Ուղևորություն դեպի Ամերիկա 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղևորություն դեպի Ամերիկա 2
անգլ.՝ Coming 2 America
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականմարտի 5, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրեյգ Բրյուեր
ՊրոդյուսերՔևին Միշեր
Սցենարի հեղինակKenya Barris?, Դևիդ Շեֆիլդ և Բերի Վ. Բլաուշտեյն
ԴերակատարներԷդի Մերֆի, Ջեյմս Էրլ Ջոնս, Shari Headley?, Carlos Arsenio Mendez Hall?, Jermaine Fowler?, Լեսլի Ջոնս, Թրեյսի Մորգան, Ուեսլի Սնայփս, Կիկի Լեյն և Թեյանա Թեյլոր
ԵրաժշտությունՆայլ Ռոջերս
Պատմվածքի վայրZamunda? և Քուինս
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն110 րոպե
ՆախորդՈւղևորություն դեպի Ամերիկա

«Ուղևորություն դեպի Ամերիկա 2» (անգլ.՝ Coming 2 America), ամերիկյան կինոկատակերգություն՝ ռեժիսոր Քրեյգ Բրյուերի կողմից, սցենարի հեղինակներն են Դեյվիդ Շեֆիլդը, Բարրի Ու. Բլաուշթեյնը և Քենյի Բերիսը։ «Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմի (1988) շարունակությունը։ Գլխավոր դերը խաղացել է Էդի Մերֆին։ Ֆիլմում նկարահանվել են նաև Արսենիո Հոլը, Ջերմեյն Ֆաուլերը, Լեսլի Ջոնսը, Շերի Հիդլին, Ջոն Էյմոսը, Թրեյսի Մորգանը, Ուեսլի Սնայփսը և Ջեյմս Էռլ Ջոնսը[2]։ Նա նշել Է Լուի Անդերսոնի վերջին կինոդիտումը նրա մահից առաջ՝ 2022 թվականի հունվարի 21-ին[3]։

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին[4], սակայն COVID-19 համավարակի պատճառով դուրս է եկել առցանց՝ հարթակում 2021 թվականի մարտի 5-ին։ Paramount Pictures ընկերությունը 125 մլն դոլարով վաճառել է ֆիլմի ցուցադրման իրավունքը Amazon-ին[5][6][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարի է անցել արքայազն Զամունդա Ակիմի՝ Քուինս կատարած այցից, որտեղ նա մեկնել էր հարսնացու գտնելու համար։ Զամունդայի թագավոր Ջաֆեն մահանում է, իսկ Ակիմը դառնում է նոր թագավոր։ Ակիմը և նրա կինը՝ Լիզան, ժառանգի խնդիր ունեն։ 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երեք դուստր և ոչ մի տղա։ Զամունդայի օրենքներով գահը կարող է ժառանգել միայն տղամարդը։ Թագավորությանը սպառնում է հարևան Նեքսդորիան, որը ղեկավարում է գեներալ Իզին։ Նա Ակիմ Իմանիի առաջին հարսնացուի եղբայրն է։ Այժմ նա ցանկանում է իր որդուն ամուսնանացնել Ակիմի ավագ դստեր Միկայի հետ։ Շամանը Ակիմին պատմում է իր տեսլականի մասին, ըստ որի, Ակիմը ինչ-որ տեղ որդի ունի։ Սեմին հաստատում է, որ այն ժամանակ Քուինսում Ակիմը ինտիմ հարաբերություն է ունեցել տեղի կանանցից մեկի հետ, սակայն նա դա չի հիշում, քանի որ գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ։

Թագավոր Ակիմը բնակվում է Քուինսում՝ փնտրելու իր ապօրինի որդուն։ Նա Լավելին գտնում է Մեդիսոն Սքուեր Գարդենում։ Ակիմը Լավելին և նրա մորը բերում է Զամունդա։ Գեներալ Իզին չի թողնում Զամունդայի գահը հավակնելու փորձերը։ Այժմ արդեն նա ցանկանում է ամուսնացնել նորաթուխ արքայազն Լավելին իր դստեր՝ Բոպոթոյի հետ։ Լավելը, գահի լիարժեք ժառանգ դառնալու համար, պետք է անցնի մի շարք ավանդական փորձություններ։ Միկան օգնում է Լավելին անցնել առյուծի հետ փորձությունը։ Հարսանիքից մեկ օր առաջ Լավելը իմանում է, որ իր ամուսնությունը Բոպոթոյի հետ ինչ-որ դավադրություն է հոր և գեներալ Իզիի միջև։ Բացի այդ, նրան շփոթեցնում է Բոպոթոյի հնազանդությունը։ Լավելը փախչում է տուն՝ Քուինս, թագավորական վարսահարդար Միրեմբեի հետ, որի հետ հասցրել էր մտերմանալ։

Գեներալ Իզին պահանջում է, որ հարսանիքը տեղի ունենա։ Ակիմ թագավորը շտապ մեկնում է Ամերիկա։ Այնտեղ Լավելն ու Միրեմբեն արդեն պատրաստվում են ամուսնանալ։ Ակիմը սկզբում ընդդիմանում է դրան, բայց հետո ընդունում է որդու ընտրությունը, քանի որ իր երիտասարդության տարիներին նա ինքն է փախել Ամերիկա՝ հարկադրանքով ամուսնությունից խուսափելու և իսկական սեր գտնելու համար։ Ակիմը հրամանագիր է արձակում, որով նրա մահից հետո գահը ժառանգում է նրա ավագ դուստրը՝ Միկան։ Լավելին նշանակում են ԱՄՆ-ում Զամունդայի դեսպան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆի - Ակիմ Ջոֆեր / Կլարենս / Ռենդի Վաթսոն/ Սոուլ
  • Արսենիո Հոլ - Սեմի / Մորիս / սուրբ Բրաուն / շաման Բաբա
  • Ժերմեն Ֆաուեր - Լավել Ջոնսոն, Ակիմի որդի
  • Լեսլի Ջոնս - Մերի Ջանսոն
  • Թրեյսի Մորգան - հորեղբայր Րիմ
  • Կիկի Լեյն - Միկա
  • Շերի Հիդլի - Լիզա
  • Ուեսլի Սնայփս - Գեներալ Իզի
  • Թեյանա Թեյլոր - Բոպոթո Իզի
  • Ջեյմս Էռլ Ջոնս - Ջաֆե Ջոֆեր
  • Բելա Մերֆի - Օմա Ջոֆեր
  • Ակիլի Լավ - Տինաշե Ջոֆեր
  • Փոլ Բեյթս - Օհա
  • Ջոն Էյմոս - Կլեո ՄակԴաուել
  • Լուի Անդերսոն - Մորիս, ուտեստարանի աշխատակից
  • Ռոթիմի - Իդի Իզի, գեներալ Իզիի որդի
  • Վանեսա Բել Կելոուեյ - Իմանի Իզի
  • Նոմզամո Մբատա - Միրեմբե
  • Լունել Կեմպբել - Լիբիա, հորաքույր Լավելա
  • Գարսել Բովե - Գրեյս
  • Թրեվոր Նոա - Տոմացի Բիբինյանա, Zamunda News Network-ի հաղորդավար
  • Քոլին Ջոսթ - Միստեր Դյուկ
  • Մորգան Ֆրիման - իր դերում

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին հրապարակվել է հաղորդագրություն, որում խոսվում էր օրիգինալ ֆիլմի շարունակության առաջիկա նկարահանումների մասին։ Հաղորդվում էր նաև, որ Քևին Միշերը հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր, իսկ Դեյվիդ Շեֆիլդը և Բարրի Ու. Բլաուշթեյնը կգրեն ֆիլմի սցենարը։ Սակայն անհայտ էր մնում՝ արդյոք նկարահանումներին կմասնակցեն օրիգինալ ֆիլմի գլխավոր դերասանները՝ Էդի Մերֆին և Արսենիո Հոլը[8]։

2019 թվականի հունվարի 11-ին հայտարարվել է, որ Էդի Մերֆին կվերադառնա գլխավոր դերակատար, իսկ Քրեյգ Բրյուերը կդառնա ֆիլմի ռեժիսորը։ Բրյուերը մինչ այդ աշխատել է Մերֆիի հետ Նեթֆլիքս հարթակի համար «Իմ անունը Դոլեմայթ է» ֆիլմի նկարահանման հրապարակում[9]։ Այնուհետև հաղորդվել է, որ Արսենիո Հոլը նույնպես կկրկնի իր դերը, ինչպես նաև այն, որ ֆիլմում նկարահանվելու են Շերի Հիդլին, Ջոն Էյմոսը, Փոլ Բեյթսը և Ջեյմս Էռլ Ջոնսը[10]։ 2019 թվականի օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Հիդլին ֆիլմում խաղալու է Լիզա Մակդաուելի դերը, այն աղջկա, որին սիրահարված է Ակիմը[11]։

Մեջ Սինքլերը, որն օրիգինալ ֆիլմում խաղացել է արքայազն Ակիմի մոր՝ Աոլեոն թագուհու դերը, մահացել է 1995 թվականին։ Նրա կերպարը չի ներգրավվի առաջիկա ֆիլմի սյուժեում։ Հաղորդվում է նաև, որ Սեմյուել Լ. Ջեքսոնի վերադարձը, որը մարմնավորել է ավազակին բնօրինակ ֆիլմում, չի սպասվում շարունակության մեջ[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսի 17-ին Ատլանտայում։ Ռիկ Ռոսն ավելի ուշ հաստատել է, որ նկարահանումների ընթացքում Ջորջիայում իր առանձնատունը կգործարկվի որպես նկարահանման լոկացիա[13][14][15]։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Collider կայքին տված հարցազրույցում Մերֆին հաստատել է, որ «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 4» ֆիլմի նկարահանումները կսկսվեն «Ուղևորություն դեպի Ամերիկա 2» ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո[16]։ Նկարահանումները պաշտոնապես ավարտվել են 2019 թվականի նոյեմբերի 9-ին[17]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի սկզբին որպես սինգլ թողարկվել է «I’m a King» ստեղծագործությունը Bobby Sessions-ի և Megan Thee Stallion-ի կատարմամբ։  Ամբողջ սաունդթրեքը թողարկվել է մարտի 5-ին Def Jam Recordings լեյբլում[18][19][20]։

Երգացանկ
  1. Teyana Taylor, Jermaine Fowler and Brandon Rogers - «Gett Off» (1։ 55)
  2. Bobby Sessions and Megan Thee Stallion - «I’m a King» (3։ 16)
  3. Beau Young Prince - «We Got the Moves» (2։ 22)
  4. Tiwa Savage - «Koroba» (2։ 35)
  5. YG featuring Big Sean - «Go Big» (2։ 49)
  6. Public Enemy featuring Ice-T and PMD - «Smash the Crowd» (3։ 06)
  7. Davido - «Assurance» (4։ 02)
  8. Tekno - «Waka Waka» (2։ 30)
  9. Gladys Knight - «Midnight Train from Zamunda» (1։ 33)
  10. En Vogue, Salt-N-Pepa, Randy Watson and Sexual Chocolate - «Whatta King/We Are Family Mashup» (2։ 41)
  11. Mi Casa - «These Streets» (5։ 27)
  12. John Legend and Burna Boy featuring Nile Rodgers - «Coming 2 America» (2։ 32)

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի «թարմության» վարկանիշը 49% է[21], Metacritic կայքում ՝ 52 միավոր 100-ից[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://variety.com/2020/film/global/amazon-coming-2-america-eddie-murphy-1234836599/
  2. N'Duka, Amanda (2019 թ․ օգոստոսի 20). «'Power' Star Rotimi Boards 'Coming 2 America'». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Chapman, Wilson (2022 թ․ հունվարի 21). «Louie Anderson, Emmy-Winning Comedian, Dies at 68». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  4. Kit, Borys (2019 թ․ օգոստոսի 22). «Nomzamo Mbatha and Garcelle Beauvais Join Eddie Murphy in 'Coming 2 America' (Exclusive)». The Hollywood Reporter. Valence Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Mike Fleming Jr, Mike Fleming Jr (2020 թ․ հոկտեմբերի 13). «Amazon Will Stream Eddie Murphy's 'Coming To America' Sequel Because Of Uncertain Theatrical Marketplace». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Naman Ramachandran, Naman Ramachandran (2020 թ․ նոյեմբերի 20). «'Coming 2 America' Sets March 2021 Release Date on Amazon». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Anthony D'Alessandro, Anthony D'Alessandro (2020 թ․ նոյեմբերի 20). «Amazon Sets Early 2021 Streaming Date For Recent Acquisition 'Coming 2 America'». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. Falcone, Dana Rose (2017 թ․ ապրիլի 14). «A 'Coming to America' Sequel Is in the Works With the Original Writers». Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Fleming Jr., Mike (2019 թ․ հունվարի 11). «Craig Brewer To Direct Eddie Murphy In 'Coming To America 2' For Paramount». Deadline Hollywood (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  10. D'Alessandro, Anthony (2019 թ․ օգոստոսի 7). «James Earl Jones & Paul Bates Returning For 'Coming To America' Sequel, Rick Ross Also Joining». Deadline Hollywood (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  11. N'Duka, Amanda (2019 թ․ օգոստոսի 12). «'Coming 2 America' Sequel: Shari Headley Officially Returning». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. Simpkins, Jasmine (2019 թ․ հոկտեմբերի 10). «Why You Won't See Samuel L. Jackson In 'Coming To America' Sequel». HipHollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. Drum, Nicole (2019 թ․ օգոստոսի 17). «Eddie Murphy and Arsenio Hall Arrive for Coming to America Sequel Filming». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  14. Williams, Isla (2019 թ․ օգոստոսի 17). «Eddie Murphy can't stop smiling as he arrives in Georgia for Coming To America sequel». Metro. DMG Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Rick Ross confirms his mega mansion will be in 'Coming to America' sequel - and so will he». Miami Herald. McClatchy. 2019 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. Weintraub, Steve (2019 թ․ հոկտեմբերի 1). «Eddie Murphy on 'Beverly Hills Cop 4' and Returning to 'Saturday Night Live' in December». Collider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. «arseniohall: Verified ♥️#Atlanta 🎞#C2A It's a wrap folks! My thanks to our amazing "Coming 2 America", staff and crew! EVERYBODY! From #craftservices to #CraigBrewer! 🎭You make us what we are». 2019 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. Haley Bosselman (2021 թ․ փետրվարի 4). «'Coming 2 America' Soundtrack to Feature New Song by Bobby Sessions and Megan Thee Stallion». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  19. Heran Mamo (2021 թ․ փետրվարի 4). «'Coming 2 America' Soundtrack Album On the Way From Def Jam: Exclusive». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  20. «Original Soundtrack — Coming 2 America». AllMusic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  21. «Coming 2 America». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  22. «Coming 2 America Reviews». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]