Վալերի Լարբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Լարբո
ֆր.՝ Valery Larbaud
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1881(1881-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՎիշի[4]
Մահացել էփետրվարի 2, 1957(1957-02-02)[1][3][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրՎիշի
ԳերեզմանBartins Cemetery of Vichy
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[6]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
ԵրկերFermina Márquez?
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրական քննադատ և արձակագիր
Ծնողներհայր՝ Nicolas Larbaud?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[4] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[4] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[4]
ԱնդամությունAssociation des amis de Robert Brasillach?
Valery Larbaud Վիքիպահեստում

Վալերի Լարբո (ֆր.՝ Valery Larbaud, օգոստոսի 29, 1881(1881-08-29)[1][2][3][…], Վիշի[4] - փետրվարի 2, 1957(1957-02-02)[1][3][5][…], Վիշի), ֆրանսիացի գրող[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հարուստ դեղագործի, հանքային աղբյուրների սեփականատիրոջ ընտանիքում։ Տիրապետել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուներին։ Ապրել է հորից ստացած ժառանգության հաշվին։ Շատ է ճանապարհորդել։ Ընկերություն է արել  Շ. Ֆիլիպի, Անդրե Ժիդի և ուրիշների հետ։ 1935 թվականից հետո, հեմիպլեգիայով և աֆազիայով հիվանդ, անվասայլակին գամված, ստիպված է եղել թողնել գրականությունը։  Ժառանգությունը սպառելուց հետո ստիպված է եղել 1948 թվականին վաճառել 15.000 հատորից բաղկացած իր գրադարանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների հեղինակ է, Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, Ջոզեֆ Քոնրադի, Ուիլյամ Ֆոլքների, Գոմես դե լե Սեռնայի և ուրիշների արձակ ստեղծագործությունների թարգմանիչն է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poèmes par un riche amateur (1908)
  • Fermina Marquez (1911)
  • A.O. Barnabooth (1913)
  • Enfantines (1918)
  • Amants, heureux amants (1923)

Նմանատիպ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Œuvres. Paris: Gallimard, 1957 (переизд. 1977, 1989)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Լարբոյին շնորհվել է Գրական ազգային մրցանակ։ Նրա «Ֆերմինա Մարկես» վեպը Ֆրանսիայում երիտասարդության շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործություններից է։  1957 թվականից գործում է Վալերի Լարբոյի Ընկերների միջազգային ասոցիացիան, որը շնորհում է ամենամյա գրական մրցանակներ։ Գրողի անունն է կրում Վիշիի մշակութային կենտրոնը, ինչպես նաև` քաղաքի լիցեյներից մեկը։

Ժորժ Պերեկի «Կյանքը օգտագործելու միջոց» վեպի հերոսի անունը Բարտլեբուտ է, որը կազմել է Հերման Մելվիլի «Բարտլբի» պատմվածքի հերոսի և Լարբոյի «Ա. Օ. Բարնաբուտ» գրքի հերոս-հեղինակի անվան միացումից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Valery Nicolas Larbaud (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. RKDartists
  7. «britanica»։ Վերցված է ապրիլի 18, 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blankenhorn G. Der Kosmopolitismus bei Valéry Larbaud. Wiesbaden: Limes-Verl., 1958.
  • Delvaille B. Essai sur Valéry Larbaud. Paris: P. Seghers, 1963
  • Alajouanine T. Valery Larbaud sous divers visages. Paris: Gallimard, 1973
  • Feldbacher A. Kindheit und Jugend bei Valery Larbaud. Frankfurt/Main u.a.: Lang, 1995.
  • Mousli B. Valery Larbaud. Paris: Flammarion, 1998