Բրետ Իստոն Էլլիս
Բրետ Իստոն Էլլիս անգլ.՝ Bret Easton Ellis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1964[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, պոդքաստեր, լրագրող, վիպասան և գործադիր պրոդյուսեր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ (1986)[5] և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց |
Ժանրեր | երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | Less Than Zero? և American Psycho? |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | randomhouse.com/kvpa/eastonellis/ |
![]() |
Բրետ Իստոն Էլլիս (անգլ.՝ Bret Easton Ellisմարտի 7, 1964[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրետ Իստոն Էլլիսը ծնվել է 1964 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Հայրը` Ռոբերտ Մարտին Էլլիսը, կառուցապատող էր (a property developer), մայրը` Դեյլ Էլլիսը, տնային տնտեսուհի էր։ Նրանք ամուսնալուծվում են 1982 թվականին` տղայի` քոլեջ ընդունվելուց շատ չանցած։ Մինչև տասնութ տարեկանը տղան հաճախ է բռնության ենթարկվում հոր կողմից, որը լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլի հետ։ Ռոբերտ Էլլիսը մահանում է 1992 թվականին` այդպես էլ չհաշտվելով որդու հետ։ Նրանց բարդ հարաբերությունները հետագայում արտացոլվում են Բրետ Իստոն Էլլիսի ստեղծագործություններում. մասնավորապես, ամենահայտնի հերոսի` Պատրիկ Բեյտմանի կերպարն ստեղծելիս նա իբրև նախատիպ օգտագործում է իր հոր անձը[6] (թեև հետո ավելի ուշ կայացած հարցազրույցի ժամանակ Էլլիսը դա կհամարի իր կողմից բացարձակ սուտ, որը ծնվել է իր դժկամությունից` խոստովանելու, որ մեծ մասով Բեյտմանին կրկնօրինակել է հենց իրենից[7]): Ոչ պակաս իրարամերժ պատասխաններ է տալիս Էլլիսը տարբեր ժամանակներում իր կենսագրությանը, մասնավորապես անձնական կյանքին վերաբերող տարբեր հարցերին։ Այսպես օրինակ. մի հարցազրույցի ժամանակ խոսելով իր կյանքում Մայքլ Կապլանի նշանակալի դերի մասին` որպես ընկեր և սիրեկան, որի մահը ծառայեց իբրև կատալիզատոր` ավարտելու համար «Լունապարկ»[8] վեպը, մի ուրիշ անգամ հայտարարում է, որ Մայքը կմեռներ ևս մեկ անգամ, եթե իր և Բրետի մասին լսեր «սիրեկան» բառը, չնայած նաև խոստովանում է տարիների հետ ուժգնացող «անորոշ սեռականությունը» (անգլ.` "indeterminate sexuality") և «ցանցի երկու կողմերում խաղալու» փորձը (անգլ.՝ "both sides of the fence")[7]: 2012 թվականին գրողն այնուամենայնիվ հաստատեց իր համասեռամոլ լինելը[9]։
Բրետ Իստոն Էլլիսը ուսումնասիրում է երաժշտություն Նոր Անգլիայում` Բենինգթոնի ազատ արվեստների քոլեջում, որտեղ 1986 թվականին ստանում է բակալավրի աստիճան։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է գրող և լրագրող Ջո Մակգիննիսը։ Ավելի ուշ այս ուսումնական հաստատությունը կդառնա նախատիպը գրողի հորինած Քեմդեն-քոլեջի, որում ծավալվելու են նրա «Սեքսի կանոնները» (անգլ.`The Rules of Attraction) գրքի գործողությունները։
Իր առաջին վեպը`«Զրոյից պակաս» (անգլ.`Less Than Zero, 1985), որը Էլլիսի` գրելու վարպետության դասընթացի կուրսային աշխատանքն է, հրատարակում է դեռևս ուսանող լինելով։ Լոս Անջելեսի ոսկի երիտասարդության` սեքսով ու բռնությամբ լի կյանքի մասին գիրքը լավ արձագանքների է արժանանում մամուլում և հաջողություն ունենում ընթերցողների շրջանում. առաջին տարին այն սպառվում է 50 հազար տպաքանակով։ 1987 թվականին Էլլիսը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հրատարակում է իր երկրորդ վեպը` «Սեքսի կանոնները» (անգլ.`The Rules of Attraction):
Ամենից շատ, այդ թվում նաև սկանդալային ճանաչում է ձեռք բերում Բրետ Իստոն Էլլիսի` 1991 թվականին լույս տեսած «Ամերիկյան հոգեգարը» (American Psych) վեպը։ Դեռևս հրատարակվելուց առաջ գիրքն արդեն առաջացնում է խիստ ընդվզումներ մի շարք հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք մեղադրում են հեղինակին բռնություն և կնատյացություն քարոզելու մեջ։ Մյուս կողմից էլ Էլլիսին պաշտպանում են ամերիկյան գրականության այնպիսի երևելի դեմքեր, ինչպես Նորման Մեյլերը։ Հասարակական դժգոհությունը ստիպում է փոխել հրատարակչին, և «Ամերիկյան հոգեգարը», ճիշտ է, որոշ ուշացումով, բայց լույս է տեսնում։ Արյունոտ սպանություններ իրականացնող (հնարավոր է, սոսկ իր ֆանտազիաներում) ուոլստրիտցի հաջողակ յուպպի (yuppie) Պատրիկ Բեյտմանի մասին վեպը դառնում է ԱՄՆ գրքի շուկայի նշանակալի իրադարձություն։
«Ինֆորմատորներ» (The Informers ) գրքի էկրանավորման ժամանակ (2008, ռեժիսոր Գրեգոր Ջորդան) Բրետ Իստոն Էլլիսը առաջին անգամ հանդես է գալիս որպես սցենարի հեղինակ և պրոդյուսեր։ 2010 թվականին գրողը հրատարակում է «Կայսերական ննջարաններ» ( Imperial Bedrooms )գիրքը` իբրև իր «Զրոյից պակաս» դեբյուտային վեպի շարունակություն։
2012 թվականին Էլլիսը սցենար է գրում «Կանյոններ» (The Canyons ) անկախ ֆիլմի համար։ Պոլ Շրեդերի ֆիլմը` Լինդսի Լոհանի և Ջեյմս Դինի մասնակցությամբ, թողարկվեց 2013 թվականին, բայց հիմնականում եղան նեգատիվ արձագանքներ քննադատների կողմից, ու ցուցադրությունից հավաքվեց քիչ գումար[10]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զրոյից պակաս / Less Than Zero (1985)
- Ամերիկյան հոգեգարը / American Psycho (1991)
- Ինֆորմատորներ / The Informers (1994)
- Լունապարկ / Lunar Park (2005)
- Կայսերական ննջարաններ / Imperial Bedrooms (2010)
- «Կանյոններ» / The Canyons (2012)
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 — Զրոյից պակաս / Less Than Zero
- 2000 — Ամերիկյան հոգեգարը/ American Psycho
- 2002 — Սեքսի կանոնները / The Rules of Attraction
- 2004 — Ընտրյալները / Glitterati
- 2008 — Ինֆորմատորները / The Informers (առաջին աշխատանքն է որպես հեղինակ և պրոդյուսեր)
- TBA — Լունապարկ / Lunar Park (նկարահանումները նախապատրաստվում են
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://web.archive.org/web/20170323035401/http://jeugdliteratuur.org/auteurs/bret-easton-ellis
- ↑ https://www.bennington.edu/bennington-network/outsized-impact/bret-easton-ellis
- ↑ «Author Q & A: A conversation with Bret Easton Ellis»։ randomhouse.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-28-ին։ Վերցված է 20 мая 2011
- ↑ 7,0 7,1 Coleman Robert F. (20 мая 2011)։ «Bret Easton Ellis interview»։ RobertFColeman.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-15-ին։ Վերցված է December 20, 2010
- ↑ Edward Wyatt. Bret Easton Ellis: The Man in the Mirror // The New York Times, 7 August 2005.
- ↑ Dear Kathryn Bigelow: Bret Easton Ellis Is Really Sorry
- ↑ Марина Латышева (2013-11-22)։ «Несмешная девчонка: Линдси Лохан в «Каньонах» Пола Шредера»։ Газета РБК։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրետ Իստոն Էլլիսի պաշտոնական կայքէջ(անգլ.)
- Բրետ Իստոն Էլլիսի հարցազրույցը The Times ամսագրում(անգլ.)
|