Jump to content

Էրմին Դավիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմին Դավիդ
ֆրանսերեն՝ Hermine David
Ի ծնեֆրանսերեն՝ Hermine Lionette Cartan[1]
Ծնվել էապրիլի 19, 1886(1886-04-19)[2][1]
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1] և Փարիզ[3]
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1970(1970-12-01)[2][4][1] (84 տարեկան)
Մահվան վայրԲրի-սյուր-Մարն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, մոդել, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, ջրանկարիչ և վիմագրող
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն, գրաֆիկա[3], wood engraving technique?[3] և գրքային գրաֆիկա[3]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Hermine David Վիքիպահեստում

Էրմին Դավիդ (ֆրանսերեն՝ Hermine Lionette Cartan David, ապրիլի 19, 1886(1886-04-19)[2][1], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1] և Փարիզ[3] - դեկտեմբերի 1, 1970(1970-12-01)[2][4][1], Բրի-սյուր-Մարն[1]), Փարիզյան դպրոցի ֆրանսիացի նկարչուհի, Ժյուլ Պասկինի կինը և բնորդը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմին Դավիդը ծնվել է 1886 թվականին, եղել է ապօրինի երեխա։ Ժակ-Լուի Դավիդի ծոռն է։

Սովորել է Ժան Պոլ Լորան նրբագեղ արվեստների փարիզյան դպրոցում (1902-1905)։

Ցուցադրվել է 1905 թվականից։ Եղել է Փարիզյան դպրոցի անդամ։ Խումբը բաղկացած էր ոչ ֆրանսիացի ներգաղթյալ, հատկապես Արևելյան Եվրոպայից նկարիչներից, որոնք աշխատում էին Փարիզում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ 1907 թվականին ծանոթացել է Ժյուլ Պասկինի հետ, նրա հետ կյանքը կիսել Մոնմարտրում և Մոնպառնասում։ 1915 թվականին Պասկինի հետ ուղևորվել է ԱՄՆ, որտեղ էլ 1918 թվականին նրանք ամուսնացել են։

1920 թվականին, վերադառնալով Փարիզ, նրանք անհատական ցուցահանդեսներ են ունեցել հայտնի պատկերասրահներում։ Էրմին Դավիդին բարձր են գնահատել քննադատները և հավաքորդները։ Նրա լավագույն աշխատանքները թվագրվում են 1920-ական և 30-ական թվականներին։

Նկարչուհու աշխատանքները պահվում են Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարանում[5]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի գեղանկարչությունից (բնանկարներ, նատյուրմորտներ)՝ զբաղվել է գծանկարչությամբ և փորագրությամբ։

Նկարազարդել է Մարի Մադլեն դը Լաֆայետի «Կլևեի արքայադուստրը», Բենժամեն Անրի Կոնստան դը Ռեբեկի «Ադոլֆ» վեպը, Ժյուլ Ամեդե Բարբե դ՚Օրևիլյի «Դենդիզիմ և Ջորջ Բրամել» էսսեն, Վիկտոր Հյուգոյի, Արթյուր Ռեմբոյի, Ալեն-Ֆուրնիեի, Մարսել Պրուստի, Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելի, Ժան Ժիրոդուի, Վալերի Լարբոյի, Ժան Ժիոնոյի և այլոց գրքերը։

Ցուցահանդեսների ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paintings by Hermine David. — Ն. Յ.: Brummer Gallery, 1924.
  • Exposition Hermine David: peintures, aquarelles, dessins. — P.: Galerie E. Druet, 1925.
  • L’oeuvre gravé d’Hermine David. — Լ.: French Institute, 1949.
  • Les Ateliers de Pascin et de ses amis: Hermine David, Pierre Dubreuil, Per Krogh. — P.: Musée de Montmartre, 199-?
  • Bibliographie des livres illustrés par Hermine David/ Claude Thibault, Claude Lefebvre, eds. — Le Mans: Bibliotheque Artistique, 1993

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Snyderman E. P. Pascin and the demons of chance. — Silver Spring: Beckham Publications Group, 2003 (роман).
  • Benoit M. Hermine David (1886—1970): peintre-graveur de l'École de Paris. — P.: Editions Jean Paul Villain, 2006.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ծննդական — P. 5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hermine David (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Hermine David // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00047295
  5. «"David, Hermine"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմին Դավիդ» հոդվածին։