Լուի Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Անդերսոն
անգլ.՝ Louie Anderson
Ծնվել էմարտի 24, 1953(1953-03-24)[1]
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 21, 2022(2022-01-21)[2] (68 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
ԿրթությունJohnson Senior High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու, սցենարիստ և հեռուստատեսային դերասան
Ժանրերobservational comedy?
ԸնտրանիLife with Louie?
Պարգևներ և մրցանակներ
louieanderson.com

Լուի Փերրի Անդերսոն (մարտի 24, 1953(1953-03-24)[1], Սեյնթ Փոլ, ԱՄՆ - հունվարի 21, 2022(2022-01-21)[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի սթենդափեր[3], կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար։ Անդերսոնը ստեղծել է «Կյանքը Լուիի հետ» սերիալը և գրել է չորս գիրք, այդ թվում նաև՝ «Ողջույն մայրիկ։ Պատմություններ իմ մայրիկի համար, բայց դուք ևս կարող եք դրանք կարդալ», որը լույս է տեսել 2018 թվականին։ 1999–2002 թթ․ եղել է «Ընտանեկան թշնամություն» խաղային ծրագրի հաղորդավարը[4]։

FX երկարաժամկետ կատակերգության մեջ իր ելույթների համար, երեք անգամ անընդմեջ արժանացել է Primetime Emmy մրցանակի՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում (2016 թ․)։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը ծնվել և մեծացել է Սեյնթ Փոլում (Մինեսոտա), Օրա Զելլայի և Լուի Ուիլիամ Անդերսոնի ընտանիքում[5]։ Նա իր ընտանիքի 11 երեխաներից երկրորդ ամենակրտսերն է։ 2016 թ․ WTF ծրագրում Մարկ Մարոնին տված հարցազրույցում Անդերսոնը բացահայտել է, որ իր մայրը ունեցել է 16 երեխա, բայց նրանցից հինգը՝ առաջին երեխան և երկու երկվորյակներ, մահացել են ծննդաբերության ժամանակ[6]։ Նա իր հորը ներկայացրելլ է որպես բռնարար[7]։

Անդերսոնը հաճախել է Սեյնթ Փոլի Ջոնսն ավագ դպրոցը[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թ․ նոյեմբերի 20–ին Անդերսոնը առաջին անգամ հանդես է եկել որպես սթենդափեր «Երեկոյան» ծրագրում[9]։

1985 թ․ վերջին Լուի Անդերսոնին տրվել է Լու Ապլետոնի դերը «Կատարյալ անծանոթներ» ծրագրում, որտեղ հանդես է եկել նաև Բրոնսն Փինչոտը։ Երբ Լուին զրկվեց դերից, նրան փոխարինեց Մարկ Լին–Բեյքրը (ում անունը դրանից հետո Լուից փոխվեց Լարիի), քանի որ պրոդյուսերները կարծում էին, որ Անդերսոնի և Փինչոտի մեջ կապը թերի էր։ ծրագիրը ABC ալիքում ունեցել է ութը եթերաշրջան։

1986 թ․ Անդերսոնը փոքր երաժշտական դեր է ունեցել «Ֆերրիս Բուլերի հանգստյան օրը» կատակերգության մեջ[10]։

1987 թ․ Անդերսոնը հայտնվել է Showtime հեռուստատեսային ծրագրում[11]։

1988 թ․ խաղացել է Ջոն Լանդիսի «Գալիս է Ամերիկա» ֆիլմում՝ էդդի Մրֆիի և Արսենիո Հոլի հետ[12] և «Սխալ տղաները» ճամբարային կատակերգության մեջ։

1989 թ․ Անդերսոնը հյուրընկալվել է MuppeTelevision–ի առաջին սերիայում, Ջիմ Հենսն Աուրի հատվածում։

1995 թ․ Անդերսոնը ստեղծել և գլխավորել է «Շաբաթ առավոտյան» անիմացիոն սերիալը Fox–ի համար, որը կոչվում էր «Կյանքը Լուիի հետ»[13]։ Սերիալը հիմնված էր Լուիի՝ 10 երեխաների, հոգատար մայրիկի և բարձրաձայն, կռվարար ու քմահաճ հոր հետ անցկացրած մանկության վրա։ Այն նաև ներկայացնում է, թե ինչպես է ծաղրվել իր քաշի պատճառով, և թե ինչպես է օգտագործել կատակերգությունը իրեն ուղղված ծաղրանքներին դիմակայելու համար։ Ծրագիրը 3 տարի շարունակ նորույթ է եղել Fox ալիքում և հաղթել երկու Primetime Emmy մրցանակ՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում[13]։

1996 թվականին Անդերսոնը ստեղծել և վարել է «Լուի շոուն» CBS ալիքի համար։ Այստեղ Լուին խաղացել է Դուլութում ապրող հագեթերապևտի դեր[14]։ Շոուն ունեցել է ընդամենը վեցը թողարկում, իսկ դրանից հետո փակվել է։

1999 թվականին Անդերսոնը դարձել է «Ընտանեկան թշնամություն» ծրագրի հաղորդավարը։ Նա ծրագրի նախկին հաղորդավար Ռիչարդ Դոնսնին խնդրել է, որպեսզի առաջին թողարկմանը միանա իրեն և տա իր օրհնությունը, բայց Դոնսնը մերժել է այդ խնդրանքը[15] Լուին կազմակերպել է 9/11 ձևաչափով մրցութային շաբաթ FDNY և NYPD կազմակերպությունների միջև, նրանց շնորհելով $75,000 2001 թ․ սեպտեմբերի 11–ի պատահարից վերականգնվելու համար։ Աշխատանքից հեռացել է 2002 թ․-ին[15]։

2001 թվականին հայտնվել է Weakest Link–ում և հաղթել $31,000[16]։ Ներկայացել է նաև Scrubs[12], Grace Under Fire[12], Touched by an Angel (1999 թ․ նոյեմբերի 28) և Chicago Hope ցանցային ծրագրերում։

2006 թ․ Անդերսոնը մասնակցել է Աշխարհի Պոկերի խաղերին Նևադա, Լաս Վեգասում[17]։

2012 թ․ Louie Anderson: Big Baby Boomer վերնագրով նկարահնել է սթենդափ կատարում։ Այս ներկայացման մեջ նա ծաղրել է իր վատ սվորությունները, ձանձրալի տան անդամներին և հասունացող մարմինը։

2013 թ․ հայտնվել է ABC–ի ալիքի Splash ռեալիթի շոույում։ Մի քանի անգամ լողավազան թռչելու փորձերից և գրեթե խեղդվելուց հետո, նույն շոույից ֆուտբոլիստ Նդամուկոնգ Սուն նրան դուրս է հանել[18]։

2014 թ․ հոկտեմբերին Անդերսոնը ստորագրել է գովազդային պայմանագիր իր հայրենի Land O'Lakes–ի հետ, նրանց արտադրած կարագը գովազդելու համար։ Այն գովազդել է ռադիոյում, համացանցային և հեռուստատեսային գովազդներում։

2016 թ․ հունվարի 21–ից խաղացել է FX ալիքի «Զաբյուղներ» կատակերգական սերիալում։ Քրիստիան Բասկետի դերի համար արժանացել է Primetime Emmy մրցանակի՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում։

2017 թ․ հուլիսի 23–ին մրցել է «Ընտանեկան թշնամություն» խաղային ծրագրում (այդ օրը հաղորդումը վարել է Սթիվ Հարվին), իսկ նրա մրցակիցը եղել է Քրիստինա Միլիանը։ Այս իրադարձությունը նրանց դարձրել է այն քիչ անհատներից մեկը, ում հնարավորություն է ընձեռնվել և՛ վարել այդ հաղորդումը, և՛ լինել դրա մասնակիցը։ 2018 թվականի սեպտեմբերից դարձել է «Ծիաղելի է, որ հարցնում ես» ծրագրի մշտական մասնակից։

Սթենդափ ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Միլլերը Լուի Անդերսոնին անվանել է «իմ ճանաչած ամենաթեթև կատակերգուներից մեկը․․․ մի քանի տղաներ կան, ում ես կթողնեմ մտնել իմ հանդերձասենյակ․․․Լուին շատ արագաշարժ է․․․»[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ամուսնացած ավագ դպրոցի սիրահար զույգը բաժանվել է ամուսնությունից չորս շաբաթ անց[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր Նշումներ
1984 «Թիկնոց և դանակ» Cloak & Dagger Տաքսու վարորդ #2
1986 «Բրոքեր» Quicksilver Թայնի
1986 «Ֆերրիս Բուլերի հանգստյան օրը» Ferris Bueller's Day Off Ծաղիկների առաքիչ
1986 «Առնետ տղան» Ratboy Օմեր Մորիսոն
1988 «Սխալ տղաները» The Wrong Guys Լուի
1988 «Գալիս է Ամերիկա» Coming to America Մաուրիս
1992 «Բեբիի երեխաները» Bébé's Kids Անվտանգության աշխատակից #1 (ձայն)
1996 «Պարոն Սխալը» Mr. Wrong Իր
2002 «Արա դա հորեղբայր Մանիի համար» Do It for Uncle Manny Բեռնատարի վարորդ
2005 «Կեսգիշերին վերադառալ» Back by Midnight Խաղային ծրագրի վարող
2007 «Պատրաստել» Cook Off! Մայոռ Դուգ Հալվերսն
2017 «Սենդի Վքսլեր» Sandy Wexler իր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի վերնագիր Դեր Նշումներ Բնօրինակ վերնագիր
1986–1988 «Նոր Հոլիվուդյան հրապարակ» The New Hollywood Squares իր 13 սերիա
1986 «Ռեմինգթոն Սթիլ» Remington Steele Բինգամ Սերիա՝ «Սթիլի ծլվլոցը»
1987 «Փորձելու ժամանակները» "Trying Times" Ստյու Սերիա՝ «Քնելու շամանակ պատմվող պատմությունը»
1994 «Շնորհ՝ կրակի տակ» Grace Under Fire Բժիշկ Էնդի Լուիսն Սերիա՝ «Երջանկության արցունքներ»
1995–1998 «Կյանքը Լուիի հետ» Life with Louie Էնդի Անդերսոն / Փոքրիկ Լուի (ձայն) 26 սերիաներ
Էմմի մրցանակ անիմացիոն ծրագրում լավագույն ներկայացման համար (1996–97)
Nominated—Daytime Emmy Award for Outstanding Performer in an Animated Program
1995 «Սեր և պատերազմ» Love & War Կատու Ջեյմս Սերիա՝ «Ինչ-որ հին բան, ինչ-որ նոր ման, պարտքով վերցրած ինչ-որ բան և կատու»
1996 «Լուիի ծրագիրը» The Louie Show Լուի Լանդգրին 6 սերիաներ
1997 «Չիկագոյի հույսը» Chicago Hope Լուի Լիքմեն Սերիա՝ «Մեծացող ցավեր»
1999 «Հրեշտակից դիպված» Touched by an Angel Հորեղբայր Դադլի Սերիա՝ «Հետո երգում է իմ հոգին»
1998–2002 «Հոլիվուդյան հրապարակ» Hollywood Squares իր 12 սերիաներ
1999–2002 «Ընտանեկան թշնամություն» Family Feud Իր
2000 «Էլլի Մքբիլ» Ally McBeal Թերապիստ Սերիա՝ «Առանց ցանցի»
2001 «Նաշ կամուրջները» Nash Bridges Ռիչարդ Ռեյնլդս Սերիա՝ «Արյունոտ կոշիկներ»
2001 «Չնչին մարդիկ» Scrubs Իր Սերիա՝ «Իմ երկու հայրերը»
2001 «Վի, այ, փի» V.I.P. (հեռուստասերիալ) Անտուն մարդ Սերիա՝ "Kayus Ex Machina"
2005 «Կես և կես» Half & Half Լուի Սերիա՝ «Մեծ քրեդիտ հաշիվը»
2005 Ջո Իր Սերիա՝ «Ջոն և պոկերը»
2006 «Բիլլի և Մենդիի մռայլ արկածները» The Grim Adventures of Billy & Mandy Բրթ Սերիա՝ «Վախը և հակակրանքը Էնդշվիլում»
2006 «Թոմը գնում է մայոռի մոտ» Tom Goes to the Mayor Լուիս Անդերսոնի թիմի աշխատակից (ձայն) Սերիա՝ "White Collarless"
2015 «Թթու և գետնանուշ » Pickle and Peanut Գորի Էգնս (ձայն) Սերիա՝ «Գորի Էգնս»
2016–ներկա «Զամբյուղներ» Baskets Քրիստիան Բասկետ 30 սերիաներ
2016 «Արբած պատմություն» Drunk History Winston Churchill Սերիա՝ «Ռուզվելտները»
2017–ներկա «Ծիծաղելի է, որ հարցնում ես» Funny You Should Ask Իր 105 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Louie Anderson Dies: Comedian & Emmy Winner Was 68
  3. Roura, Phil (1999 թ․ մարտի 21). «Playing The Heavy - For Laughs Louie Anderson Turns Childhood Abuse & Weight Into the Stuff of Standup». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Louie Anderson». The Grable Group. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  5. Berkshire, Geoff (2016 թ․ հուլիսի 21). «'Baskets' Emmy Nominee Louie Anderson on the Role of His Career». Variety.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. «Episode 715: Louie Anderson». WTF with Marc Maron. 2016 թ․ հունիսի 13.
  7. «Interview with Stephen Colbert». Late Show with Stephen Colbert. CBS. 2018 թ․ ապրիլի 10.
  8. «A Real-Life Family Feud, Talk Show Host Repairs Family Ties». CBS News. 2000 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. «Louie Anderson». Dead-Frog - A Comedy Blog. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  10. «Louie Anderson». IMDb. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  11. O'Connor, John. J. (1987 թ․ օգոստոսի 17). «Louie Anderson, Comedian». The New York Times.
  12. 12,0 12,1 12,2 «Movies». Nytimes.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. 13,0 13,1 Bubbenheim, Aaron (2005 թ․ մարտի 17). «Comedian's visit to focus on funny». The Pitt News. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  14. O'Connor, John J. (February 5, 1996). "The More the Merrier, for a Vet and a Therapist". The New York Times.
  15. 15,0 15,1 E! True Hollywood Story. Family Feud. July 28, 2002.
  16. «Las Vegas, KTNV Channel 13 Action News». Jrn.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  17. «PokerStars.com Players Win More Than $21 Million at the 2006 World Series of Poker». 2006 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
  18. Ley, Tom (January 28, 2013). "Louie Anderson Nearly Drowns In The Most Pathetic Way Possible, Is Saved By Ndamukong Suh". Deadspin.
  19. Miller, Dennis (2014 թ․ փետրվարի 10). «The Dennis Miller Show» (Interview). Interviewed by Dennis Miller.
  20. «He's Getting Laughs All Over TV, and Louie Anderson Has Only Just Begun to Throw His Weight Around». People. 1987 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Անդերսոն» հոդվածին։