկացի երաժիշտ Ֆարել Վիլյամսի Star Trak Entertainment լեյբլի հետ, մինչև իր առաջին մասնակցությունը MTV-ի «Իմ սուպեր քաղցր 16» (անգլ.՝ My Super Sweet 16) հեռուստաշոուում։ 2012 թվականի նա պայմանագիր է կնքել Քանյե Ուեսթի GOOD Music ձայնագրման լեյբլի հետ[5]։ Թեյլորն աշխատել է և երգեր է գրել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Աշերը, Քրիս Բրաունը և Օմարիոնը[6]։ Նա մասնակցել է նաև Քանյե Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy» ալբոմի ձայնագրմանը։ Թեյլորը նկարահանվել է VH1-ի «Թեյանա և Իման» (անգլ.՝ Teyana and Iman) ռեալիթի հեռուստաշոուին իր ամուսնու՝ NBA բասկետբոլիստ Իման Շամփերթի հետ միասին[7]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նա մեծացել է Նյու Յորքի Հարլեմ շրջանում և աֆրոտրինիդադական արմատներ ունի։ Թեյլորն իր մոր միակ զավակն է, այն ժամանակ, երբ նրա հայրը երկու որդի և մեկ դուստր ունի այլ հարաբերությունների արդյունքում։ Թեյամայի մայրն է իր ընտանիքի դաստիարակել նրան և, և նա էլ հիմա երգչուհու մենեջերն է[8]։ Թեյլորը սկսել է ելույթներ ունենալ 9 տարեկան հասակում։ Նա մասնակցել է տարբեր տաղանդների մրցույթների, ներառյալ «Ապոլլո» թատրոնի Բոլոր աստղերի տաղանդների ազգային որոնումը։ Սակայն երգչուհին երբեք չի կարողացել հաղթել։

Թեյլորի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Լորին Հիլը, Սթիվի Ուանդերը, Ջանեթ Ջեքսոնը և Մայքլ Ջեքսոնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, երբ Թեյանայի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, նրա ամուսինը՝ Իման Շամփերթն ինքնուրույն է ընդունել իրենց դստեր ծննդաբերությունը[9]։

2016 թվականի սեպտեմբերի 20-ին «Վենդի Ուիլյամսի շոուն» թոք շոուի ժամանակ Թեյլորը հայտարարել է, որ նա և Շամփերթը «հնարավոր է» գաղտնի ամուսնացել են, սակայն զույգը փաստացի չի ամուսնացել մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հարցազրույցից մոտ երկու շաբաթ անց[10][11]։

2020 թվականի հունիսի 12-ին Թեյլորը հաստատել է իր երկրորդ հղիությունն իր «Wake Up Love» երգի երաժշտական տեսահոլովակում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Misunderstanding of Teyana Taylor (2012)
  • VII (2014)[12]
  • K.T.S.E. (2018)
  • The Album (2020)[13][14]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարի եղբայրություն։ Վերադարձ տուն (2010)
  • Մադեայի մեծ երջանիկ ընտանիքը (2011)
  • Վարդերի խումբ II: Հաջորդ սերունդ (2012)
  • Դաժան ամառ (2012)
  • Մեկնարկը (2013)
  • Սիրո բաժինը (2013)
  • Եղբայրական սեր (2015)
  • Աստղ (2017-2018)
  • Ընդմիջումները (2017)
  • Քաղցրիկը։ Վեր կաց և պարիր (2018)
  • Թեյանա և Իման (2018)
  • Ընկնել հատակին (2018)
  • Երեկույթից հետո (2018)
  • Ծուղակը (2019)
  • Ուղևորություն դեպի Ամերիկա 2 (2020)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teyana Taylor (1 June 2013)։ «TEYANA M.J. SHUMPERT on Twitter: "Do I have to put my real name to get my vine Verified!!!!??? I love my jimmy Neutch name tho. 😤😒 someone help"»։ Twitter։ Վերցված է 1 August 2019 
  2. Aaron A. (1 August 2019)։ «ScHoolboy Q, YG & Ty Dolla $ign Turn Up The Drive-In For "Lies" Video»։ HotNewHipHop։ Վերցված է 1 August 2019 
  3. «Happy Birthday To New Rochelles Teyana Taylor»։ New Rochelle Daily Voice (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  4. Petrarca Emilia։ «Everything You Need to Know About Teyana Taylor, the Dancer in Kanye West's "Fade" Video»։ W Magazine (անգլերեն)։ Վերցված է 2018-06-04 
  5. «Teyana Taylor Signs to Kanye West's G.O.O.D. Music»։ Rap-Up.com։ 2012-05-14։ Վերցված է 2012-07-23 
  6. «Career 4»։ Urbanewsroom.com 
  7. «Edgemagazinesite Resources and Information.»։ Ww1.edgemagazinesite.com 
  8. «Early Life 1»։ Urbannewsroom.com 
  9. Dwyer Kelly (դեկտեմբերի 17, 2015)։ «Iman Shumpert delivered his daughter all on his own.»։ Yahoo.com։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015 
  10. French, Megan (սեպտեմբերի 21, 2016)։ «Teyana Taylor Reveals She's Married To Iman Shumpert»։ Usmagazine.com.։ Վերցված է հոկտեմբերի 1, 2016 
  11. Muhammad, Latifah (սեպտեմբերի 21, 2016)։ «Teyana Taylor Reveals She's Already Married To Iman Shumpert»։ Etonline.com.։ Վերցված է հոկտեմբերի 1, 2016 
  12. Baker Soren (նոյեմբերի 4, 2014)։ «Teyana Taylor "VII" Release Date, Cover Art, Tracklist & Album Stream»։ HipHopDX։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015 
  13. «Teyana Taylor and Kehlani Seduce Each Other 'Til the 'Morning' in Sexy New Track and Visual: Watch»։ Billboard։ November 2019։ Վերցված է 2019-11-01 
  14. «Teyana Taylor Drops Sensual Video for Kehlani-Assisted Track "Morning"»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-11-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]