Թամաշ Դեչի
Թամաշ Դեչի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | սուսերամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա |
Հասակ՝ | 180 սանտիմետր |
Քաշ | 84 կիլոգրամ |
Թամաշ Դեչի (հունգ.՝ Tamás Decsi, հոկտեմբերի 15, 1982, Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ[1], Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Թամաշը դարձել է աշխարհի չեմպիոն թիմային մրցումներում։ Մեկ տարի անց հունգարացի սուսերամարտիկը մասնակցե է Օլիմպիական խաղերին, սակայն անհատական առաջնությունում առաջին ռաունդում պարտվել է իր հայրենակից Արոն Սիլադյիին[2]։ Թիմային առաջնությունում հունգարացիները կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջել են ԱՄՆ-ի թիմին ընդամենը մեկ միավորով։
2009 թվականին հունգարացին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում[3]։
2014 թվականին Թամաշը երրորդ տեղն է զբաղեցրել Կազանում ընթացող աշխարհի առաջնությունում[4], 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել թիմի կազմում։
2016 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է փոխչեմպիոն աշխարհի թիմային առաջնությունում[5]։
2017 թվականին Թամաշը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նույն ծրագրով նվաճել է արծաթե մեդալ։ 2018 թվականին հունգարացի սուսերամարտիկն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով սուսերամարտիկների թիմային մրցաշարում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նախաօլիմպիական մրցաշրջանում Հունգարիայի հավաքականի վետերանն օգնել է իր թիմին նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալները։
Լավագույն արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]– 2007 թվականի աշխարհի առաջնություն (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) (թիմեր)
– 2016 թվականի աշխարհի առաջնություն (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա) (թիմեր)
– 2017 թվականի աշխարհի առաջնություն (Լայպցիգ, Գերմանիա) (թիմեր)
– 2019 թվականի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, Հունգարիա) (թիմեր)
– 2009 թվականի աշխարհի առաջնություն (Անթալիա, Թուրքիա)
– 2009 թվականի աշխարհի առաջնություն (Անթալիա, Թուրքիա) (թիմեր)
– 2014 թվականի աշխարհի առաջնություն (Կազան, Ռուսաստան) (թիմեր)
– 2018 թվականի աշխարհի առաջնություն (Վուքսի, Չինաստան) (թիմեր)
Եվրոպայի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]– 2018 թվականի Եվրոպայի առաջնություն (Նովի Սադ, Սերբիա) (թիմեր)
– 2006 թվականի Եվրոպայի առաջնություն (Իզմիր, Թուրքիա) (թիմեր)
– 2019 թվականի Եվրոպայի առաջնություն (Դյուսելդորֆ, Գերմանիա) (թիմեր)
– 2002 թվականի Եվրոպայի առաջնություն (Մոսկվա, Ռուսաստան) (թիմեր)
– 2015 թվականի Եվրոպայի առաջնություն (Մոնտրյո, Շվեյցարիա) (թիմեր)
– 2017 թվականի Եվրոպայի առաջնություն (Թբիլիսի, Վրաստան) (թիմեր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tamás Decsi». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Men's Individual Sabre – Round of 32». NBC Olympics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Sports Club: Fencing». Radio Romania International. 2009 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Result: overal ranking, pools, tablo 64, quarterfinal - Championnats du Monde - Kazan - 21.07.14 - FIE - International Fencing Federation
- ↑ Fencing World Championships 27 April, Rio de Janeiro - News - Media - FIE - International Fencing Federation
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամաշ Դեչի» հոդվածին։ |
|