Jump to content

Ալեն-Ֆուրնիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն-Ֆուրնիե
Alain-Fournier
Ծննդյան անունԱնրի Ֆուրնիե
Ծնվել է1886, հոկտեմբերի 3
ԾննդավայրԼա Շապել դ՛Անժինյոն
Վախճանվել է1914, սեպտեմբերի 22
Վախճանի վայրՎերդեն
Գերեզմանnational necropolis of Saint-Remy-la-Calonne և Saint-Remy-la-Calonne[1]
Մասնագիտությունարձակագիր
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ, Լականալ լիցեյ[2] և Վոլտերի լիցեյ
ԺանրերՎեպ
Ուշագրավ աշխատանքներԵրկար Մոլնը[2]
Պարգևներ
 Alain-Fournier Վիքիպահեստում

Ալեն-Ֆուրնիե (ֆր.՝ Alain-Fournier, իսկական անուն-ազգանունը՝ Անրի Ֆուրնիե, հոկտեմբերի 3, 1886(1886-10-03)[2][3][4][…], Կա Շապել դ'Անժայոն[2] - սեպտեմբերի 22, 1914(1914-09-22)[2][3][4][…], Les Éparges[2] և Saint-Remy-la-Calonne), ֆրանսիացի արձակագիր։

Հայտնի է դարձել 1913-ին գրած միակ ավարտուն վեպով՝ «Երկար Մոլնը» (ֆր.՝ Le Grand Meaulnes)[5]։ Վեպով հռչակ ձեռք բերելով՝ դառնում է կայացած գործարար Կլոդ Կազիմիր-Պերիեի քարտուղարը, որի հետ համահեղինակությամբ սկսում է աշխատել «Բրեստ, անդրատլանտյան կայան» ստեղծագործության վրա։

Վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Մառնի ճակատամարտում Վերդենի մոտ գտնվող Սեն-Ռեմի անտառում։

Մահվանից հետո 1924 թվականին «Հրաշք» վերնագրով հրատարակվում է նրա վաղ շրջանի բանաստեղծությունների և արձակ մանրապատումների գիրքը։ 1922 թվականին «Nouvelle Revue française» ամսագրում հրատարակվում են «Կոլումբ Բլանշ» անավարտ վեպի հատվածները։

Ալեն-Ֆուրնիեն հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկար Մոլնը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1978, 204 էջ։ Թարգմ.՝ Սոֆի Ավագյան։
  • Երկար Մոլնը (վեպ), Ե., «Անտարես», 2013, 224 էջ։ Թարգմ.՝ Ս. Ավագյան։

Ծանաթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն-Ֆուրնիե» հոդվածին։