Թամա Յանովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամա Յանովից
Ծնվել էապրիլի 12, 1957(1957-04-12)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց
Մասնագիտությունվիպասան և գրող

Թամա Յանովից (անգլ.՝ Tama Janowitz, ապրիլի 12, 1957(1957-04-12)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և պատմվածքների հեղինակ։ Նա հաճախ հիշատակվում է որպես գլխավոր «Բռատ փաթեթի» հեղինակներից մեկը՝ Բրետ Իսթոն Էլլիսի և Ջեյ Մաքիներենիի հետ միասին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամա Յանովիցի ծնողները՝ հոգեբույժ Ջուլիան Յանովիցը և Ֆիլիս Յանովիցը (ծնվ․ Ուիներ)[5], Կոռնելի համալսարանի գրականության պրոֆեսոր, ամուսնալուծվել են, երբ նա տասը տարեկան էր։ Նա և իր եղբայր Դեյվիդը մեծացել են մայրիկի հետ Մասաչուսեթսում[6], և երկու տարի՝ 1960-ականների վերջին, Իսրայելում[7]։

Յանովիցն ավարտել է Բարնարդ քոլեջը բակալավրի աստիճանով 1977 թվականին, իսկ Հոլլինիս քոլեջը՝ մագիստրոսի աստիճանով 1979 թվականին։ 1985 թվականին ստացել է կերպարվեստի մագիստրսի աստիճան Կոլումբիայի համալսարանի արվեստի դպրոցում։

Հաստատվելով Նյու Յորքում ՝ Յանովիցը սկսեց գրել այնտեղի կյանքի մասին, շփվել Էնդի Ուորհոլի հետ[8] և մեծ ճանաչում ձեռք բերել Մանհեթնի գրական և հասարակական շրջանակներում։ 1986 թվականին լույս տեսած «Նյու Յոքի ստրուկները» պատմվածքների ժողովածուն նրան լայն ճանաչում բերեց[8][9]։ «Publishers Weekly»-ն գիրքը նկարագրել է որպես յոթ պատմություն Էլեոնորա անունով մի կնոջ մասին,«անվստահ երիտասարդ կին, ով հայտնվում է ստորին Մանհեթենի գեղարվեստական միջավայրում, որը, կարծես, համատեղում է Օզի և Նեվերլենդի տարրերը Դանթեական դժոխքի հետ»[10]։ «Նյու Յոքի ստրուկները» էկրանավորվել է 1989 թվականին ՝ ռեժիսոր Ջեյմս Այվորիի կողմից և գլխավոր դերում Բերնարդ Փիթերսն էր։ Յանովիցը գրել է սցենարը և նաև հայտնվել՝ մարմնավորելով Պետերսի ընկերոջը։

Յանովիցը հրապարակել է յոթ վեպ, մեկ պատմվածքների ժողովածու և ոչ գեղարվեստական ստեղծագործություն։ Նա հեռացավ Մանհեթենից ապրելու Բրուքլինում՝ իր բրիտանացի ամուսնու՝ գեղարվեստական պատկերասրահի սեփականատիրոջ՝ Թիմ Հանթի[11][12] և իրենց դստեր հետ[13]։ Նա այժմ ապրում է Նյու Յորքի Իթակա քաղաքի մոտակայքում[14]։

Նրա հիշողությունները, «Ճիչ։ Գլամուրի և անկարողության մասին», հրատարակված է 2016 թվականի օգոստոսին և ստացել է դրական և բացասակն կարծիքներ։ «Նյու Յորք Թայմս» գրքի ակնարկում Ադա Կալհունը նշել է Յանովիցի անխռով, գրեթե անփույթ հայացքը սեփական կյանքի և Էնդի Ուորհոլի հետ շփվելու և Studio 54-ում պարելու հմայքի մասին:Վերանայումը նաև անդրադարձավ նյութական ապրանքների և ֆինանսական անվտանգության հետ կապված մտահոգություններին, որոնք առաջ են բերում Յանովիցի շատ վեպեր և ստիպեցին նրան հայտնվել Amaretto-ի և այլ ապրանքների գովազդներում:Կալհունը գրել է. «այս հուշերը, որոնք ընդգրկում են նրա մանկությունը (1968 թվականին մասամբ անցկացնելով Իսրայելում, որտեղ նրա ընտանիքը վտարվեց հյուրանոցից չվճարելու համար), արկածներով լի երիտասարդությունը (նա սիրավեպ է ունեցել 63-ամյա Լոուրենս Դարելի հետ, երբ նա 19 տարեկան էր), նրա կարիերայի դժվարություններն ու հաջողությունները, և նրա հետագա կյանքը՝ որպես մահացող մոր խնամող, ցույց է տալիս, որ նա ազնիվ է փողի հանդեպ»[15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Բրեդ Լոֆ գրողների կրթաթոշակ
  • 1976,1977 «Ջեյնուեյ» գրական մրցանակ
  • 1982 Ազգային բարեգործական հիմնադրամի մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janowitz, Tama (2007 թ․ նոյեմբերի 12). «The Real Thing». The New York Times.
  • Area Code 212, Bloomsbury, 2002, 978-0-7475-5828-6; Macmillan, 2005, 978-0-312-32063-8
  • Scream: A Memoir of Glamour and Dysfunction; Dey Street Books, August 9, 2016 (978-0062391322)[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Wyatt, Edward (2005 թ․ օգոստոսի 7). «Bret Easton Ellis: The Man in the Mirror». New York Times.
  5. «Phyllis Winer Janowitz (1930-2014) - Find A Grave...». www.findagrave.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  6. "She'll Take Manhattan", New York Magazine, July 14, 1986
  7. Fulton, Alice. «Phyllis Janowitz» (PDF). blogs.cornell.edu. Cornell University. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 «Penguin Random House». PenguinRandomhouse.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  9. "Current Biography Yearbook" is about the 1989 year, Tama Janowitz's biography is on page 278.
  10. «Fiction Book Review: Slaves of New York by Tama Janowitz, Author Washington Square Press $6.95 (0p) ISBN 978-0-671-63678-4». www.publishersweekly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  11. Hunt, Timothy. «Timothy Hunt». linkedln.com. Linkedin. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Tama Janowitz, Writer, Slaves of New York & Tim Hunt, Andy Warhol Foundation». vimeo.com. Vimeo, Inc. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. Grigoriadis, Vanessa (1999 թ․ օգոստոսի 9). «Tama Janowitz, Unchained». Nymag.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Batya Ungar-Sargon (2013 թ․ հոկտեմբերի 10). «Something Really Bad Is Always Happening to Former Literary 'It Girl' Tama Janowitz». Tablet Magazine.
  15. Calhoun, Ada (2016 թ․ օգոստոսի 19). «Tama Janowitz Grows Up». Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին – via NYTimes.com.
  16. «Scream - Tama Janowitz - E-book». HarperCollins Publishers: World-Leading Book Publisher. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]